Լուսանկարիչ Ռիչարդ Սիլվերի կարծիքով տաճարների ողջ գեղեցկությունը կարելի է տեսնել միայն դրանց ուղղահայաց լուսանկարների միջոցով: Նա այսպիսի լուսանկարների մի ամբողջ շարք է նկարել, որոնցում աշխարհի տարբեր կողմերի հայտնի կրոնական կառույցներն են: Դրանք նկարելիս Սիլվերն ընտրել է այնպիսի ռակուրս, որ եկեղեցին իր խորանով, մուտքով ու գմբեթի ներքին տարածությունով տեսանելի լինի: Ստացվում են ուղղահայաց ձգվածությամբ պանորամաներ:
Ռիչարդի այս քայլը օգնում է նաև այն մարդկանց, ովքեր ցանկանում են տեսնել այս վայրերը, բայց հնարավորություն չունեն: Սա լուսանկարային յուրօրինակ ճամփորդություն է, որը թույլ է տալիս տեսնել աշխարհին հայտնի եկեղեցիներն ու տաճարներն իրենող ողջ հմայքով ու շքեղությամբ: Ահա այդ լուսանկարներից մի քանիսը.
 |
Սբ. Ֆրանցիսկի եկեղեցի. Լա Պաս, Բոլիվիա |
 |
Սբ. Մարիամի եկեղեցի. Միլան, Իտալիա |
 |
Սուրբ Երրորդության տաճար. Յանգոն, Մյանմա |
 |
Հիսուսի սուրբ սրտի բազիլիկը. Տրիեստ, Իտալիա |
 |
Բարեսիրտ Մոր եկեղցի. Հավանա, Կուբա |
 |
Տիրոջ Փոխակերպման տաճարը. Կրակով, Լեհաստան |
 |
Սուրբ կույս Մարիամի եկեղեցին. Բրեստոլ, Մեծ Բրիտանիա |
 |
Քրիստոսի սուրբ անվան տաճարը. Մումբայ, Հնդկաստան |
Նյութը պատրաստեց Արև Ալեքսանյանը
Комментариев нет:
Отправить комментарий