суббота, 6 апреля 2013 г.

Սկեպտիցիզմ


Հելլենիստական դարաշրջանի հիմնական փիլիսոփայական ուղղություններից է սկեպտիցիզմը, որը ձևավորվել է մ.թ.ա. 4-րդ դարում և գոյատևել շուրջ վեց հարյուրամյակ։ Մկեպտիցիզմի զարգացման պատմությունը բաժանում են երկու շրջանի՝ մինչակադեմիական և ակադեմիական։ Մինչակադեմիական սկեպտիցիզմի հիմնադիրն էր Պիրոնը (մ.թ.ա. մոտ 365-275), որի անունից էլ նրա հետևորդները կոչվեցին պիրոնականներ։ Պիրոնի մահվանից հետո սկեպտիցիզմն անկում է ապրում և միայն երկու դար անց վերակենդանանում է պլատոնյան Ակադեմիայում, որի պատճառով էլ այս շրջանի սկեպտիցիզմը անվանում են ակադեմիական։ Դրա ներկայացուցիչներից էին Արքեսիլեսը, Կարնեադեսը, Էնեսիդեմեսը, Էմպիրիկոսը և ուրիշներ։ Սկեպտիցիզմի մասին հավաստի տեղեկություններ պահպանվել են  Էմպիրիկոսի աշխատություններում։
Սկեպտիցիզմը (հուն, սկեպտոմայի - դիտարկում եմ, հետազոտում եմ, կասկածում եմ) հունական փիլիսոփայության զարգացման տրամաբանական արդյունքն է։ Սկեպտիկները գոյություն ունեցող փիլիսոփայական դպրոցների խայտաբղետությունից հանգում են այն մտքին, որ գոյություն չունի հավաստի գիտելիք։ Մարդկային իմացության բնույթն այնպիսին է, որ դա չի կարող ունենալ ճշմարիտ, հետևաբար, պետք է ձեռնպահ մնալ որևէ բան հաստատելուց կամ ժխտելուց։ Քանի որ ինչպես ստոիկների ու էպիկուրականների, այնպես էլ սկեպտիկների փիլիսոփայության նպատակը մարդուն երջանկության հասցնելն է, ուստի սկեպտիկները կարծում են, որ մարդը երանելի անխռով վիճակում կարող է հայտնվել միայն այն դեպքում, եթե ձեռնպահ մնա դատողություններ անելուց։ Սոկրատեսի «Ես գիտեմ, որ ոչինչ չգիտեմ» դրույթին սկեպտիկներն ավելացնում են, որ իրենք դա էլ չգիտեն։ Այսպիսով, ի տարբերություն ստոիկների և էպիկուրականների, որոնք իրենց փիլիսոփայությունը և բարոյագիտությունը  խարսխում էին գիտելիքի վրա, սկեպտիկները, հրաժարվելով այդպիսի «դոգմատիկական» դիրքորոշումից, հիմք են ընդունում չիմացությունը կամ ինչ-որ բան իմանալու անհնարինությունը։
«Երջանիկ լինելու համար, -ասում էր Պիրոնը, մարդ պետք է իմանա հետևյալը, առաջին, ինչպիսի՞ն է իրերի բնությունը, երկրորդ, ինչպե՞ս պետք է վերաբերվել դրանց, երրորդ, ի՞նչ օգուտ կլինի այդպիսի վերաբերմունքից։ Իրերի բնությանը մարդ չի կարող ճանաչել, որովհետև դրանք անտարբերակելի են, անորոշ և անկայուն։ Ոչ զգայությունը, ոչ կարծիքը և ոչ էլ դատողությունը չեն կարող պարզել, թե ինչպիսի՞ն է իրերի իսկական բնությունը, հետևաբար դրանց մասին չենք կարող ունենալ ոչ ճշմարիտ, ոչ էլ կեղծ գիտելիք։ Եթե այդպես է, ապա իրերի նկատմամբ վերաբերմունքի լավագույն ձևը կլինի ձեռնպահ մնալ կարծիք արտահայտելուց։ Դրանից բխող օգուտը հոգու անվրդովությունն ու անխռովությունն է, որն էլ հենց մարդու կեցության բարձրագույն նպատակն է։ Չիմացողի համար ոչ մի բան արժեք ու նշանակություն չունի, նա ոչ ընտրում է, ոչ էլ նախընտրում։ Իմաստուն մարդը կորցնելու ոչինչ չունի, որովհետև չունի ոչ մի բան և անտարբեր է ամեն ինչի նկատմամբ։ Պիրոնի սկեպտիցիզմը ոչ այնքան իմացաբանական, որքան գործնական բնույթ ուներ։ Պատմում են, որ մի անգամ իր ուսուցիչ Անաքսարխեսի հետ ճանապարհ գնալիս, վերջինս թաղվում է ճահճի մեջ և սկսում խեղդվել։ Պիրոնը անվրդով շարունակում է իր ճանապարհը։ Այդ քայլի համար շատերը պախարակում են Պիռոնին, սակայն Անաքսարխեսը, որը մի կերպ փրկվել էր, գովեց նրա անխռովությունը։
Ակադեմիական շրջանի սկեպտիկները, զարգացնելով Պիրոնի հիմնական դրույթները, առավելապես ուշադրություն դարձրին դրանց իմացաբանական և տրամաբանական հիմնավորմանը։ Արքեսիլեսը և Կարնեադեսը հիմնականում քննադատում են ստոիկների «դոգմատիկական» ուսմունքը։ Վերլուծելով «պատկերացումների» մասին ստոիկների ըմբռնումները` Կարնեադեսը նշում է, որ չկա մի պատկերացում, որի հակադիր պատկերացումը չլինի։ Մոլորվում է նաև բանականությունը՝ միշտ դեմ առնելով անլուծելի խնդիրների։ Բայց, ի տարբերություն Պիրոնի, նա կարծում է, որ հարկավոր է ձեռնպահ մնալ ոչ թե ամեն մի դատողությունից, այլ անվերապահ և անպայմանական պնդումներից։ Ըստ նրա, պատկերացումները կարող են հավանականության տարբեր աստիճաններ ունենալ.  օրինակ, լինել ճշմարտանման կամ համոզեցուցիչ, հավանական և անկասկածելի։ Նա քննադատում է նաև ստոիկների աստվածաբանական  պատկերացումները։ Ստոիկները աստծո գոյության ապացույցներ էին համարում՝
ա) որ բոլոր մարդիկ ընդունում են նրա գոյությունը
բ) բնության մեջ գոյություն ունեցող նպատակահարմարությունը
գ) աստվածամերժությունից բխող ամեն ինչի անիմաստությունը
 դ) հակադիր փաստարկների հերքումը
Էմպիրիկոսը տասը զգայական տրոպները դասակարգում է երեք խմբի մեջ՝
ա) սուբյեկտին վերաբերող
բ) օբյեկտին վերաբերող
գ) սուբյեկտի եւ օբյեկտի փոխհարաբերությանը վերաբերող տրոպներ
Սուբյեկտին վերաբերող զգայական տրոպները հենվում են հետևյալ իրողությունննրի վրա`
 1) միևնույն իրի վերաբերյալ տարբեր են կենդանիների և
մարդկանց զգայական պատկերացումները,
2) տարբեր են նաև մարդկանց զգայական ընկալումները
 3) միևնույն իրը տարբեր պայմաններում նույն մարդու մեջ առաջացնում է տարբեր զգայություններ և պատկերացումներ
4) միևնույն իրը ընկալվում է տարբեր կերպ՝ կախված մարդու տարիքից, հոգեկան վիճակից, տրամադրությունից և այլն։
Օբյեկտին վերաբերող զգայական տրոպները հենվում են հետևյալ փաստերի վրա`
1) մարդկանց դատոդությունները կախված են իրերի կառուցվածքից, մեծությունից, հարաբերությունից և այլն
 2) մարդկանց պատկերացումներր կախված են բարոյական, իրավական օրենքներից, ավանդույթներից, սովորույթներից ու բարքերից։ Օրինակ, տարբեր ժոդովուբդների մեջ տարբեր են չարի ու բարու մասին պատկերացումները, ուստի հնարավոր չէ ստույգ ասել թե ի՞նչ է չարը կամ ի՞նչ է բարին։ Սուբյեկտի և օբյեկտի փոխհարաբերությանը վերաբերող չորս տրոպները հիմնվում են հետևյալ իրողությունների վրա՝
1) ամեն մի իրի րնկալում կախված է տարածությունից, տեղից, դիրքից։ Օրինակ, մատիտը կոտրված է երեում ջրով յցված բաժակում և ուղիղ է երևում սովորական պայմաններում
2) ոչ մի բան ինքնին, մեկուսացված չի ընկալվում, այլ միշտ միախառնված է մյուսների հետ, ուստի, չենք կարող ասել, թե ինչպիսին է իրականում տվյալ իրի բնությունը
3) ամեն ինչ գոյություն ունի ինչ-որ բանի հարաբերակցությամբ
4) դատողությունները կախված են այն բանից, թե դիտարկվող երևույթը կրկնվող, թե հազվադեպ բնույթ ունի։ Օրինակ, երկրաշարժը այլ զգացում է առաջացնում այն մարդկանց մեջ, ովքեր դա տեսնում են առաջին անգամ։ Ստացվում է, որ միևնույն երևույթը գնահատվում է՝ կախված դրա դրսևորման չափից ու մարդկանց սովորույթից։ 

Նյութը պատրաստեց Գոհար Նավասարդյանը
ԵԳՊԱ ԳՄ արվեստաբանության բաժին 3-րդ կուրս 

Նարեկ Ավետիսյան- «Սիմուլակրում»



    «Սիմուլակրում» տերմինը լատիներենից բառացի թարգմանաբար նշանակում է պատճենի պատճեն կամ առանց բնօրինակի պատճեն: Եթե պատճենը որևէ առարկայի կամ երևույթի կրկնօրինակումն է, ապա սիմուլակրումն իրենից ներկայացնում է կրկնակի նմանակում: Հենց այս գաղափարով և համանուն խորագրով է Բեռլինում, Վարշավայում, Ցյուրիխում և Երևանում հանդես եկել հայազգի գեղանկարիչ Նարեկ Ավետիսյանը: 

«Սիմուլակրում» նախագիծը 4 տարվա աշխատանքային բարդ պրոցեսի արդյունքում ստեղծված մի ցուցահանդես է, որը չի տալիս հանրությանը նոր արվեստի գործ, սակայն ներկայացնում է հայտնի ստեղծագործություններից մեկը տարբեր նկարիչների ոճերով: Ցուցադրված են 17-րդ դարի հոլանդացի նկարիչ Յան Վերմեերի «Մարգարտե ականջօղով աղջիկը» կտավի վարիացիաներ` 33 հայ և համաշխարհային նկարիչների ոճերով /Դալի, Մագրիտ, դա Վինչի, Քոչար, Սարյան, Մինաս, Ռեմբրանդտ և այլն/, բայց մեկ արվեստագետի վրձնով արված: Կտավներից և ոչ մեկն անվանում չունի. նրանց ամբողջացնում է «Մարգարտե ականջօղով աղջիկը»: Ցուցահանդեսն ունի ինչպես իր դրական, այնպես էլ բացասական կողմերը: 
     Վերմեերի ստեղծած հերոսուհու կերպարի ձևափոխությունը ցույց տալու գաղափարն իրականացնելով` նկարիչը հակադրվել է 20-րդ դարում առկա այն տեսակետներին, ըստ որոնց արվեստը մի օր կմեռնի կամ արվեստ անելու ձևերը սպառվել են: Արվեստագետի խնդիրն է եղել ցույց տալ արվեստի հարատև լինելը, սակայն արդյո՞ք մի նկարի բնօրինակը այլ բնօրինակի փոխակերպելը արվեստի և ստեղծագործական մտքի վերջնագիծ չէ: Ն. Ավետիսյանի կարծիքով արվեստի ոգին պահպանելու խնդիր կա, ինչին ընդառաջ գնալով` նա Վերմեերի ստեղծագործությունը դիտարկել է փոխակերպումների պրոցեսի մեջ` ապացուցելով, որ արվեստի տեսողական ձևերը կարող են փոփոխվել, սակայն էությունը, ոգին միշտ կա և նույնն է: Քննադատության առարկան թերևս նկարչի` արվեստի ոգին պահպանելու խնդիրն է, այսինքն` նախագծի հիմնական գաղափարը: 

Մի արվեստի գործը 33 նկարիչների ձեռագրով ներկայացնելը դեռ չի նշանակում ձևի փոփոխության հետ մեկտեղ բնօրինակի ոգու պահպանում: Ստեղծված նկարներից յուրաքանչյուրը մաքսիմալ չափով նման է այն հեղինակի ոճին, որը ցանկացել է պատկերել Ն. Ավետիսյանը: Այս առումով նկարչի առջև դրված խնդիրը լուծված է, սակայն այդ նկարներից և ոչ մեկը Դալին, Մագրիտը կամ այլ նկարիչ չի նկարել, ուստի «մեծերի ստեղծած արվեստի ոգին»  պահպանված լինել չի կարող: Արվեստագետը այլ արվեստագետների կտավները նկարել է այնպես, ինչպես հանրությունը կճանաչեր դրանք, բայց ոչ այնպես, ինչպես դրանք կնկարեին այդ արվեստագետները: Յուրաքանչյուր դարաշրջան և  արվեստի գործ ունի իր գաղափարախոսությունն ու ոգին, որը հաջորդող դարաշրջանը կամ այլ արվեստագետ վերարտադրել չի կարող:

    Ինչքան էլ որ ցուցահանդեսի կազմակերպիչները փորձել էին այն հետաքրքիր դարձնել, այնուամենայնիվ,  կարծում եմ, նախագիծը չուներ ճիշտ գաղափար և խնդիր, որը արդյունքում չարդարացվեց: Ամբողջովին համապատասխանում է և արդարացված է միայն նախագծի վերնագիրը. կրկնօրինակված է ցանկացած կրկնօրինակ, որը նման է բնօրինակին, բայց  կրում է ոչ թե վերջինիս, այլ հեղինակի անունը:Կա մեկ նկատելի հանգամանք ևս. տարբեր ժամանակաշրջանների արվեստագետների ոճերով արված կտավների մեջ բացակայում է 21-րդ դարի արվեստագետի` Ն. Ավետիսյանի ձեռագիրը: Եվ վերջապես, Ն. Ավետիսյանն է որպես ձևափոխման օբյեկտ ընտրել «Մարգարտե ականջօղով աղջկան», բայց այդ 33 արվեստագետներից և ոչ մեկը չի նկարել և գուցե հետաքրքրված չի էլ եղել Վերմեերի կտավով: 

Գոհար Նավասարդյան
հոդվածում առաջ քաշված կարծիքները կարող են չհամընկնել ընթերցողի սուբյեկտիվ տեսակետի հետ

четверг, 4 апреля 2013 г.

Մոդիլյանիի մուսան աճուրդում

Հանրահայտ նկարիչ Ամադեո Մոդիլյանիի մուսային ու սիրելիին պատկերող «Ժաննա Էբյուստերնի դիմանկարը» կտավը փետրվարին Christie's աճուրդային տան «Իմպրեսիոնիզմի ու մոդեռնիզմի արվեստ» խորագրով երեկոյան աճուրդում վաճառվեց 42,3 մլն դոլարով: Նկարի նախնական գինը 12-20 մլն դոլար էր:

Աճուրդին ընդհանուր առմամբ ցուցադրված էր 78 լոտ, որոնց վաճառքից հաջողվեց ստանալ 153,8 մլն դոլար։ 
Աճուրդում մեկ այլ առաջատար նկար է դարձավ Վասիլի Կանդինսկու «Մուրնաուի տեսարանը երկաթգծի, եկեղեցու եւ դղյակի հետ» կտավը, որը նախնական 7,8–11 մլն դոլար գնի պարագայում վաճառվեց 10,6 մլն դոլարով։


Ռոտկոյի միլիոնանոց կտավներից...

Մարկ Ռոտկոյի «Նարնջագույնը, կարմիրը, դեղինը»,կտավը Christie’s աճուրդում անցյալ տարի վաճառվեց 86,9 մլն դոլարով, որը նոր ռեկորդ էր ժամանակակից արվեստի նմուշի համար: Գնորդի անունն այդ ժամանակ չհրապարակվեց, այն անհայտ է մինչ օրս:
Մարկ Ռոտկո- «Նարնջագույնը, կարմիրը, դեղինը»
Նախորդ ռեկորդը՝ ժամանակակից արվեստի նմուշներից մեկը, Ռոտկոյի «Սպիտակ կենտրոն` դեղինը, վարդագույնն ու մանուշակագույնը վարդագույնի վրա» կտավն էր: Այս կտավը վաճառվել էր Sotheby’s աճուրդում 2007–ին 72,8 մլն դոլարով:

Մարկ Ռոտկոն` Մարկուս Ռոտկովիչը, ծնվել է  1903թ. սեպտեմբերի 25-ին ռուսական Դվինսկ քաղաքում: 1913–ին Ռոտկովիչի ընտանիքը տեղափոխվել է ԱՄՆ: Ռոտկոյի ամենահայտնի կտավներն են աբստրակտ նկարները, որոնք բաղկացած են մի քանի գծերից, որոնցից յուրաքանչյուրն առանձին գունային գոտի է: 

Լեոնիդ Ենգիբարյան. Նովելներ

Ճանապարհ
Ես մեկնում եմ:
Վաղն արդեն կմեկնեմ:
Ուղին կլինի երկար, երկար:
Կգնամ գնացքով:
Գնացքը կունենա հարյուր, գուցե հազար ու բյուր վագոն:
Յուրաքանչյուր վագոն կունենա հարյուր պատուհան, որովհետև ամեն վագոն մի հարյուրյակ է:
Կբարձրանամ վերջին վագոնն ու կկանգնեմ վերջին վագոնի պատուհանի մոտ, որպեսզի գոնե
մի քիչ մոտ լինեմ քեզ…


 Գրպանահատը
Ես գրպանահատ եմ:
Ես գրպանահատների արքան եմ:
Ես հարուստ եմ ու երջանիկ:
Ես գրեթե երջանիկ եմ:
Միայն, ափսո՜ս, ոչ ոք գրպանում սիրտ չի պահում:

 

Երբ ես վայր ընկա 

Ընկնելուց ես ջարդվածք ստացա, և ինձ տեղավորեցին «սառը» հիվանդասենյակում։ Այնտեղից դուրս չեն գալիս, այնտեղից վերելակով են դուրս հանում։ Իսկ ես ուզում էի այդ հիվանդասենյակից հեռանալ աստիճաններով։

Ես փորձում էի մտաբերել, թե հանուն ինչի արժե ապրել.
Հանուն արևի՞…
Այն բոլորինն է։
Հանուն գարնա՞ն… Հանուն առաջին ձյա՞ն… Հանուն մայիսմեկյան ամպրոպի՞…
Ես կենդանի մնացի։ Ես հիշեցի քո թարթիչների դողը, երբ դու հպվել էիր այտիս։ Եվ ես գնահատեցի արևը, գարունը, առաջին ձյունը, առաջին մայիսյան ամպրոպը։
Գեթ մեկ անգամ էլ հպվիր իմ այտին:


Ստվերը
Խնդրու՛մ եմ քեզ, տու՛ր ինձ քո ստվերը՝ այն զգեստով, որ զարդարված է թխկու տերևների միջով ճանապարհ հարթած արևի ցոլքերով։
Տու՛ր ինձ քո ստվերը, չէ՞ որ վաղը կծագի արևը, և դու ճիշտ այդպիսի գեղեցիկ ստվեր կունենաս։
Մի՛ վախեցիր, գետնին չեմ նայի, որ պատահմամբ չտեսնեմ, թե ինչպես է քո ստվերն իր ձեռքերը դնում ինչ-որ մեկի ուսերին։
Ես խնամքով կպահեմ քո նուրբ սլացիկ ստվերը, իսկ երբ անձրև գա, ես այն քեզ կվերադարձնեմ, և դու հպարտ, կքայլես մեր քաղաքում։ Անցորդները զարմացած կնկատեն. «Տեսե՛ք, անձրև է գալիս, իսկ այս աղջնակը երկար ոտքերով ստվեր ունի։ Այդպիսի բան հնարավոր չէ»:
Պարզապես նրանք չգիտեն, որ մարդիկ, որոնց սիրում են, միշտ էլ արտասովոր են լինում:


Ես կրկին միայնակ եմ
Տանջալի է: Սարսափելի է, գալիքը թվում է լիովին մռայլ: Զարմանալիորեն դժվար է, բայց այնքան էլ նոր բան չէ միայնակ մնալը: Մտերիմ մարդ չկա, կին, ով կհավատա, կջերմացնի քեզ, և արդեն, երևի թե, այլևս չի լինի: Սա է դառը ճշմարտությունը…
Իսկ վաղը տանջալիորեն դժվար, տաժանակիր աշխատանք է, որի իսկական գինը միայն դու գիտես: Եվ հաջողությունն այնքան աննշան կլինի, եթե իհարկե լինի, փոխարենը ինչ սարսափելի է պարտությունը: Իմ հանդիսատես, ես հավատում եմ այն բանին, որ դու պիտի բարի լինես: Ինչի՞ մասին ես դու այսօր, այժմ, այս երեկո, մտածում, դու, որ վաղը գալու ես ինձ նայելու: Երևի, ոչ իմ մասին: Իսկ եթե նույնիսկ իմ մասին, քո մտքով էլ չի անցնի, թե ինչ տխուր է, և ինչքան չի ուզում ապրել այս ծաղրածուն, թե ինչ միայնակ է նա: Համ էլ  քաղց է զգում: Այդ ինչպե՞ս է պատահում, որ սերը և սիրո մեջ վիթխարի պահանջկոտությունը բաժանման է բերում:
Մի՞թե քո մտքով կանցնի, որ ես լիովին, հասկանու՞մ ես, բացարձակապես մենակ եմ: Ինչպես բացատրեմ, որ ես չեմ կարող ներել սիրելի կնոջը, նրա սովորական մարդկային կանացի անցյալը, որովհետև ինձ համար իմ սիրելիի անցյալը, ներկան և ապագան`  միևնույն բանն է, որովհետև ես սիրել եմ նրան այն օրը, երբ նա ծնվել է, և կսիրեմ մինչ ի մահ, և այն ամենը, ինչ կկատարվի նրա հետ այդ ընթացքում, ինձ է վերաբերում, այդ ամենը ես ընկալում եմ այնպես, ասես դա կատարվել է այսօր առավոտյան:
Չեմ հասկանում, ոչինչ չեմ հասկանում, չեմ հասկանում ձեր օրենքները, ձեր բարոյականությունը, ձեր սերը, մեծահասակներ:
Չգիտեմ, թե ես ինչպես եմ ապրելու: Ձեր աշխարհում ես չկարողացա ապրել, իսկ իմում` ես լրիվ միայնակ եմ:

Անձրևանոցը
Փոքր-ինչ լռելուց հետո աղջիկն ասաց. «Բայց մենք տեղ չունենք ապրելու, տուն չունենք»։ Տղան ծիծաղեց և ասաց, որ ինքը անձրևանոց ունի, բոլորովին նոր, ու եթե կոճակը սեղմես, նա ինքն իրեն կբացվի։ Եվ անձրևանոցը հրաշալի տուն է, շատ հարմարավետ երկուսի համար։ ճիշտ է, այն պատեր չունի, բայց փոխարենը բավական է ձեռքը երկարել, և դուք կիմանաք, թե դրսում տարվա որ եղանակն է՝ օրինակ, անցե՞լ է գարունը, թե դեռ շարունակվում է։
 Այնպիսի բնակարանով, ինչպիսին անձրևանոցն է, հարմար է ճանապարհորդել, հաճելի է լսել անձրևի ձայնը ու նաև… Բայց աղջիկը չհարցրեց, «նաև ինչ…» և հեռացավ մեկ ուրիշի մոտ,   որը բոլոր հարմարություններով մեկ սենյականոց բնակարան ուներ, բայց, երևի, այնուամենայնիվ չուներ այդպիսի անձրևանոց, իսկ եթե անգամ ուներ, ապա, համաձայնեք, ինչի՞ համար է մարդուն երկու բնակարանը, չէ՞ որ դա ծիծաղելի է… Այժմ, շատ տարիներ անց, նա վերջապես հասկացել էր, թե դա ի՜նչ հրաշալի անձրևանոց էր՝ մի փոքրիկ պարաշյուտ, որից բռնվելով երկուսով, կարելի է թռչել-գնալ հեռու՜-հեռու՜, հատկապես անձրևոտ օրերին… Եվ նա թախծում է իր արդեն երեքսենյականոց բնակարանում, որովհետև  ինչքան մեծ է բնակարանը, այնքան հեռու են իրարից նրանք, ովքեր ապրում են այնտեղ, և երբ անձրև է գալիս, նա պատրաստ է ներքև նետվել իր անձրևանոցը փնտրելու, բայց մի՞թե տասնհինգերորդ հարկից կճանաչես, թե որն է քո անձրևանոցը։ Իսկ եթե անգամ ճանաչես, ապա հայտնի էլ չէ, թե այսօր սարքի՞ն է արդյոք վերելակը։


Գունդը ափի մեջ
Կրկեսում մարդիկ շատ համարներ են կատարում:
Նրանք ճախրում են գմբեթների տակ, աճպարարություն են անում տասնյակ առարկաներով, հետո ձեռքերի վրա են կանգնում. հաստատում եմ՝ հատկապես դա սովորելը դժվար է ու բարդ:
Եվ բարդ է ոչ միայն այն պատճառով, որ անվերջանալի մարզումներից գիշերները կցավեն ձեր ուսերը, կայտուցվեն թեվերը, եվ աչքերն արյունով կլցվեն…
Այս ամենն, իհարկե, ծանր է եվ, այնուամենայնիվ, վաղ թե ուշ մոռացվում է: Միայն մի բան երբեվէ չի մոռացվում՝ երբ կանգնում ես երկու ձեռքերի վրա, կամաց պոկում ես մի ձեռքդ եվ հասկանում՝ ափիդ մեջ երկրագունդն է:


Մի՜ նեղացրեք մարդուն
Իզուր, հենց այնպես մարդուն պետք չէ նեղացնել, որովհետեվ դա շատ վտանգավոր է: Իսկ եթե հանկարծ նա Մոցա՞րտն է: Բացի այդ, դեռ չի հասցրել ոչինչ գրել, անգամ՝ «Թուրքական մարշըե: Դուք նրան կնեղացնեք, եվ նա, ընդհանրապես, ոչինչ չի գրի: Չի գրի մեկը, հետո՝ մյուսը, եվ աշխարհում կպակասի գեղեցիկ երաժշտությունը, կպակասեն լուսավոր զգացմունքներն ու մտքերը, իսկ դա նշանակում է՝ եվ լավ մարդիկ:
Իհարկե, ոմն մեկին կարելի է նեղացնել, չէ՞ որ բոլորը Մոցարտ չեն, բայց, այնուամնեայնիվ, իսկ եթե հանկարծ…
Մի՜ նեղացրեք մարդուն, պետք չէ:
Դուք այնպիսին եք, ինչպիսին՝ նա:
Պահպանե՜ք միմյանց, մարդի՜կ:

  Սովորականն ամենակարևորն է
Գարնանը գետակը դուրս պրծավ լեռների արանքից ու քչքչալով վազեց ներքև: -Ես ամենա-ամենան եմ,- ասում էր գետակը, թեկուզ չէր հասկանում թե դա որն է: Գետակը շատ երիտասարդ էր և կարող էր սիրված լինել, նույնիսկ ամենից շատ… Նրա առջև անտառն էր, հետո դաշտը, հետո էլի անտառ և էլի դաշտ և էլի լիքը-լիքը զարմանալի, գեղեցիկ ու նաև դժվար բաներ այն մեծ աշխարհում, որում այդքան ուրախ թռվռում էր գետակը… Իսկ որպեսզի ճանապարհին գետակը դիմանա և կարողանա հասնել կապույտ հիասքանչ լճին, նա պետք է անցնի երաշտի ու տարափի միջով, հագեցնի մարդկանց ու կենդանիների ծարավը, պտտեցնի ջրաղացի անիվը, համարձակ ջրվեժի տեսքով ներքև թափվի, միանա իր պես գետակներին ու ընթանա դեպի Ծո՜վը… -Ոչ,- սակայն մտածեց Գետակը,- ես ամենաանկրկնելին եմ: Եվ թեքվեց դեպի Մեծ գետը ու անմիջապես խառնվեց նրան ու նրա հետ միասին լողաց դեպի Ծո՜վը… Իսկ Մեծ ու մեծահոգի գետը ընդունեց նրան ու անգամ չնկատեց էլ… Գետը իր հետ տարավ նավեր, լույս տվեց մարդկանց ու էլի լիքը-լիքը հոգսեր հոգաց…Այդպես անցան գարունը, ամառը ու վրա հասավ սեպտեմբերը և Մեծ գետը հասավ Ծովին: Այդ պահին գետակը մի կողմ ցատկեց ու զրնգաց. -Ես ամենաանկրկնելին եմ, ես հասա Ծովի՜ն: Բայց հանկարծ տեսավ, որ Մեծ գետի մեջ իր պես տասնյակ անկրկնելիներ էին թաքնվել… Իսկ բոլոր պարգևներն ու պատիվները Մեծ գետին բաժին հասան, որը սովորական ու օգտակար գործեր էր անում Երկրի համար…Սովորական… Եվ ընդհանրապես, սովորականը միշտ էլ անսովոր է…

մնացածը կարդալ arxangelo.info -յում Լեոնիդ Ենգիբարով – Պատուհանը http://arxangelo.info/?p=5363
Պատուհաններ… Նրանցից յուրաքանչյուրի ետևում մարդիկ են։ Եվ պատուհանները պատմում են մեզ նրանց մասին։ Այդ պատերն ու դռներն են անթափանց, իսկ պատուհանները միշտ էլ մի քիչ դավաճաններ են։ Լսե՛ք ահա պատմություն, որն ինձ պատմել է մի պատուհան։ Լույսն այդ պատուհանի ետևում երբեմն վառվում էր մինչ ուշ գիշեր, իսկ երբեմն էլ երկու-երեք օր շարունակ ընդհանրապես չէր վառվում։ Պատուհանի գոգին միշտ թափված էին գծագրերի փաթեթներ, դրված էին կեֆիրի, հազվադեպ էլ գինու, շշեր։ Բայց մի անգամ պատուհանին ճերմակին տվեց վարագույրը, ճիշտ է, չափից ավելի գեղեցիկ-տխուր, իսկ պատուհանի գոգին հայտնվեց խորդենին՝ թունավոր-կանաչ տերևներով և կապտուկի նման հիվանդագին– վարդագույն ծաղիկներով։ Մեկ ամիս էլ, սակայն, չէր անցել, վարագույրն ու խորդենին անհետացան, և փոշոտված ապակու ետևում երևացին կեֆիրի շշերն ու գծագրերի փաթեթները։ Դրանից, չգիտես ինչու, ես շատ տխրեցի։ Հետո եկավ գարունը, չէ՞ որ նա անպայման երբևէ գալիս է։ Եվ հանկարծ պատուհանը բացվեց ու երևաց մի շիկահեր անծանոթ աղջիկ։ Նա ուրախ ու բարձրաձայն ծիծաղեց և պատուհանի գոգին դաշտային ծաղիկներ դրեց։ Ես ի պատասխան բերկրանքով ժպտացի և հանգիստ սրտով գնացի իմ գործերով։ Հետո ես մեկնեցի և երկար ժամանակ ճանապարհորդում էի։ Չորս տարի անց տուն վերադառնալով, ես, իհարկե, նայեցի ծանոթ պատուհանին… Փոքրիկ մի նկարիչ, լեզուն դուրս հանած, պատուհանի մաքուր֊ ապակու վրա հրաշալի նկար էր ավարտում, կապույտ-կապույտ ծով և ճերմակ-ճերմակ շոգենավ, որի ծխնելույզից թանձր քուլաներով սև ծուխ էր բարձրանում, ու նրանց վերևում կարմիր արևը իր շողերը բոլոր ուղղություններով տարածած։ Այդ նկարն ինձ դուր եկավ։

մնացածը կարդալ arxangelo.info -յում Լեոնիդ Ենգիբարով – Պատուհանը http://arxangelo.info/?p=5363
Պատուհաններ… Նրանցից յուրաքանչյուրի ետևում մարդիկ են։ Եվ պատուհանները պատմում են մեզ նրանց մասին։ Այդ պատերն ու դռներն են անթափանց, իսկ պատուհանները միշտ էլ մի քիչ դավաճաններ են։ Լսե՛ք ահա պատմություն, որն ինձ պատմել է մի պատուհան։ Լույսն այդ պատուհանի ետևում երբեմն վառվում էր մինչ ուշ գիշեր, իսկ երբեմն էլ երկու-երեք օր շարունակ ընդհանրապես չէր վառվում։ Պատուհանի գոգին միշտ թափված էին գծագրերի փաթեթներ, դրված էին կեֆիրի, հազվադեպ էլ գինու, շշեր։ Բայց մի անգամ պատուհանին ճերմակին տվեց վարագույրը, ճիշտ է, չափից ավելի գեղեցիկ-տխուր, իսկ պատուհանի գոգին հայտնվեց խորդենին՝ թունավոր-կանաչ տերևներով և կապտուկի նման հիվանդագին– վարդագույն ծաղիկներով։ Մեկ ամիս էլ, սակայն, չէր անցել, վարագույրն ու խորդենին անհետացան, և փոշոտված ապակու ետևում երևացին կեֆիրի շշերն ու գծագրերի փաթեթները։ Դրանից, չգիտես ինչու, ես շատ տխրեցի։ Հետո եկավ գարունը, չէ՞ որ նա անպայման երբևէ գալիս է։ Եվ հանկարծ պատուհանը բացվեց ու երևաց մի շիկահեր անծանոթ աղջիկ։ Նա ուրախ ու բարձրաձայն ծիծաղեց և պատուհանի գոգին դաշտային ծաղիկներ դրեց։ Ես ի պատասխան բերկրանքով ժպտացի և հանգիստ սրտով գնացի իմ գործերով։ Հետո ես մեկնեցի և երկար ժամանակ ճանապարհորդում էի։ Չորս տարի անց տուն վերադառնալով, ես, իհարկե, նայեցի ծանոթ պատուհանին… Փոքրիկ մի նկարիչ, լեզուն դուրս հանած, պատուհանի մաքուր֊ ապակու վրա հրաշալի նկար էր ավարտում, կապույտ-կապույտ ծով և ճերմակ-ճերմակ շոգենավ, որի ծխնելույզից թանձր քուլաներով սև ծուխ էր բարձրանում, ու նրանց վերևում կարմիր արևը իր շողերը բոլոր ուղղություններով տարածած։ Այդ նկարն ինձ դուր եկավ։

մնացածը կարդալ arxangelo.info -յում Լեոնիդ Ենգիբարով – Պատուհանը http://arxangelo.info/?p=5363