понедельник, 5 августа 2013 г.

Ալբեր Քամյու...Ժանտախտը


Երջանկությունը գալիս էր մի ամբողջ ընթացքով, իրագործումը ավելի արագ էր գալիս, քան սպասումը:

Ամբողջ աշխարհը ենթադրելուց բացի ուրիշ ոչինչ չի անում:

Ինձ նման մարդկանց համար մահը դատարկ բան է: Պարզապես մի երևույթ, որ ապացուցում է մեր իրավացիությունը:

 Բախտը մի դաշնակից է, որի վրա հույս դնել չի կարելի:

Ժանտախտը բոլորից վերցրել էր սիրո, նույնիսկ բարեկամության ամբողջ կարողությունը: Որովհետև սերը մի քիչ ապագա է պահանջում, իսկ մեզ մնացել էին միայն հաշվված վայրկյաններ...

Եվ ժանտախտի բարձրագույն օրենքով ամեն մարդ, բանտապետից մինչև վերջին բանտարկյալը, դատապարտված էր, և գուցե առաջին անգամ բանտում տիրում էր բացարձակ արդարություն

 Ես երբ նրան ասացի, որ մարդկանցից չբաժանվելու միակ ձևը, ի վերջո, մաքուր խիղճ ունենալն է, նա ինձ չարությամբ նայեց և ասաց. «– Այդ դեպքում ոչ ոք երբեք մյուսի հետ չէ»: Հետո ավելացրեց. «– Դուք կարող եք մտածել՝ ինչպես ցանկանում եք, բայց լսեցեք իմ կարծիքը, մարդկանց միասին պահելու միակ ձևը նրանց ժանտախտ ուղարկելն է: Նայեցեք ձեր շուրջը...

Մարդը ընդունակ չէ տառապելու կամ երկար ժամանակ երջանիկ լինելու: Հետևաբար նա ընդունակ չէ  որևէ բանի, որ արժեքավոր է:   

Հասկանալի է, որ միշտ հնարավոր է աչքերը փակել և չտեսնել ճշմարտությունը, մերժել այն: Ճշմարտությունը սարսափելի ուժ ունի և ի վերջո հաղթում է ամեն ինչ:

Մարդիկ կարիք ունեն օրինակների և բնորդների, որոնց հերոսներ են կոչում, և անպայման անհրաժեշտ է , որ որևէ մեկը լինի այդ պատմության հերոսը , պատմիչը առաջարկում է այդ աննշան և չերևացող մարդուն, որ սրտում բարություն ուներ և ակնհայտորեն ծիծաղելի մի իդեալ:

Աշխարհում գոյություն ունեցող չարը համարյա միշտ տգիտության ծնունդ է , և բարի կամեցողությունը կարող է նույնքան գործել, որքան չարությունը, եթե լուսավորված , գիտակցված չէ: Մարդիկ ավելի շուտ բարի են, քան չար, և իրականության մեջ հարցը դա չէ: Բայց մարդիկ առավել կամ նվազ չափով այդ չեն գիտակցում և հենց դա էլ նրանք անվանում են առաքելություն կամ մոլություն: Ամենահուսահատականը տգիտության մոլությունն է, որը կարծում է ամեն ինչ գիտե և թույլ է տալիս սպանել:
 
Ինչ-որ իմաստով նա այն զգացումն ուներ, որ ժանտախտը շատ բիրտ ձևով էր վերջացել, և նա իր նախկին պատրաստամտությունը չուներ: Երջանկությունը գալիս էր ամբողջ ընթացքով, իրագործումը ավելի արագ էր գալիս, քան սպասումը: Ռամբերը հասկանում էր,որ ամեն ինչ իրեն վերադարձվում էր միանգամից, և որ խինդը մի այրվածք էր, որ ըմբոշխնել չի լինում:
 Սովորական ժամանակ մենք բոլորս ընդունում ենք, գիտակցաբար կամ ոչ, որ ոչ մի սեր էլ չկա, որ ավելի լավ է չլինի, սակայն առավել կամ նվազ հեշտությամբ հաշտվում ենք այն մտքի հետ, որ մեր սերը միջակ է եղել:  
  
Անհանգիստ սրտի միակ ցանկությունը անվախճանորեն ունենալն է այն էակին, որին սիրում է, իսկ երբ դա անհնար է բացակայության պատճառով` աներազ քնի մեջ խորասուզվել կարողանալը այդ էակի խորքում, այդ վիճակը կարող է վախճան ունենալ լոկ այն օրը, երբ նրանք նորից հանդիպեն:

Ժանտախտի սկզբում նրանք շատ լավ հիշում էին իրենց կորցրած էակին և ափսոսում էին: Բայց եթե հստակորեն հիշում էին սիրված դեմքը, նրա ծիծաղը, այն օրը, որը համարում էին իրենց երջանկության օրը, դժվարությամբ էին պատկերացնում, թե ի՞նչ էր անում մյուսը, ճիշտ այդ ժամին, երբ հիշում էին իրեն, և այն վայրերում, ուր այլևս այնքան հեռու էին: Ի վերջո, այդ պահին նրանք հիշողություն ունեին, բայց անբավարար երևակայություն: Ժանտախտի երկրորդ շրջանում նրանք կորցրին նաև հիշողությունը

Եվ այդ բոլորի վերջում հասկանում էին , որ ոչ ոք կարողություն չուներ իսկապես մտածել որևէ մեկի մասին, նույնիսկ եթե նա ամենածանր դժբախտության մեջ լիներ: Որովհետև, իսկապես մտածել որևէ մեկի մասին, նշանակում էր մտածել րոպե առ րոպե , առանց ուրիշ մտքով ցրվելու, ոչ տնտեսության խնամքով, ոչ թռչող ճանճով, ոչ նախաճաշով, ոչ սաստիկ ցանկությամբ: Բայց ճանճերն ու ցանկությունները միշտ գոյություն ունեն: Ահա թե ինչու կյանքը դժվար էր ապրել:

Սակայն ի՞նչ տեսք ունեին այդ բաժանվածները...
նման էին բոլորին, մի շատ ընդհանուր տեսք ունեին: Նրանք կորցրել էին սիրո եսասիրության այն առավելությունը, որ դրանից ստանում էին: Այժմ վիճակը պարզ էր, աղետը բոլորին էր վերաբերում....

Ուրիշ բան չկար, բացի անապագա համբերությունից և համառ սպասումից...

Առանց սիրո այս աշխարհը նման էր մեռած աշխարհի և միշտ գալիս է մի ժամ, երբ մարդիկ հոգնում են բանտից` աշխատանքից և քաջությունից պահանջելու համար մի էակի դեմքը և քնքշությունից սքանչացած սիրտը:

Աշխարհում ոչ մի բան չարժե, որպեսզի մարդ իր սիրածից հեռանա: Սակայն ես էլ եմ հեռանում, առանց իմանալ կարողանալու, թե ինչու....

Առաջին շրջանում իրարից բաժանվածները իսկապես դժբախտ չէին, նրանց դժբախտության մեջ կար մի լույս, որ հետզհետե մարում էր: Այժմ նրանց կարելի էր տեսնել փողոցների անկյուններում, սրճարաններում կամ բարեկամների մոտ, հեզ ու ցրված, այնպիսի ձանձրացած հայացքով, որ նրանց պատճառով ամբողջ քաղաքը նմանվել էր մի սպասասրահի:

 ...նրանք մտել էին ժանտախտի կարգուկանոնի մեջ, որն այնքան ավելի էր ազդեցիկ, որքան մարդու կարողությունները միջակ էին: Այլևս ոչ ոք մեծ զգացումներ չուներ մեզ մոտ: Բոլորը միատեսակ զգացումներ ունեին: «– Ժամանակն է, որ սա վերջանա»: 

Ժանտախտի ուշ շրջանում մարդիկ ունեին միայն ընդհանուր գաղափարներ, նույնիսկ իրենց սերը ստացել էր ամենավերացական ձևը: Նրանք այնպես էին իրենց հանձնել ժանտախտին, որ միայն քնելու հույսն էին ունենում, և զարմանում էին, որ մտածում են. «– Ուռուցքները, երանի վարակվեի և ամեն ինչ վերջանար»: 

Այս ինքնամոռաց զույգերը, շատ կիպ գրկված և խոսքի ծարավ, ժխորի մեջ հաստատում էին, երջանկության ամբողջ հաղթանակով և անարդարությամբ, որ ժանտախտը ավարտված էր, և սարսափի ժամանակը՝ անցած:

пятница, 2 августа 2013 г.

Քրիստոսի մուտքը Երուսաղեմ

Եւ երբ մօտեցաւ Բեթփագէին եւ Բեթանիային, այն լերան մօտ, որ կոչւում է Ձիթենեաց, ուղարկեց իր աշակերտներից երկուսին 30եւ ասաց. «Գնացէ՛ք այն գիւղը, որ մեր դիմացն է. երբ այնտեղ մտնէք, կը գտնէք կապուած մի աւանակ, որի վրայ ոչ մի մարդ երբեք չի նստել. արձակեցէ՛ք այն եւ բերէ՛ք։ 31Եւ եթէ մէկը ձեզ հարցնի, թէ ինչու էք արձակում, նրան այսպէս ասացէք. «Իր տիրոջը պէտք է»։ 32Երբ գնացին նրանք, որ ուղարկուել էին, գտան այնպէս, ինչպէս ասել էր նրանց. աւանակը կար։ 33Եւ մինչ աւանակն արձակում էին, նրա տէրերը ասացին նրանց. «Աւանակն ինչո՞ւ էք արձակում»։ 34Եւ աշակերտները ասացին. «Իր տիրոջը պէտք է»։ 35Եւ այն բերին Յիսուսի մօտ. զգեստներ գցեցին նրա վրայ եւ Յիսուսին նստեցրին։ 36Եւ մինչ նա առաջանում էր, մարդիկ իրենց զգեստները փռում էին ճանապարհի վրայ։ 37Եւ երբ նա մօտեցաւ Ձիթենեաց լերան զառիվայրին, աշակերտների ամբողջ բազմութիւնը ուրախութեամբ եւ բարձրաձայն սկսեց օրհնել Աստծուն՝ կատարուած բոլոր զօրութիւնների համար, որ տեսան։ 38Եւ ասում էին. «Օրհնեա՜լ է այդ թագաւորը, որ գալիս է Տիրոջ անունով. խաղաղութի՜ւն երկնքում եւ փա՜ռք բարձունքներում»։ 39Իսկ փարիսեցիներից ոմանք ամբոխի միջից ասացին նրան. «Վարդապե՛տ, սաստի՛ր քո աշակերտներին»։ 40Նա պատասխանեց եւ ասաց. «Ասում եմ ձեզ, որ եթէ դրանք լռեն էլ, այդ քարերը կ՚աղաղակեն»։ Ղուկաս 19.29-48

Աստվածաշնչյան այս թեման բավականին տարածված է արվեստում: Սրան անդրադարձել են տարբեր ազգերի ներկայացուցիչներ, սակայն նմուշները առավելապես շատ են հայկական կերպարվեստում և մանրանկարչության մեջ: 

Այս իրադարձությունն առաքելական եկեղեցում նշվում է որպես <<Ծաղկազարդ>>, ուղղափառ եկեղեցում` <<Ուռենու կիրակի>>:

Համաշխարհային արվեստում թեմային անդրադարձել են դեռևս վաղ վերածննդից`

Ջոտտո-Քրիստոսի մուտքը Երուսաղեմ

Պիետրո Լորենցետտի-Քրիստոսի մուտքը Երուսաղեմ

Հիպոլիտո Ֆլանդրին-Քրիստոսի մուտքը Երուսաղեմ
բյուզանդական խճանկար. 12-րդ դար

Սիրիական սրբապատկեր

Հունական որմնանկար
Ռոսսանոյի ավետարանից. 6-րդ դար



Չինական քսիլոգրաֆիա
Հայ գեղանկարչության մեջ պահպանված է Գալուստ Դարբինյանի <<Քրիստոսի հաղթական մուտքը Երուսաղեմ>> կտավը, ինչպես նաև 18-րդ դարի անհայտ նկարչի մի գեղանկար:

Գալուստ Դարբինյան
 


Թեման լայնորեն տեղ է գտել հայկական մանրանկարներում.

<<Քրիստոսի մուտքը Երուսաղեմ>>
Սարգիս Պիծակ

 

  


 <<Вербное воскресенье>> անվանումը ստացած եկեղեցական տոնը Ռուսաստանում նշվում է Զատկից մեկ շաբաթ առաջ: Տոնի հիմքը վերցված է Քրիստոսի կյանքից, երբ վերջին օրերին ավանակով մտնում է սուրբ Երուսաղեմ քաղաքը:


Ռուսական իկոնաներ

 
Սվետլանա Լիպատովա

Ելենա Չերկասովա
Գեորգի Բիտբունով
Տվերյան իկոնա
Կուլագինի որմնանկարներից
Վասիլի Նեստերենկո-որմնանկար

Դե եսիմ` Գ.Ն.

четверг, 1 августа 2013 г.

Հեսսեի գրվածքներից....


Եթե կավիճով հատակի վրա գիծ քաշես և փորձես ճշգրտությամբ քայլել այս գծի երկայնքով, ապա դժվար չի լինի համոզվել, որ դա գրեթե նույնչափ դժվար է, ինչպես եթե փորձես տեղաշարժվել բարակ ճոպանի վրա: Սակայն այդ կավճե հետագծի վրայով քայլելիս դու քեզ շատ հանգիստ ես զգում ու ապահով, որովհետև այստեղ վտանգի կամ ռիսկի խնդիր չկա, բայց եթե փորձես պատկերացնել, որ քո առջև պարզապես կավիճով քաշված գիծ է, իսկ հատակը լցված է օդով, այնժամ դու կքայլես ցանկացած ճոպանի վրայով:

Մենք փորձում ենք ապրել նրանով, ինչ ինքն է մեր ներսից դուրս ձգտում:
  
Այն մարդիկ, որոնց կյանքը չափազանց անհանգիստ է, իրենց երջանկության հազվադեպ ակնթարթների մեջ երբեմն այնպիսի ուժ ու անասանելի գեղեցկություն են զգում, երջանկության փրփուրը երբեմն տառապանքի ծովից այնպիսի կուրացուցիչ բարձրության է հասնում, որ այդ կարճատև բռնկման լույսը հասնում է նաև մնացած բոլոր մարդկանց ու կախարդում նրանց:

Ես ցանկանում էի լոկ այն փորձել ապրել, ինչը ինքնաբերաբար իմ միջից դուրս գալ էր  ուզում: Ինչո՞ւ էր դա այդչափ դժվար:

Մի՞թե ողջ տառապանք ասվածը ժամանակի մեջ գոյություն չի ունեցել, մի՞թե բոլոր հոգեկան կտտանքներն ու տագնապները ժամանակի մեջ չէին ամփոփված, և արդյոք աշխարհիս երեսին գոյություն ունեցող ողջ ծանրությունը, ողջ թշնամանքը չէ՞ր չքանում, հենց որ մարդս հաղթահարում էր ժամանակը, հենց որ նա մտքով վանում էր ժամանակը:

Հեսսեի արձանը Գերմանիայում
Զարմանալի է, ինչ ասես, որ չի կարող կուլ տալ մարդը: Մոտ տասը րոպե ես ինչ-որ թերթ էի կարդում՝ աչքերիս միջով դեպի իմ ներսը ներարկելով մտքերն անպատասխանատու մեկի, որ հաճույքով իր բերանում ծամում էր ուրիշի բառերը և դուրս տալիս՝ չմարսելով դրանք...
 
Յուրաքանչյուր մեղք արդեն իսկ իր մեջ կրում է շնորհ ու ողորմածություն, յուրաքանչյուր փոքրիկ երեխայի մեջ արդեն իսկ ապրում է ալևորը, բոլոր նորածինները իրենց մեջ մահն են կրում, և բոլոր մահացողները` հավերժական կյանքը:

Որպեսզի կործանում կամ բարձրացում լինի, դրա համար պետք է վերև և ներքև գոյություն ունենա: Բայց տիեզերքում վերև ու ներքև չկա, այն գոյություն ունի միայն մարդուս ուղեղում՝ պատրանքի ու մոլորության այդ հայրենիքում: Բոլոր հակադրությունները մոլորություններ են. սպիտակը և սևը մոլորություն է, մահվան և կյանքի հակադրությունը մոլորություն է, բարին և չարը նույնպես մոլորություն է: Դա մեկ րոպեի գործ է, ընդամենը մի պայծառատեսության րոպեի գործ, բավական է ատամները կրճտացնել, որպեսզի մարդս հաղթահարի մոլորությունների տիրապետությունը:

Այն, որ ես ձեզ սիրում եմ, կյարող եք ուշադրություն չդարձնել: Սիրված լինելը մի մեծ երջանկություն չէ: Յուրաքանչյուր ոք միմիայն ինքն իրեն է սիրում, և սակայն, այդ չիմանալով, հազարները տանջվում են իրենց ողջ կյանքի ընթացքում: Ոչ, սիրված լինելը բոլորովին էլ երջանկություն չէ: Սիրելը՝ ահա թե որն է իսկական երջանկությունը...

Յուրաքանչյուր մարդու կյանքը մի ճանապարհ է՝ ինքն իրեն ուղղված, ճանապարհի մի փորձ, մի թելի մատնանշում: Ոչ ոք երբեք էլ հենց միայն ինքը չի եղել, յուրաքանչյուրը, սակայն ձգտում է այնպիսին դառնալ՝ անզգա ու բութ կամ լուսավոր մեկը, յուրաքանչյուր ոք՝ ով ինչպես կարող է: ...Մենք կարող ենք իրար հասկանալ, սակայն մեկնել, ցուցանել յուրաքանչյուրս կարող ենք միայն ինքներս մեզ:

Ժամանակ հասկացությունը, որպես այդպիսին գոյություն չունի.. Այն միակ բանը, որ ժամանակային սահման է դնում ծերության և երիտասարդության միջև, Բաբելոնի և Բեռլինի, բարու և չարի, տալու և վերցնելու միջև, այն, որ աշխարհը լցնում է տարբերություններով, արժեքավորում գնահատականներով, տառապանքով, վիճաբանություններով ու պատերազմով, մարդկային միտքն է, երիտասարդ հախուռն և դաժան մարդկային բանականությունը…