четверг, 8 января 2015 г.

1.5 մետրանոց ծխախոտներ` փողոցները մաքուր պահելու համար



Վերջերս Լոնդոնի փողոցներում հայտվեցին բազմաթիվ մեծ չափերի օգտագործված ծխախոտներ: Այս ոչ սովորական փերֆորմանսով մաքրության համար պայքարողներն ուզում էին հասարակության ուշադրությունը հրավիրել շրջակա միջավայրի մաքրության վրա: Լոնդոնի Keep Britain Tidy կազմակերպության ակտիվիստները, գրեթե ամեն օր կազմակերպում են տարբեր միջոցառումներ, որոնք կոչված են հասարակության ուշադրությունը կենտրոնացնելու սոցիալական խնդիրների վրա: Այս անգամ մաքրության կողմնակիցները Լոնդոնի գլխավոր շրջաններից մեկում տեղադրել էին մեծ չափերով ծխախոտներ: Նրանց այս քայլը մարդկանց ներկայացնում էր ծխախոտի առաջացրած լուրջ խնդիրները:
Փողոցներում ծխախոտի մնացորդների քանակը զգալիորեն աճել է այն բանից հետո, երբ արգելվել է հասարակական վայրերում ծխելը: Աղբի 78%-ը կազմում են հենց ծխախոտի մնացորդները: Իսկ դրանց մաքրման համար ամեն տարի տրամադրվում է 3,8 միլիոն ֆունտ ստերլինգ:


Նյութը պատրաստեց Անետ Ռիդլը

Դա Վինչիի ու վան Գոգի նկարները սոսնձվող ժապավաններից. Նասա Ֆունահարա



Դասական արվեստի գործերը ներկայացնող կոլաժներ Դե եսիմ…-ում արդեն եղել են /http://deesim.blogspot.com/2014/09/blog-post_31.html/: Բայց քանի որ օր օրի աշխարհում արվեստի նոր նախագծեր են իրականանում, նախորդ նյութից հետո խորհուրդ ենք տալիս կարդալ սա ևս: Հերթը գունավոր սոսնձվող ժապավեններինն է: Ճապոնացի տաղանդավոր նկարչուհի Նասա Ֆունահարան արվեստի հայտնի գլուխգործոցները ստեղծում է ևս մեկ անգամ, բայց ոչ թե նկարելով, այլ հավաքելով: Նա նկարները ստանում է գունավոր սոսնձվող ժապավենները /скотч/ կտրատելով և իրար կպցնելով: Այսպիսի նյութի օգտագործումը, հնարավորություն է տալիս համաշխարհային գլուխգործոցները ընկալել նոր տեսանկյունից: Նրա աշխատանքների թվում են Լեոնարդո դա Վինչիի Մոնա Լիզան”, “Խորհրդավոր ընթրիքը”, Վինսենթ Վան ԳոգիԱրևածաղիկները”, Էդվարդ ՄունկիՃիչըև շատ այլ համաշխարհային արվեստի նմուշներ: Նասայի ստեղծած ամեն մի նկարը բավականին մեշամասշտաբ է: Նրանցից յուրաքանչյուրի վրա նա ծախսում է մեկ շաբաթ: Սկզբից Նասան ժապավենը բաժանում է հատվածների, դասավորում է դրանցից պատկերը, ապա ամեն մի պատառիկը կպցնում սոսնձով:
Եթե մեզ մոտ սոսնձվող ժապավենները երկու-երեք գույնի են հանդիպում, ապա ճապոնացի այս նկարչուհու ձեռքում դրանք դարձել են բազմագույն և տարատեսակ: Այն գույները, որնք հարկավոր են տվյալ աշխատանքը ստեղծելու համար և շուկայում չկան, Նասան ներկում է գուաշով: Նկարչուհու հավաքածուում կա ավելի քան 450 սոսնձվող ժապավեն:
 
Նյութը պատրաստեց Զառա Սիմոնյանը

Գրիչով արված նկարներ. Թոնի Էֆեր


Մեզանից յուրաքանչյուրը երևի թե դպրոցական կամ ուսանողական տետրերի վերջին էջերին գրիչով պատկերներ նկարել է…. սա, ինչ խոսք, հաճելի զբաղմունք է, հատկապես, երբ դասի թեման այնքան էլ հետաքրքիր չէ….
Նկարիչ Թոնի Էֆերը նման պատկերներ նկարում է ոչ թե տետրերի վերջին էջերին, այլ մեծ չափի թղթերի վրա…. Մատիտի կամ վրձինների փոխարեն նա օգտագործում է աշակերտական հասարակ կապույտ գրիչներ: Հիմնականում Էֆերին գրավում են դիմանկարները: Հաճախ հայտնի մարդկանց պորտրետները դառնում են նույնիսկ ծաղրանկարներ: Սովորական գրիչի օգնությամբ այս նկարիչը պատկերում է տոնային անցումներ, լուսուստվերային մանրամասներ:


 Նյութը պատրաստեց Արև Ալեքսանյանը

"streetpainting" ոճում արված եռաչափ նկարներ





Թվում է, թե մարդիկ տեսել են ասֆալտի վրա արված բավականաչափ նկարներ և դրանք այլևս ապշեցուցիչ չեն, բայց արի ու տես, որ հոլանդացի մի նկարչի  հաջողվեց իր աշխատանքներով ու երևակայությամբ կրկին զարմացնել դիտորդներին: Նա ստեղծում է  3D-պատկերներ Եվրոպայի տարբեր քաղաքների փողոցներում:
Լեոն Քիրը` այս աաշխատանքների հեղինակը, իր արվեստով զբաղվում է արդեն 6 տարի: Սկզբնական շրջանում նա համաշխարհային մասշտաբով հայտնի կազմակերպությունների համար ստեղծում էր լոգոտիպեր, ինչպիսին օրինակ Coca-Cola-ն է: Հետո նկարիչը ցանկացավ իր տաղանդը բացի գովազդային բնագավառից օգտագործել նաև այլ ասպարեզներում: Փորձարկելով տարբեր տեխնիկաներ և նյութեր` արդյունքում Լեոն Քիրը հայտնի դարձավ ասֆալտի վրա կատարած իր աշխատանքներով: Նա սիորւմ է նույն բնագավառում համատեղ աշխատել այլ նկարիչների հետ ևս: Նրանցից մի քանիսի հետ նա անգամ  ստեղծել է "Streetpainting" նախագիծը: Սրա ընթացքում վարպետները օգտագործում են տարատեսակ նյութեր, սկսած ակրիլից, կավիճից, գելերից, վերջացրած շինարական նյութերով:

Նյութը պատրաստեց Անետ Ռիդլը