четверг, 17 октября 2013 г.

14 հավանական վարկած` կապված Մոնա Լիզայի հետ

  1. Շատ փորձագետների վարկածով Լեոնարդո դա Վինչին նկարել է հենց ինքն իր դիմանկարը, սակայն հետագայում, հավանություն չտալով իր դիմանկարին, ավելացնում է կնոջ դիմագծեր: Համակարգչային ծրագրերի միջոցով ամերիկացի մասնագետները իրականացրել են Ջոկոնդայի և Լեոնարդոյի ինքնանկարի համեմատական վերլուծություն, որի արդյունքում ապշեցուցիչ նմանություն են գտել երկու դիմանկարների մեջ: Սակայն այս վարկածը շահարկվում է շատ անգամներ ոչ մասնագետների կողմից, իսկ քննադատներն ամեն կերպ հերքում են այս տեսակետը, քանի որ ըստ ամերիկացի մասնագետների կողմից բերված փաստարկների՝ ի տարբերություն միջնադարի այլ նկարիչների՝ դա Վինչին չէր սիրում ինքն իրեն նկարել:

2. Իտալացի Սիլվիանո Վինչետին, որը տարիներ շարունակ ուսումնասիրել է Լեոնարդո դա Վինչիի «Մոնա Լիզա» կտավը, նույնպես ենթադրել է, որ նկարչի ստեղծած գլուխգործոցի բնորդը տղամարդ է եղել: Վինչետին Ջոկոնդայի աչքերում նկատել է լատինատառ L և S տառերը, որոնք, ըստ նրա, Լեոնարդո-ի և Սալաին-ի սկզբնատառերն են: Սալաինը մոդել է եղել, որը, ինչպես ենթադրվում է, դա Վինչիի սիրեկանն է եղել:

3. Ջոկոնդայի տղամարդ լինելու մեջ շատ գիտնականներ են համոզված: Ըստ նրանց՝ «Մոնա Լիզան» ունի շատ հաստ պարանոց: Համապատասխան հետազոտությունները և բժիշկների հետ խորհրդակցությունները ցույց են տվել, որ այդպիսի պարանոց ունենում են միայն տղամարդիկ, քանի որ նման պարանոց ունենալու դեպքում, ունենում են նաև հաստ և կոշտ ձայն, իսկ նման ձայնով կինն օժտված երբեք չէր կարող լինել:

4. Կա վարկած, որ նկարը հենց Ջոկոնդան է: Ֆրանչեսկո դել Ջոկոնդան իրեն տղա պարգևելու կապակցությամբ ցանկացել է իր կնոջը նվիրել նրա նկարը: Բացահայտել է, որ «Մոնա Լիզայի» գլխին կա թափանցիկ շղարշ, ինչը 16-րդ դարում իտալացի կանայք էին կրում, ովքեր հղի էին կամ նոր էին երեխա ունեցել: Այս վարկածը հրապարակելուց անմիջապես հետո առաջ քաշվեց նաև նման մի տեսակետ, որ «Մոնա Լիզան» այդ նկարում եղել է 10 ամսական հղի: Եվ Ջոկոնդայի այդ խորհրդավոր հայացքը պայմանավորված է իր հղիության շրջանով:

5. Կտավը ենթարկելով բազմաթիվ փորձաքննությունների՝ պարզվել է, որ այն բաղկացած է 3 շերտից, ինչը բացատրվում է նրանով, որ Լեոնարդո դա Վինչին, մի քանի անգամ փոփոխությոան է կատարել նկարում: Նկարի նախնական տարբերակում նա Մոնա Լիզային պատկերել է երեխան գրկին, սակայն տեսնելով, որ երեխան իր վրա է շեղում ուշադրությունը Մոնա Լիզայից, վերափոխել է նկարը, և երեխայի տեղը նկարել է ձեռքերը: Այդ է պատճառը, որ Ջոկոնդան ունի բավականին խոշոր ձեռքեր:

6. Տարածված վարկածներից է նաև, որ նկարը կնոջ և տղամարդու դիմանկարների միացության արդյունք է: Կա նաև մի փոքրիկ վարկած, որ դեմքը մեկ ընտանիքի (ամուսին, կին, դուստ, որդի) դիմանկարների ամբողջականություն է:

7. Վերջին տարիներին շատ լուրջ քննարկման է դրվել մի վարկած, որի համաձայն՝ Լեոնարդո դա Վինչին պատկերել է իր մայրիկին: Մինչ 5 տարեկան դառնալը դա Վինչին իր ծնունդից ի վեր չի տեսել հարազատ մորը, սակայն 5 տարեկանից հետո, նկատել է, որ ինչ-որ կին է հետևում իրեն: Երկար տարիներ հետո միջնադարի տաղանդը իմանում է, որ հենց այդ կինն իր մայրն է: Ըստ հավաստի աղբյուրների պարզաբանումների՝ մայրը հիվանդ է եղել և այդ պատճառով հոնքեր չի ունեցել, ինչպես պատկերված է նաև դիմապատկերում: Այս վարկածից հետո նաև բացատրություն է տրվել «Մոնա Լիզայի» դեմքի արտահայտությանը: Լեոնարդո դա Վինչին Մոնա Լիզային պատկերել է այնպիսի թախծոտ հայացքով, որով սովորաբար կարող էր մայրը նայել իրենից բաժանված որդուն: Սակայն անգամ այդ թախծոտ հայացքում էլ մասնագետները նկատել են թույլ միմիկա, որով «Մոնա Լիզան» ցույց է տալիս իր հպարտությունը՝ կապված իր որդու հաջողությունների հետ:

8. Այլ վարկածների համաձայն՝ «Ջոկոնդա»-ին են վերագրվում մի շարք հիվանդություններ, այդ թվում` մահացու հիվանդություն: Հիվանդությունները բացահայտվել են «Մոնա Լիզա»-ի մաշկի ուսումնասիրության արդյունքում:

9. Ֆրանսիացի ինժեներ-գիտնական Պասկալ Կոտտը երեք տարի առաջ հայտնի կտավը ենթարկում է 240 – megapixel սկաներավորման: Ինչից հետո նաև ուսումնասիրում է նկարը ուլտրամանուշակագույն և ինֆրակարմիր լույսերի ազդեցության տակ: Դրանց շնորհիվ պարզվել և հերքվել է այն վարկածը, որ «Մոնա Լիզան» չունի հոնքեր: «Նա ունի հոնքեր»,- հստակ ասել է Պասկալը և բացատրել, թե ինչն է թյուրիմացության պատճառ դարձել: Դա Վինչին նկարը պատել է հատուկ նյութով, որը նկարը դարձնում է եռաչափ: Եվ միայն դրանից հետո է ավելացրել որոշակի մանր դետալներ նկարի վրա, այդ թվում նաև հոնքերը, որոնք ժամանակի ընթացքում մաքրվել են, քանի որ եղել են նկարված այդ նյութի վրայից:

10. Մոնա Լիզայի ժպիտը նույնպես մնում է գաղտնի: Ամերիկացի և հոլանդացի գիտնականների համատեղ աշխատանքի շնորհիվ նրանց կողմից մշակված մի ծրագրով վերլուծության է ենթարկվել Մոնա Լիզայի ժպիտը:
Ըստ արդյունքների
83%-ով «Մոնա Լիզան» երջանիկ է եղել,
9%-ով տհաճություն է զգում,
6% վախեցած է,
2%-ով բարկացած է:

11. Վարկածներից մեկն այն է, որ պատկերված կինը Լեոնարդո դա Վինչիի հարևանուհին է եղել կամ սիրուհին, սակայն նման տեսակետներից առավել աչքի ընկնող և իրականությանը որոշակի համապատասխանող եղել է Սիլվանո Վինչետտիի վարկածը, որ նկարում պատկերված է Ժան Ջակոմո Կապրոտտին (Gian Giacomo Caprotti): Նա մի երիտասարդ է եղել, ով աշխատել է Լեոնարդոյի արվեստանոցում: Համընկնում է նաև այն հանգամանքը, որ Կապրոտտին պատկերված է դա Վինչիի մի քանի նկարներում, որոնք բավականին նմանություն ունեն Մոնա Լիզայի հետ:

12. Ըստ մի ռուս բանաստեղծուհու՝ նկարի աջակողմյան մասը ձախակողմյան մասի սկիզբն է, որի միացումից դիմապատկերի ետին ֆոնի բնապատկերը դառնում է ամբողջական:

13. Ջոկոնդայի կամ ինչպես ավելի հայտնի անունով կոչում են «Մոնա Լիզայի» առեղծվածի բացահայտումով հետաքրքրված են եղել նաև մաթեմատիկոսները: Ըստ մաթեմատիկոսների՝ Լեոնարդո դա Վինչին կտավը նկարել է հատուկ երկրաչափական գծագրություններով՝ ամեն կետի, մասնիկի տալով որոշակի նշանակություն մաթեմատիկական մարմնին: Իսկ մշակութաբանները կանխատեսել են այն հանգամանքը, որ ըստ մաթեմատիկոսների վերլուծության արդյունքների, գծերի հարաբերականորեն միանալուց հետո առաջանում են և եռանկյունիներ, եռանկյունաչափ պատկերներ: Իսկ եռանկյունիներին տվել են այն պարզ բացատրությունը, որ նրանք ինքնին առեղծվածային մարմիններ են:

14. Նյու Յորքի նկարիչ Ռոն Պիկիրիլոն կարծում է, որ իրեն հաջողվել է հայտանաբերել ծածկագիրը: Ըստ նրա՝ եթե կողքի շրջեն նկարը, ապա կարելի է տեսնել կենդանիների`առյուծի, կապիկի և վայրի ցուլի նկարներ: Թե ինչ են նշանակում այդ պատկերները, դեռ Պիկիրիլոն չի կարողանում հասկանալ, սակայն մտածում է, որ այս կենդանիների պատկերներն իրենց նկարներում թաքցրել են նաև Տիցիան և Ռաֆայել նկարիչները, որոնք նույնպես համարվել են Վերածննդի հանճարներ :

Դա Վինչիի օրագրերից մեկում գրված է. «Տուր նրան ընձառյուծի մաշկը, քանի որ այս արարածը սպանում է առյուծին նախանձի պատճառով և խաբեությամբ»: Հենց այստեղից էլ Պիկիրիլոն ենթադրություններ է արել Մոնա Լիզայի գլխավերևում գտնվող առյուծի ուրվագծի վերաբերյալ: 
 
Եվ այսպես շարունակ շուրջ 500 և ավելի տարի գիտնականները և մասնագետները փորձում են պարզել, թե ով է պատկերված նկարում, փորձում են բացահայտել գեղանկարչության գլուխգործոցներից ամենագաղտնին: Թեպետ որոշակի կարծիքներ համընկնում են իրականության հետ, սակայն մինչ օրս աշխարհահռչակ կտավը մնում է առեղծվածային…

Комментариев нет:

Отправить комментарий