Ջոն Լոկը նոր ժամանակի էմպիրիկ-մատերիալիստական
ուսմունքի եւ
բուրժուական լիբերալ գաղափարախոսության հիմնադիրն
է: Լոկի
փիլիսոփայական
աշխարհայացքը մատերիալիստական է.
ֆիզիկական մատերիական
աշխարհը ռեալ
գոյություն ունի
իր կառուցվածքային բոլոր
դրսեւորումներով: Սարդկային
բարեկեցությունը, ըստ
նրա, անհնարին
կլիներ,
եթե մարդկությունը չդիմեր
բնությանը, նրա
ուժերին եւ
նյութերին, չվերամշակեր
դրանք իր
պահանջմունքները բավարարելու
համար: Լոկը
դրական պատասխան
է տալիս այն
հարցերին, որոնք
ապացուցում են
կեցության ինքնին
եւ ինքնաբավ
ռեալ գոյությունը
հոգեւորից անկախ:
Դրանք են`
գոյություն ունի,
արդյոք նյութական
օբյեկտների բազմաձեւ աշխարհը,
ինչպսի՞ն
են այդ
աշխարհի նյութական
հատկությունները, գոյություն
ունի՞սուբստանցիա, մեր մտածողության
մեջ ինչպե՞ս
են
ծնվում նյութական սուբստանցիաների հատկությունները եւ,
կարո՞ղ են
դրանք լինել
հավաստի եւ
հստակ:
Լոկը
իր գլխավոր
աշխատության ստեղծման
շարժառիթների մասին
գրել է,
որ ինքը
նպատակ է
դրել ուսումնասիրել մարդկային
իմացության ծագման,
հավաստիության եւ
ծավալի հիմնահարցերը:
Այս հայեցակետից,
Լոկի աոաջին
գործը լինում
է Դեկարտի
բնածին գաղափարների
մասին ուսմունքի
հետեւողական քննադատությունը, գտնելով
որ, նախնական
ու բնածին
ոչ մի
իդեա կամ
նշան իրերի
կամ նրա
հատկության մասին
գոյություն չունի: Բանականությունը ի
ծնե «մաքուր
գրատախտակ» է,
որի վրա
տառերը գրվում
են զգայարանների կողմրց:
Ուրեմն,
չկան նաեւ
Դեկարտյան «բնածին
իդեաների եւ
սկզբունքների» գոյության
փաստարկներ`մտածական
եւ պրակտիկ սկզբունքներ:
Բանականության մեջ չկա
ոչինչ, որ
եղած
չլինի
զգայության մեջ: Առանց վարձի
բանականությունը «դատարկ
գրասենյակ» Է
եւ «չլցված տախտակ»
Է: Մտածողության
օբյեկտը զբաղված
Է իդեաներով:
Իդեաները ծագում
են զգայություններից եւ ռեֆլեքսներից: Փորձի վրա
են հիմնավորվում
բոլոր զիտելիքները: Փորձն
Է մտածողության
նյութի մատակարարը,
որի առաջին
աղբյուրը զգայության
օբյեկտներն են,
իսկ երկրորդը`
մտքի գործունեությունը: Առաջին
աղբյուրի դեպքում
զգայարանները մտքին
հասցնում են
զգայապես ընկալելի
իրերի ընկալումները նրանց
հատկությունների մասին,
իսկ երկրորդ
դեպքում` մտքի
ներքին ընկալման
մտածողությունը իդեաներ
Է մատակարարում
բանականությանը' զբաղվելով
առաջին աղբյուրից ստացված
գաղափարներով: Առաջին
աղբյուրից` զգայությունից, բանականությունը արարում Է
իդեաներ զգայելի
իրի հատկությունների մասին,
երկրորդ աղբյուրից`
ռեֆլեքսներից /մտքի
ներքին կշռադատումներից/ երկրորդ
տեսակի իդեաներ:
Իդեաների ստացման այլ
աղբյուրներ, ըստ
Լոկի, գոյություն
չունեն: Լոկը
իրերի հատկությունները սկգբուքորեն բաժանում
Է առաջնային
և երկրորդային հատկությունների: Առաջնային
են այն
հատկությունները, որոնք
մարմինը պահում
Է իր
մեջ անկախ
բոլոր կարգի
փոփոխություններից: Երկրորդային հատկությունները «կարծեցյալ,
թվացող» հատկություններ են:
Դրանք կապ
չունեն իրերի
իմանենտ հատկությունների հետ,
առանց զգայական
ընկալման գոյություն
չունեն եւ
անվանական են
(գույն, համ,
հոտ): Առաջնային
հատկությունների (որակների)
իդեաները նմանության
արդյունք են,
երկրորդային որակները
իդեաների (մտքի)
գործունեության
արդյունք, այլ
ոչ թե
որակի եւ
հատկության վախանցում
իդեաին:
ճանաչողության երկրորդ
փուլը
ընկալումն Է,
որը ռեֆլեքսիայի
առաջին պարզ
իդեան է: Ընկալումը
տեղի Է
ունենում, երբ
միտքը տպավորություն Է
ստանում: Առաջին
իդեաները երեխաների
մոտ բնածին չեն, այլ
արդյունք են
նրանց` իրերի
հետ աոաջին
հանդիպման: Հաջորդ
մտածական ընդունակությունը հայեցողությունն Է,
որի շնորհիվ
միտքը ընդունակ
Է որոշ ժամանակ պահպանել
ստացված իդեաները:
Հիշողությունը, ուշադրությունը եւ կրկնողությունը պահպանման
լավագույն միջոցներն
են: Մտքում
իդեաների պահպանման
համար
Լոկը առանձնացնում
Է մտքի
ակտիվության գործոնը,
որը հզոր
կրքերի, հույզերի
եւ ապրումների
պահերին կյանքի
Է կոչում
հիշողության մեջ
նիրհածիդեաները: Լոկը
իդեաները բաժանում
Է երկու
խմբի` պարզ
եւ
բարդ:
Նյութը պատրաստեց Գոհար Նավասարդյանը
Սանդրո Հակոբյանի <<Փիլիսոփայության տեսություն և պատմություն>> գրքից
Սանդրո Հակոբյանի <<Փիլիսոփայության տեսություն և պատմություն>> գրքից
Комментариев нет:
Отправить комментарий