. Բայց գերազանց է կռվում սպանվել, քան ստորությամբ իր կյանքը փրկել:
. Իր որդու համար պատվով մեռնողը փառքով է ապրում:
. Քաջը մեռնելով հաղթում է մահին: . Ի՛նչ հրաշակերտ է մարդը: Որչա՜փ ազնիվ է նրա դատողությունը: Որչա՜փ անսահման են նրա ընդունակությունները: Կազմվածքն ու շարժումը, որչափ բարեձև ու հիանալի՝ նիստ ու կացով՝ կարծես մի հրեշտակ: Խոհականությամբ՝ կարծես մի աստված: Աշխարհի գեղեցկությունը:
. Մարդիկ միշտ պետք է դարի հետ քայլեն:
. Հիմարությունը դյուրությամբ կքանդե այն բարեկամությունը, ուր բացակա է իմաստությունը:
. Ավելի լավ է սիրել այն մարդուն, որ բացահայտ թշնամություն ցույց կտա. քան սիրել այն, որ բարեկամի դիմակով կկործանի մեզ:
. Իմաստությունը չի կարող մարել այն կրակը, որի վրա տգետը յուղ կլցնե:
. Եթե մարդ առաջ չգնա իր նպատակի մեջ, նպատակը ետ կգնա:
. Ճշմարտությունը կանցնի դարեդար, սերնդե սերունդ, կհասնի մինչև աշխարհի վերջին օրվան:
. Բարձր հոգիների համար մեկի կողմից արտահայտված երախտագիտական զգացումը ավելի թանկարժեք է, քան նրանից ստացված պարգևը:
. Ամեն չարիքի մեջ բարիք կա, միայն պետք է իմաստություն ունենալ գտնելու այդ բարիքը:
. Երբ անգործ նստում ենք, մեր թույլ նպատակները ետ են նահանջում:
. Սպիների վրա նա է ծիծաղում, ով վերք չի տեսել:
. Ներմամբ մի լինեք նույնքան ծայրահեղ, ինչպես լինում եք բարկության պահին:
. Արիության ցույցը և արիության արժանիքը իրարից բաժանվում են բախտի փոթորիկներում:
. Խիզախը նա է, ով համբերությամբ կարող է տանել վատթարագույնը:
. Նախքան իր մահը, երկչոտը բազում անգամ է մեռնում, իսկ խիզախ մարդը՝ միայն մեկ անգամ:
. Անարդար կռվի մեջ իսկական քաջությունը կորչում է:
. Եթե դուք չեք կամենում հավատալ ձեր աչքով տեսածին, ապա ուրիշին մի խոստովանեք ձեր իմացածը:
. Որքան լավ է արտասվել ուրախությունից, քան ուրախանալ արցունքների վրա:
. Մենք մեր սեփական գեղեցկությունը կարող ենք ճանաչել միայն տեսնելով նրա արտացոլումը ուրիշների աչքերում:
. Միամիտ մարդիկ սիրում են վիճել, իսկ ազնիվները՝ միաբան լինել:
. Բարեսիրտ մարդը բարի է տեսնում:
. Քաջության առաջին արժանավորությունը ողջախոհությունն է:
. Նրանք, ովքեր թեթևությամբ են խաղում բառերի հետ, հեշտությամբ կարող են նրանց իսկական իմաստը փոխել:
. Լավ է չգիտությամբ իմաստուն լինել, քան թե գիտությամբ հռչակվել տգետ:
. Վիշտը այտերն է նվաճում միայն, չի հաղթանակում ուղեղի վրա:
. Խորհրդածումը երբեք չի ապրում անխորհուրդ մարդկանց Թշվառ ուղեղում:
. Երջանիկ է այն մարդը, որ լսում է իր դատափետումը, և աշխատում է ուղղվել:
. Կյանքը թատրոն է, տղամարդիկ և կանայք՝ դերասաններ:
. Առողջությունը թանկ է ոսկուց:
. Ամեն հիմարություն իր լոգիկան ունի:
. Խելացի հիմարը լավ է հիմար իմաստունից:
. Ընկերությունը օդային սեր է առանց թևերի:
. Մարդիկ իրենց ճակատագրի տերերն են:
. Ցանկությունը մտքերի հայրն է:

Комментариев нет:
Отправить комментарий