воскресенье, 20 октября 2013 г.

Դա Վինչիի ծածկագիրը իրականում


Բոլորս գիտենք աշխարհահռչակ նկարիչ և նորարար Լեոնարդո դա Վինչիին, սակայն քչերը գիտեն, որ նրա թողած առեղծվածների ու կոդավորումների մեծ մասը գալիս է այն գաղտնի խմբավորումից, որի անդամն էր հանդիսանում: Այս խմբակցության <<օրենքիների>>, ինչպես նաև դա Վինչիի ստեղծագործություններում առակ առեղծվածների մասին բավականին հիմնավորված տեղեկություններ է տալիս հրեա լրագրող Դեն Բրաունը իր <<Դա Վինչիի ծածկագիրը>> գրքում: Գրքի բովանդակությանը շատերը հարկ են համարում չանդրադառնալ, քանի որ վերջինս մեծ տարաձայնությունների տեղիք է տալիս քրիստոնյաների շրջանում:

<<Սիոնի պրիորատ>>. այս օրդենից էին հետագայում լինելու Իսահակ Նյուտոնը, Վիկտոր Հյուգոն, շատ այլ նկարիչներ ու գրողներ (նման կազմակերպությունների անդամները միշտ էլ հիմնականում մտավորականներ են): Այս գաղտնի օրդենի անդամն էր նաև Վերածննդի կարևորագույն մտածողներից մեկը` Վինչիում ծնված նկարիչը-գիտնականը: Օրդենը, ինչպես և դա Վինչիի ողջ ստեղծագործությունը անմիջականորեն կապված է Աստվածաշնչի հետ: Այս օրդենը սրբացնում է կանացի սկիզբը, կնոջը` հանձին Մարիամ Մագթաղինացու, տղամարդուց վեր է դասում` վերջինիս համարելով զուտ կնոջից կախված էակ (ըստ Դեն Բրաունի): Այս կազմակերպությունը չի ընդունում Հիսուս Քրիստոսի երկակի բնույթը, նրան համարում է մահկանացու, սովորական մարդ, որը կապի մեջ է եղել Մարիամ Մագթաղինացու հետ, ունեցել է դուստր, և որ ամենակարևորը, նրա և Մարիամի սերունդների շառավիղներից երկուսը ողջ են, ապրում են Ամերիկայում: Բրաունն իր գրքում նշում է այս երկու շառավիղների ազգանունները: Ասում են` նախքան Հռոմում քրիստոնեության ընդունումը, եղել են միանգամայն այլ ավետարաններ, որոնց մեջ Քրիստոսը ներկայացված է եղել որպես հասարակ մահկանացու: Երբ ընդունել են կրոնը, կայսրը հրամայել է այրել հին ավետարանները և իր միջոցներով նորերն է գրել տվել` քրիստոնեությունը ժողովրդին ավելի համոզիչ դարձնելու համար: Դարեր անց պրիորատի անդամները ինչ-որ մի քարանձավից հայտնաբերել են այրված ավետարանի պատառիկները` արդյունքում պարզելով դարեր շարունակ թաքնված ճշմարտությունը: Եկեղեցին միանգամից արգելել է այս փաստը, և պայքարում է դրա դեմ մինչև օրս: Գաղտնի օրդենի անդամները հաջորդաբար միմյանց են փոխանցում գաղտնիքը, քանի որ եթե պարզվի Քրիստոսի մահկանացու լինելը և այն, որ մահվանից հետո եկեղեցին փոխանցվել է Մարիամ Մագթաղինացուն կսկսվի 3-րդ համաշխարհայինը` արդեն կրոնի համար
Իսկ ինչ կապ ունի դա Վինչի այս ամենի հետ, և իր որ ստեղծագործությունում է ի ցույց դնում Քրիստոսի` հասարակ մահկանացու լինելը: Լեոնարդոն ևս աստվածացնում է Մարիամին: Կինը նրա արվեստում այնքան սրբացված է, որ տղամարդկանց գրեթե չի նկարել, նկարված մի քանի կերպարներն էլ, նույնիսկ ինքնադիմանկարները, կանացի են ու նուրբ: Իգական սեռին դա Վինչին նկարում է մեծ խորհրդավորությամբ, նրանց օժտում է գաղտնիքներով, կոմպոզիցիան կազմակերպում է այնպես, որ երկրաչափական չափումներով պարզելուց հետո կերպարը դառնում է էլ ավելի միստիկ: Նա իր <<Խորհրդավոր ընթրիքը>> որմնանկարում Քրիստոսի կողքին նկարել է Մարիամին: Ասում են, որ նրանց միջև եղած հեռավորությունը ֆիգուրների հետ կազմում է լատիներեն M տառը, որն ասոցացնում են Մարիամի անվան հետ /նկ. 1/: Նույն այդ հեռավորությունը նման է նաև կանացի սիմվոլին, ինչը խորհրդանշում էր մայրական արգանդը /նկ.2/: Հենց այդ սիմվոլն էլ, ըստ դա Վինչիի, սուրբ գավաթն է` Святой Грааль-ը, որը մինչ օրս մնում է հանելուկային և լիովին պարզ չէ, թե ինչ է իրենից ներկայացնում: Ոմանք ասում են, թե դա այն գավաթն է, որտեղից գինի են խմել Հիսուսի աշակերտները վերջին ընթրիքի ժամանակ և հենց դա Վինչին էլ պատկերել է այդ գավաթը իր <<Խորհրդավոր ընթրիքում>>: Սակայն, եթե ուշադիր նայենք, որմնանկարում ոչ մի մեծ գավաթ էլ չկա, յուրաքանչյուրի դիմաց իր բաժակն է:
 Դեն Բրաունի համոզմամբ` հին ավետարաններում գրված է եղել, որ Քրիստոսը, կանխազգալով իր խաչելությունը, եկեղեցին հանձնել է  Մարիամին: Ըստ նրա, <<Խորհրդավոր ընթրիքում>> պատկերված Պետրոսի ձեռքի ժեստը խոսում է նրա ցասման մասին, քանի որ Մագթաղինացուն աշակերտների մեծ մասը չէին ընդունում, և եկեղեցին` այսինքն Քրիստոսի հետևորդներին, կին առաջնորդել չէր կարող: <<Պետրոսը պատրաստ է կտրել Մարիամի վիզը>>,-գրում է Բրաունը:
Շատերը <<Դա Վինչիի ծածկագիրը>> գիրքը համարում են հրեաների կողմից լարված որոգայթ, որը առիթ էր քրիստոնեության մեջ շփոթմունք առաջացնելու համար: Սակայն փաստերը, որոնք հանգամանալից առաջ է քաշում Բրաունը, երբեմն թույլ են տալիս հավատալ գրքում ներկայացվող իրականությանը:

Դե եսիմ` Գ.Ն.



Комментариев нет:

Отправить комментарий