Միջնադարի առաջին տարիներին Չինաստանը բաժանված
էր բազմաթիվ շրջանների մեջ: Բայց զարգացած միջնադարում (7-13 դարեր) Չինաստանը միացնում
է իր հողերը երկու մեծ պետությունների միջև`
Տան և Սուն, որոնք իրենցից հետո թողեցին անգերեզանցելի մշակույթ: Զարգացում ապրեցին արվեստի տեսակները` ճարտարապետությունը,
գեղանկարչությունը, դեկորատիվ կիրառական արվեստը, պոեզիան և այլն:
Երկու պետությունների արվեստն ունի ինչպես նմանություններ,
այդպես էլ տարբերություններ: Տանի ճարտարապետությունը ներդաշնակ է, հարմոնիկ, հանգիստ: Այստեղ վերջնականապես ձևավորվում են բնակելի և տաճարական
շինությունների տիպերը: Տաճարներն ու պալատների կարկասը փայտից էր` կավապատ հիմքերի վրա, որոնք իրենց հերթին ծածկվում
էին քարերով: Լայն աղյուսե տանիքները` եզրերով
դեպի վերև ձգված, ոչ միայն պաշտպանում են շինությունները անձրևից, այլ նաև հաղորդում
էին շինությանը թեթևություն և գեղեցկություն:
Դրանք կարծես թռչում էին քաղաքի ֆոնի վրա, կարծես ինչպես թռչնի լայնատարած թևեր:
Եվ իզուր չէ, որ շինության տանիքների եզրերին տեղադրում էին թռչունների կերամիկական
քանդակներ:
Չինական պագոդա |
Սուն
շրջանի ճարտարապետությունը առանձնանում է տարրերի բարդությամբ, առաջ են գալիս ճարտարապետական
բազմազան դետալներ, նկատվում է ճարտարապետության և բնության միաձուլում: Ավելի է շքեղանում շինությունների զարդարումը: Ճարտարապետական գլխավոր
շինանյութը` փայտն էր. երկրաշարժի ժամանակ դրանք ճոճվում էին, և շինության ավերման
հավանականությունը քչանում էր:
Չինացի ճարտարապետները միշտ ձգտում էին շինությունը կառուցել բնության գրկում` տեղադրելով այն այգու համալիրում: Չինական տներն ունեին ազատ ներքին տարածություն, որոնք անհրաժեշտության դեպքում վարագույներով բաժանվում էին մասերի: Տները արտաքին աշխարհից բաժանում էին բարակ պատերը:
Չինացի ճարտարապետները միշտ ձգտում էին շինությունը կառուցել բնության գրկում` տեղադրելով այն այգու համալիրում: Չինական տներն ունեին ազատ ներքին տարածություն, որոնք անհրաժեշտության դեպքում վարագույներով բաժանվում էին մասերի: Տները արտաքին աշխարհից բաժանում էին բարակ պատերը:
Շինություններ բնության գրկում |
Տան հատակը ծածկվում էր եղեգնի ցողուններով, որոնցով չինացիները հատուկ գորգեր էին գործում: Դեռ հնուց չինացիները սիրում էին իրենց տները զարդարել ծաղիկներից պատրաստված կոմպոզիցիաներով` իկեբանաներով:
Չինաստանի և Ճապոնիայի արվեստները այս և շատ այլ առումներով
նման են: Ճապոնացիների շինությունների շրջակայքում նույնպես բնություն էր, որի կարևորագույն
մասը սակուրա բալենին էր:
Չինաստանում և Ճապոնիայում իշխող կրոնը բուդդայականությունն
էր, այդ իսկ պատճառով էլ կառուցվում էին մեծ թվով բուդդայական տաճարներ, նաև
պագոդաներ: Դրանք բազմահարկ էին, կարծես դեպի երկինք սլացող: Տաճարները զարդարվում էին
քանդակներով, ինչի արդյունքում յուրահատուկ զարգացում է ապրում նաև քանդակագործությունը: Ճարտարապետությունն ու քանդակագործությունը այս դարերում զարգանում էին զուգահեռ և լրացնում մեկը մյուսին:
Բուդդայի քանդակը Յունգան ժայռափոր տաճարում |
Հիմնականում կերտվում էին Բուդդայի քանդակներ,
որոնք աչքի էին ընկնում կերպարի հանգստությամբ, նուրբ և կոր ուրվագծերով: Շատ հաճախ այդ
քանդակները հասնում էին հսկայական չափսերի:
Մանրաքանդակը նույպես զարգանում է, վարպետների
կողմից ստեղծվում են կերամիկական, կավե կամ այլ նյութից տարբեր քանդակներ` կենցաղային օգտագործման
համար: Դրանք պատկերում էին դիցաբանական տեսարաններ և այլն:
Չինական սափոր |
Օրինակ` փիղը հարստության սիմվոլն էր: Կամ չինացիների ամենասիրելի
կերպարներից մեկը` “ Խելացի Վիշապն” էր:
Ցաո Չոնգ |
Միջնադարյան Չինաստանի
արվեստի անկրկնելի էջերից մեկը գեղանկարչությունն է, որը հետագայում դրսևորվեց նաև
Ճապոնիայում: Հենց գեղանկարչության շնորհիվ է, որ մեզ է փոխանցվում չինացիների` բնության պոետիկ գովերգը: Նկարիչները գունազարդում էին տաճարների
և պալատների պատերը, ստեղծում էին մանրակրկիտ կոմպոզիցիաներ` հովարների և այլ ճարտարապետական
դետալների վրա: Պատկերվում էին տեսարաններ քաղաքի կյանքից, բնապատկերներ, դիմանկարներ,
տեսարաններ դիցաբանությունից և այլն: Սկզբնական շրջանում նկարում էին մետաքսի վրա,
հետագա դարերում ` թղթի:
Լի Դի-"Ձյան տակ" |
Արդեն VIII դարում, միներալ գույների հետ մեկտեղ չինացի
վարպետները օգտագործում էին նաև սև տուշը: Գեղանկարչության մեջ հիմնական տեղը զբաղեցնում
էր բնանկարը, տարածված էին թռչունների, ծաղիկների,
բույսերի և միջատների պատկերները:
Լու Չժի |
XIV դարում մեծ նշանակություն
են ստանում կալիգրաֆիկ գրությունները, որոնք, այսպես ասած` կոդ էին պարունակում իրենց
մեջ: Նուրբ վրձնահարվածներով նկարիչները նկարների անկյուններում, ճարտարապետական դետալների եզրերին հիորոգլիֆներ էին
գրում:
Լի Տան |
Տան և Սուն պետությունների շրջանում
արվեստի մեջ ուրույն զարգացում է ապրում նաև դեկորատիվ կիրառական ճյուղը. կահույք,
ասեղնագործություն, սպասք, հայելիների զանազան ձևեր, սրանք բոլորը շատ բարձր մակարդակի
վրա էին գտնվում:
Ուշ միջնադարի ժամանակահատվածում
արվեստի զարգացման կարևորագույն հանգանամքներից մեկը մարմարի արտադրությունն էր, այնքան
շատ, որքան չէր եղել նախորդ դարերի ընթացքում: Եթե Սուն շրջանի մարմարը ձյունաճերմակ
էր, ապա ուշ միջնադարում ` Մինի ժամանակ, ստանում էին բազմագույն մարմար:
Комментариев нет:
Отправить комментарий