Նկարչուհի Հեմի Ջենգը իրեն շրջապատող առարկաներից յուրաքանչյուրի մեջ արվեստի գործի մի մասնիկ է տեսնում: Ըստ նրա,
կենցաղային ցանկացած առարկա,
նույնիսկ աննշան կիրառության, գեղեցիկ է ու ինքնատիպ:
Մատիտ,
կոճակ, մկրատ, սանր,
թել, խոզանակ, ծաղիկների թերթեր, մրգեր ու այլ սննդատեսակներ.... Այս արտիստի նկարների ալբոմը լի է վերը նշված առարկաներով: Իր աշխատանքները Հեմին նկարում է վայրկյանական, հասարակ ստվարաթղթի վրա, գրիչով կամ ֆլոմաստերով: Պատկերի մեջ անպայման տեղադրում է մի կենցաղային իր: Նկարները ստացվում են չափազանց բնական ու հետաքրքիր: Նկարչուհին ասես բարձր տրամադրություն է փոխանցում իր արվեստով հետաքրքրվողներին:
Նյութը պատրաստեց Արև Ալեքսանյանը
Комментариев нет:
Отправить комментарий