Ակվարելի վարպետները ներկայիս արվեստի դաշտում շատ են: Վարշավացի
տաղանդավոր ճարտարապետ ու նկարիչ Տիտուս Բրժոզովսկին հայրենի քաղաքի հանդեպ տածած
սերն ու կապվածությունն արտահայտում է ակվարելների միջոցով: Նկարիչն իր
տպավորություններն ու տրամադրությունը հանձնում է թղթին` մի քանի րոպեով մեզ ևս
դարձնելով իր քաղաքի բնակիչ: Իր նկարներում նա փորձում է ցույց տալ Վարշավայի
աղմուկը, փողոցները, հասարակական կառույցները, եկեղեցիներն ու տները: Տիտուսի
աշխատանքներում բնանկարներ կամ նատյուրմորտներ չկան: Նա նկարում է միայն ճարտարապետական
կառույցները, ինչը, իհարկե, գալիս է իր մասնագիտությունից:
Բրժոզովսկին ռեալիստ նկարիչ է, սակայն իր նկարներում հանդիպում են նաև
ֆանտաստիկ, ոչ իրական մոտիվներ, որոնք Վարշավան ու Տիտուսի արվեստը դարձնում են
առեղծվածային: Դիտեք ինքներդ.
Նյութը պատրաստեց Արև Ալեքսանյանը
Комментариев нет:
Отправить комментарий