Մենք հաճախ ենք ուշադրություն դարձնում փողոցների պատերին նկարված ամենահասարակ
պատկերների վրա, բայց թանգարաններ ու պատկերասրահներ քիչ ենք ենք այցելում, որպեսզի
տեսնենք դասակնների արվեստի գործերը: Իրականում փողոցում մեզ ներկայացվող պատկերները
ևս արվեստի նմուշներ են, ուղղակի դրանք տեսնելու համար թանգարաններ այցելելրը պարտադիր
չէ: Ֆրանսիացի նկարչուհի Ժուլիեն դե Կասաբիանկան համադրել է սթրիտ արտն ու դասական
արվեստը: Նա ստեղծել է Outings Project-ը,
որի նպատակն է անցորդներին հնարավորություն տալ առանց թանգարանի տոմս գնելու տեսնել
հին վարպետների մի քանի աշխատանքներ: Հնարավոր է, որ Ժուլիենի գրաֆիթիները տեսնելու
հետո որոշ անցորդների մոտ ցանկություն առաջան դրանց օրիգինալները տեսնելու: Անկախ այս
ցանկությունից Ֆրանսիայի փողոցներն արդեն լի են այս նկարչուհու դասական գործերի կրկնօրինակներով:
Комментариев нет:
Отправить комментарий