пятница, 15 мая 2015 г.

451° ըստ Ֆարենհայթի. Ռեյ Բրեդբերի




*** 451 աստիճան ըստ   Ֆարենհայթի. այն ջերմաստիճանը, երբ բռնկվում ու այրվում է թուղթը:
*** Մարդիկ այժմ ժամանակ չունեն միմյանց համար
***   Հարցրեք ինքներդ ձեզ՝ ամենից շատ ինչի՞ ենք ծարավի։ Երջանկության, այնպես չէ՞։ Ողջ կյանքում միայն այդ ենք լսել։ Մենք ուզում ենք երջանիկ լինելասում են մարդիկ։ Մի՞թե նրանք երջանիկ չեն։ Մի՞թե նրանց չենք պահում հավերժական շարժման մեջ, մի՞թե հնարավորություն չենք ընձեռում զվարճանալու։ Չէ որ մարդն ապրում է հենց դրա՝ հաճույքների, սուր զգացողությունների համար։ Համաձայնեցեք, մեր մշակույթը լիուլի տալիս է նման հնարավորություն․․․
***  Իհարկե ես երջանիկ եմ, այլ կերպ մի՞թե լինում է
***Ոչ, նա երջանիկ չէ: Նա խոստովանեց այդ: Նա կրում էր իր երջանկությունը ինչպես մի դիմակ, բայց աղջիկը խլեց այն և փախավ ցեխաջրերի վրայով: Ու այլևս չի կարելի դուռը թակել և խնդրել, որ նա դիմակը հետ վերադարձնի
*** Մենք ամեն ինչ ունենք երջանիկ լինելու համար, բայց դժբախտ ենք
***  Մեծագույն հիմարը նա է, ով գեթ մի կաթիլ խելք ունի
*** Ավելի լավ է ամեն ինչ պահել գլխում, որտեղ ոչ ոք ոչինչ չի տեսնի, ոչինչ չի կասկածի:
***Բոլոր նրանցից, ում ես հանդիպել է այդքան տարիների ընթացքում, նա առաջինն էր, ով ինձ իսկապես դուր եկավ: Միայն նա էր այդ բոլորից նայում ուղիղ աչքերիս մեջ այնպես, ասես ես ինչ-որ բան եմ նշանակում:
***  Քանի՞ անգամ մարդ կարող է զոհվել և ամեն անգամ կենդանի մնալ
***  Մարդկանց չի կարելի վստահել, սրանում է ողջ սարսափը:
*** Մենք բավական ազատ ժամանակ ունենք, բայց արդյոք ունենք մտածելու ժամանակ:
*** – Երբեմն ծածուկ խոսակցություններ եմ լսում մետրոյում կամ էլ հանքային ջրի կրպակների մոտ։ Եվ գիտեք ի՞նչ։
Ի՞նչ։
Մարդիկ ոչնչի մասին են խոսում։
Չի կարող պատահել։
ԱյոՈչնչի մասին։ Դատարկախոսում են՝ նորաձևություն, լողավազաններ, ավտոմեքենաների մակնիշներ և ամեն ինչին ավելացնում են «Փառահեղ է»։ Նրանք բոլորն էլ չաչանակի նման շարունակ նույն միտքն են կրկնումԲայց չէ՞որ այդ ամենը կատարելապես անբովանդակ գունախաղ է։
*** Մեզ պակասում է երեք բան։ Առաջինը  մեր գիտելիքների որակն է։ Երկրորդը՝ ազատ ժամանակը, որպեսզի կարողանանք խորհրդածել, յուրացնել այդ գիտելիքները։ Իսկ երրորդն այն է, որ իրավունք ունենանք գործել այն ամենի հիման վրա, ինչ մենք քաղել ենք առաջին երկու պայմանների փոխազդեցությունից։
*** Լավ գրողները սերտ շփման մեջ են կյանքի հետ։ Միջակները սոսկ հպանցիկ սահում են մակերեսով, իսկ վատերը բռնաբարում են այն եւ թողնում ճանճերին կեր։
*** -Ի՞նչ է այստեղ կատարվում:
-
ՈչինչՈւղղակի….միասին նստած խոսում են: Հիմա դա հազվադեպ է լինում
*** Չէ՞ որ գրքերը գոյություն ունեն, որպեսզի հիշեցնեն մեզ, թե ինչպիսի՜ բթամիտ ու համառ ավանակներ ենք մենք։
*** Ես զրուցելու կարիք ունեմ, բայց ոչ ոք չի լսում։ Ես չեմ կարող խոսել պատերի հետ, նրանք գոռում են ինձ վրա։ Չեմ կարող խոսել կնոջս հետ, նա լսում է միայն պատերին։ Ուզում եմ, որ մեկը լսի ինձ։ Եթե երկար խոսեմ, ապա հնարավոր է, ինչ-որ խելամիտ բան ասեմ։ Եվ հետո ուզում եմ, որ դուք ինձ սովորեցնեք հասկանալ կարդացածս։
*** Ավելի մեծ հանցանք կա, քան գրքերն այրելը: Օրինակ` դրանք չկարդալը:
*** Վերջիվերջո, մենք ապրում ենք մի դարաշրջանում, երբ մարդիկ այլեւս արժեք չունեն։ Մեր օրերում մարդը թղթե անձեռոցիկ է. մաքրիր քիթդ, ճմռթիր, դեն նետիր, վերցրու նորը, մաքրիր քիթդ, ճմռթիր, շպրտիրՄարդիկ չունեն իրենց դեմքը։
***  Փոքր տղա էի, երբ պապս մահացավ, նա քանդակագործ էր։ Նա չափազանց բարի էր, շատ էր սիրում մարդկանց։ Նրա օգնությամբ են մեր քաղաքը մաքրել ետնախորշերից։ Խաղալիքներ էր պատրաստում մեզ՝ երեխաներիս համար, իր ողջ կյանքի ընթացքում հավանաբար միլիոնավոր իրեր է պատրաստել։ Նրա ձեռքերը միշտ ինչ֊որ բանով զբաղված էին։ Եվ ահա, երբ նա մահացավ, հանկարծ հասկացա, որ լաց եմ լինում ոչ թե պապիս, այլ այն իրերի համար, որ նա դեռ պետք է ստեղծեր։  Նա մեր մի մասնիկն էր, եւ երբ մահացավ, շատ բան վերացավ մեր կյանքից։ Ես այդպես էլ չհաշտվեցի նրա մահվան հետ։ Այժմ էլ հաճախ եմ մտածում, թե ինչ հիանալի զարդաքանդակներ լույս աշխարհ կգային, եթե չմեռներ։ Որքա՜ն զվարճալի պատմություններ չիմացանք եւ որքա՜ն աղավնիներ տուն վերադառնալով՝ այլեւս չզգացին նրա ձեռքերի քնքուշ հպումը։ Նա վերափոխում էր աշխարհը, նորություն էր պարգեւում աշխարհին։ Նրա մահվան գիշերը աշխարհն աղքատացավ տասը միլիոն հիասքանչ գործերով։

***  Պապս ասում էր, որ ամեն ոք իրենից հետո պետք է ինչ֊որ բան թողնի։ Զավակ կամ գիրք, նկար կամ տուն, կամ թեկուզ աղյուսաշեն մի պատ, իր կարած մի զույգ կոշիկ, իր ձեռքով տնկած այգի։ Ինչ-որ բան, որին երբեւէ դիպել է ձեռքդ եւ որտեղ հոգիդ ապաստան կգտնի քո մահից հետո։ Երբ մարդիկ կնայեն քո աճեցրած ծառին կամ ծաղկին, այդ պահին դու ողջ կլինես նրանց մեջ։
*** Ինչքան հազվադեպ կարելի է ուրիշ մարդու երեսին տեսնել քո սեփական դեմքի, քո անկեղծ թրթռացող մտքերի արտացոլանքը
*** Մարդկային հիշողությունը նման է զգայուն ֆոտոժապավենի, և մենք մեր ողջ կյանքի ընթացքում հենց դա էլ անում ենք. փորձում ենք ջնջել նրա վրա տպավորվածները
*** Առանց տախտակների ու մեխերի տուն չես կառուցի եւ եթե ուզում ես, որ տունը չկառուցվի, թաքցրու տախտակներն ու մեխերը։ Եթե չես ուզում, որ մարդը դառնանա, վշտանա, ընկճվի քաղաքականության պատճառով, նույն հարցը երկու կողմից տեսնելու հնարավորություն մի՛ ընձեռիր։ Թող տեսնի միայն մեկը, իսկ ավելի լավ է՝ ոչ մեկը։
*** Մի փորձեք գրքերի մասին դատել նրանց կազմով:
*** -Ինչո՞ւ կրակը մեզ համար այդպիսի անբացատրելի հմայք ունի։ Ի՞նչն է նրա մեջ ձգում ահելին ու ջահելին: Կրակը հավերժական շարժում է, այն, ինչ մարդը մշտապես ձգտել է գտնել, բայց այդպես էլ չի գտել։ Կամ՝ գրեթե հավերժական շարժում, եթե չխանգարեն, այն թերեւս վառվի մեր ողջ կյանքի ընթացքում։ Այնուամենայնիվ, ի՞նչ բան է կրակը։ Գաղտնիք։ Առեղծված։ Գիտնականներն ինչ-որ բան են շաղակրատում շփման եւ մոլեկուլների մասին, բայց նրանք ըստ էության ոչինչ չգիտեն։ Իսկ կրակի հիմնական հմայքն այն է, որ ոչնչացնում է պատասխանատվությունը եւ հետեւանքները։ Եթե պրոբլեմը չափազանց մեծ հոգս է պատճառում, պետք է վառարան նետել։
*** Ով չի կառուցում, նա պետք է ավերի: Սա հին է, ինչպես աշխարհը:
*** Աչքերդ լայն բաց արա: Ապրիր այքան ագահորեն, ասես  տասը վայրկյանից մեռնելու ես: Աշխատիր տեսնել աշխարհը: Նա հիասքանչ է գործարանում ստեղծված ու փողով գնված ցանկացած երազանքից: Երաշխիք մի խնդրիր, հանգիստ մի փնտրիր. աշխարհում նման հրեշ չկա
***Նրան թվում էր, թե երկատվել է, մեջտեղից կիսվել, և նրա մի կեսը տաք է, ինչպես կրակը, մյուսը` սառն է, ինչպես սառույցը, մեկը մեղմ է, մյուսը` դաժան, մեկը` թրթռացող, մյուսը` կոպիտ, ինչպես քարը: Եվ նրա երկատված <<եսի>> յուրաքանչյուր կեսը աշխատում էր ոչնչացնել մյուսին:
*** -Հնում, ինչ֊որ ժամանակ ապրում էր փյունիկ կոչվող հիմար թռչունը։ Ամեն հինգ հարյուր տարին մեկ նա իրեն այրում էր խարույկի վրա։ Գուցե նա մարդու ամենամոտ ցեղակի՞ցն էր։ Սակայն ամեն անգամ այրվելով, նորից հառնում էր մոխրից: Մենք՝ մարդիկս, նման ենք այդ թռչունին, բայց մի առավելություն ունենք նրա նկատմամբ։ Մենք գիտենք, թե ինչ հիմարության ենք արել, մենք գիտենք հազարավոր տարիների ընթացքում կատարած մեր բոլոր հիմարությունները։ Ու քանի որ գիտենք այդ ամենը, քանի որ գրառված են այդ բոլորը, ուստի կարող ենք ետ նայել, տեսնել մեր անցած ճանապարհը եւ հուսալ, որ երբեւէ վերջ կտանք թաղման հիմար խարույկներին ու ինքնակիզվելուն։ Ամեն մի սերնդի հետ ծնվում են անհատներ, ովքեր հիշում եւ հիշեցնում են մարդկության սխալների մասին։


Комментариев нет:

Отправить комментарий