суббота, 23 мая 2015 г.

Վան Գոգի կտավը վաճառվել է 66,3 մլն դոլարով



Օրերս Նյու Յորքի Sotheby’s աճուրդում 66,3 մլն ԱՄՆ դոլարով վաճառվել է Վինսենտ Վան Գոգի “Ալիսկամպի արահետը” կտավը: Նկարի համար պայքարել է հինգ գնորդ: Արդյունքում այն “բաժին է հասել” մի ասիացու, որի անունը դեռևս չի հրապարակվում: Նկարը վաճառվել է ռեկորդային գնով, սակայն այն վան Գոգի վաճառված նկարներից առաջին ռեկորդներից չէ: Դեռևս 1990 թվականին նրա “Բժիշկ Գաշեի դիմանկարը” Christie’s-ում գնվել է 82,5 մլն-ով: Փոխարենը, “Ալիսկամպի արահետի” գինը գերազանցեց 2014 թվականին վաճառված “Նատյուրմորտ. Ծաղկաման երիցուկներով և կակաչներով” կտավին, որը դարձյալ Sotheby’s աճուրդի մեծ տանը վաճառվել էր 61,8 մլն դոլարով:
Հայտնի է, որ “Ալիսկամպի արահետը”  կտավի  նախկին տերը այն գնել էր 2003թ. Christie’s աճուրդում`  11,8 մլն դոլարով:
Վինսենտ վան Գոգ-Ալիսկամպի արահետը
Sotheby’s-ի հերթական աճուրդին ներկայացված են եղել 64 արվեստի գործեր, որոնցից 50-ը գտել են իրենց նոր տերերին: Վաճառված բոլոր նկարները միասին կազմում են 368,3 մլն դոլար:
Նյութը պատրաստեց Զառա Սիմոնյանը

Комментариев нет:

Отправить комментарий