Այո, երիտասարդ նկարչուհի Մելիսսա ՄակՔրակենը իր նկարներում երաժշտություն
է պատկերում: Ըստ նրա, յուրաքանչյուր նոտա, հնչյուն ու ռիթմ իր գույնն ունի: Նա
զգում է դա ու փոխանցում կտավին:
Սա առաջին հայացքից անհեթեթ է թվում: շատերը գուցե մտածեն, որ նման
պատկերացումները թղթին հանձնելու համար լուրջ նկարչական ունակություններ հարկավոր
չեն, սակայն Մելիսսայի աշխատանքները տեսնելիս այս կարծիքը անմիջապես հերքվում է:
Նկարչուհին աբստրակցիանոիստ է: Նրա գույները, քսվածքներն ու վերացական ֆորմաներն
իրականում մեծ գեղանկարչական վարպետության մասին են վկայում: ՄակՔրակենի կտավներին
նայելիս իրոք հնարավոր է զգալ տվյալ երգի տրամադրությունը: Նկարչուհին միշտ իր
նկարները վերնագրում է պատկերված երգերի անուններով, որպեսզի դիտողները ևս
պատկերացնեն ու համոզվեն, որ մեղեդու հնչյունները գույներ ու ձևեր ունեն…Նրա երաժշտական ճաշակն, ինչ խոսք, նկատելի է:
 |
John Lennon "Imagine" |
 |
Led Zeppelin "Since I’ve Been Loving You" |
 |
David Bowie "Life on Mars" |
 |
John Mayer "Gravity" |
 |
Radiohead "Karma Police" |
 |
Prince "Joy in Repetition" |
 |
Radiohead "Lucky" |
Նյութը պատրաստեց Զառա Սիմոնյանը
Комментариев нет:
Отправить комментарий