Արվեստային դաշտում վերջին օրերին, թերևս, Վենետիկի բիենալեից առաջնային իրադարձություն չի գրանցվել: Միջազգային այս մրցույթն անցկացվում է արդեն 56-րդ անգամ, ու մասնակցություն ունենք նաև մենք` հայերս: 18 սփյուռքահայ արվեստագետներ ներկայացրեցին <<Հայություն>> (Armenity) խորագրով ցուցադրությունը, որի արդյունքում, ինչպես հաղորդում է The New York Times-ը, մենք, որպես լավագույն ազգային տաղավար, արժանացանք <<Ոսկե առյուծ>> մրցանականին:
Դե եսիմ...-ն իր ընթերցողին է ներկայացնում բիենալեի ճապոնական տաղավարում ցուցադրվող ինստալացիան:
Դե եսիմ...-ն իր ընթերցողին է ներկայացնում բիենալեի ճապոնական տաղավարում ցուցադրվող ինստալացիան:
Դիմացինին հասկանալու համար պետք է ունենալ նրա սրտի
բանալին: Այս մտքով է առաջնորդվել ճապոնացի հայտնի նկարչուհի Չիհարու Շիոտան իր
հերթական ինստալացիաներից մեկը ստեղծելիս: Այն իրենից ներկայացնում է երկու հին
նավակների վերևում կախված 50 000 բանալիներ` կապված կարմիր թելերով:
Ինստալցիան նկարչուհին անվանել է <<Բանալին ձեռքում է>> ("The Key in the Hand"):
Նկարչուհու նպատակն է հիշեցնել, որ կյանքում
ամեն ինչ փոխկապակցված է, նույնիսկ մարդկային ճակատագրերը: Սենյակում տեղադրված նավերը հենց սա են խորհրդանշում: Միմյանց հազարավոր թելերով կապված մարդիկ անկախ հեռավորությունից միշտ լի են հիշողություններով, որոնք մեկ մոռացվում են, մեկ հանգիստ չեն տալիս:
Այս աշխատանքը, կարելի է ասել, ստեղծվել է հազարավոր
մարդկանց կողմից, քանի որ նկարչուհին համացանցով հայտարարություն է տվել, որ իրեն
անհրաժեշտ են տարբեր չափերի բանալիներ: Արդյունքում ինստալացիայում տեղ են գտել
երկրագնդի ամենատարբեր անկյուններից ուղարկված
50 000 բանալիներ:
Նախագծի հեղինակի խոսքերով` բանալիները ցանկացած մարդու
կյանքում արժեքավոր են: Չէ որ նրանք պահպանում են ոչ միայն մեր ունեցվածքը, այլև
մեր սիրելի մարդկանց: Բանալիները կարող են բացել մեզ համար անճանաչելի ուղիներ ու
նոր հնարավորություններ: Նրանք կարող են փակել մեր սրտերը` այնտեղ թողնելով ինչ-որ
մեկին կամ նրա հետ կապված հիշողությունները: Նախքան ինստալացիայի մաս դառնալը
նրանք օգտագործվել են ինչ-որ մեկի կողմից: Այստեղ ամեն ինչ լի է հիշողություններով,-ասում
է երիտասարդ նկարչուհին:
Նա հուսով է, որ Վենետիկի 2015թ. բիենալեի այցելուները
գոնե մի պահ կմտածեն իրենց հիշողությունների, ու արդեն մոռացած բանալիների մասին…
Նյութը պատրաստեց Զառա Սիմոնյանը
Комментариев нет:
Отправить комментарий