суббота, 8 июня 2019 г.

Գյումրեցի 13-ամյա պատանու հետաքրքրիր աշխատանքները

Երևակայությունը սահմաններ չունի, ինչպես և արվեստը, որը ոչինչ չի պահանջում՝ բացի իր հանդեպ  սիրուց,  մտքի թռիչքից ու տաղանդից։ Թվարկված երեքն էլ ունի այսօրվա նյութի պատանի հերոսը։ 13-ամյա Վոլոդյա Քոչարյանը բավականին հետաքրքիր նկարներ է նկարում՝ դրանց մեջ արտահայտելով իր զգացմունքներն ու պատկերացումները։ Պատանի նկարիչը ստեղծագործել սկսել է 7 տարեկանում։ 9 տարեկանից հաճախել է նկարչական դպրոց։ Նկարչության հմտություններին ծանոթանալով` մասնակցել է բազմաթիվ մրցույթների (<<Международный Арт кампус>>, <<Спиваков>>) և արժանացել տարբեր պատվոգրերի:
Հին Գյումրվա ֆայտոն
Վոլոդյայի կարծիքով՝ արվեստն ուղղակի անհրաժեշտ է մարդուն։ Այն պետք է շրջապատում եղած գեղեցիկը պատկերելու, սերունդներին փոխանցելու և պարզապես գեղագիտական հաճույք ստանալու համար։ Հետաքրքիրն այն է, որ այս պատանու ստեղծագործություններում գրեթե բոլոր հերոսներն անդեմ են: Գուցե սա այսպես է, որ նկարում յուրաքանչյուրն ինքն իրեն գտնի...
Ծաղկավաճառ կինը

Վոլոդյայի սիրած նկարիչը Ռաֆայել Սանտին է: Նա ուղղակի հմայված է Վերածննդի մեծ նկարչի վարպետությամբ ու մտածողությամբ: Հայ արվեստագետներից պատանուն հոգեհարազատ են Մարտիրոս Սարյանի կտավները: Սիրում է նաև Մինաս Ավետիսյանի վրձինը: Այս երկուսի գույներն էլ հաճախ են հանդիպում տաղանդավոր տղայի ստեղծագործություններում:

Նատյուրմորտ
Այս գյումրեցի ստեղծագործողն իրեն տեսնում է հիմնականում բնանկարի ու նատյուրմորտի ժանրում, բայց, ինչպես գիտենք, արվեստագետը մշտական փնտրտուքների մեջ է, առավել ևս այս ուղու մեջ առաջին քայլերն անող պատանին, ով փորձում է այն ամենը, ինչն հոգեհարազատ է իր հոգուն ու մտքերին: 




Արվեստի ոճերի ընտրության հարցում պատանի արվեստագետը դեռ չի կողմնորոշվում։ Նկարում է ամենատարբեր իզմերում՝ էքսպրեսիոնիզմից մինչև աբստրակտ ու պոպ-արտ։
Մազից կախված կյանք

Վոլոդյան իր ուժերը փորձում է քանդակի ժանրում ևս: Հատկապես հաջողված են կենդանիների ֆիգուրները:








  

четверг, 10 декабря 2015 г.

Լեոնարդո Դա Վինչի. "Տրակտատ գեղանկարչության մասին"

Գեղանկարչությունգրաֆիկա, ճարտարապետություն, քանդակագործություն, երաժշտություն, մաթեմատիկա  և շատ այլ բնագավառներում է դրսևորվել հայտնի իտալացու` Լեոնարդո Դա Վինչիի տաղանդը:   Նա սովորել է Անդրեա Վերոկկիոյի արվեստանոցում,և դեռ այդ տարիներից փորձում էր հեռու մնալ արվեստագետների բուռն կյանքից: Նրան խորթ էին ակադեմիական նկարչությունը, արվեստի մասին քննարկումները ու ժողովները,ինչով զբաղվում էին իր սերընդակիցները: Դրա փոխարեն նա ժամանակը ծախսում էր իրեն հետաքրքրող երևույթների ուսումնասիրության վրա,իր վարպետության կատարելագործման համար: Երիտասարդ Դա Վինչին ստեղծում էր զանազան սարքերի,զենքերի էսքիզներ,տարբեր մեխանիզմներ, ուսումնասիրում էր մարդկային օրգանների կառուցվածքը, մկանների  շարժումները: Արվեստագետի սիրելի բնագավառներից մեկը նաև խոհարարությունն էր, նա ուներ տարբեր համեր  ստանալու իր բաղադրատոմսերը:
Դա Վինչիի թողած ժառանգության մեջ մեծ տեղ են զբաղեցնում նաև ձեռագրերը, որոնցից շատերը մեզ չեն հասել`մի մասն էլ առ այսօր մնում է չբացահյատված:   Հայտնի է,որ կյանքի վերջին տարիներին գտնվելով Ֆրանսիայում` Դա Վինչին ուզում էր հավաքել իր բազմաթիվ ձեռագրերն ու դրանք ամբողջացնել մեկ գրքում,բայց այդ գործը մնում է անավարտ: Նրա մահվանից հետո ձեռագրերը անցնում  են Ֆրանչեսկո Մելցիին,ով Դա Վինչիի աշակերտն  ու  ժառանգորդն էր: Այդ ձեռագրերի թիվը հասնում էր հիսուն հազարի, ցավոք մեզ է հասել միայն դրանց մեկ-երրորդը: Վազարիի և Լոմացցոյի վկայությամբ, Մելցին պահում էր այդ ձեռագրերը մեծ խնամքով և աշխատանքներ էր կատարում դրանց հետ, սակայն Ֆրանչեսկո Մելցիի մահից հետո ձեռագրերը մնում են վերջինիս որդու` Օրացիո Մելցիի մոտ:Նա անուշադրության է մատնում դրանք, արդյունքում ձեռագրերը  ոչնչանում կամ հայտվում   տարբեր վայրերում:
Բենվենուտո Չելինին իր օրագրերից մեկում գրում է, որ Ֆրանսիա կատարած այցելության  ժամանակ  մի աղքատ մարդուց գնել է Դա Վինչիի ձեռագրերից մի քանի կրկնօրինակ:
Պադուայից,Միլանից և շատ այլ տարբեր վայրերից ևս գտնվում են ձեռագրեր, որոնք ունեին զանազան բովանդակություն: Դրանք ներկայացնում էին Դա Վինչիի կատարած ուսումնասիրությունները տարբեր բնագավառներում,էսքիզներ,գրառումներ,  մտորումներ արվեստի մասին,խորհուրդներ արվեստագետներին,քննադատություններ և այլն:
Շատերն են ցանկացել ամբողջացնել Դա Վինչիի ձեռագրերը, որոնց զգալի մասում խոսվում է գեղանկարչության մասին, որը Դա Վինչին համարում էր առաջնայինը բոլոր արվեստների մեջ: Գեղանկարչությանը նվիրված ձեռագրերի ամբողջությունը կոչվեցՏրակտատ  գեղանկարչության մասին” , որի ընհանրացման մեջ մեծ է գերմանացի գիտնական և գեղանկարիչ Հեյնրիխ Լյուդվիգի դերը: Վերջինս քսան տարի անկացրել էր Իտալիայում` ուսումնասիրելով իտալացի վարպետների`մասնավորապես Դա Վինչիի արվեստը:
Տրակտատում Դա վինչին խոսում է  հիմնականում գեղանկարչության մասին` թվելով դրա առավելությունները արվեստի մյուս տեսակների համեմատ: Նրա համար գեղանկարչությունը միակն արվեստն է, որը շրջակա միջավայրի գեղեցկությունը ներկայացնում է ամբողջությամբ: Դա Վինչին մեղադրում է իր նախորդներին գեղանկարչությունը ամբողջապես չընկալելու և այն որպես արհեստ ծառայեցնելու համար` նշելով, որ գեղանկարչությունն անկում է ապրում և կորչում, երբ նկարիչը չունի ուրիշ ոգեշնչման աղբյուր` բացի արդեն արված գեղանկարից: Նրա աշխատանքը թույլ կլինի,եթե դրա համար որպես օրինակ  ծառայել է մեկ այլ նկարչի ստեղծած աշխատանքը: Դա Վինչին պնդում է,որ գեղանկարչությունը գիտություն է,որը բնության դուստրն է,և նկարչի ուսուցիչը պետք է լինի հենց ինքը`բնությունը: Գեղանկարչության հանդեպ այսպիսի ընկալումը նկարչի մոտ դեռ փոքրուց էր, ինչպես վկայում է Վազարին` պատանի Լեոնարդոյի հոր ծանոթներից մեկը, խնդրում է վերջինիս գտնել մի նկարչի, ով  կնկարի իր փայտից վահանի վրա: Դա վինչիի հայրը այդ վահանը հանձնում է որդուն, ով որոշում է դրա վրա նկարել Մեդուզա Գորգոնայի դեմքը: Դրա համար նա  որպեսբնորդընտրում է մողեսներին և օձերին, արդյունքում ստեղծելով ազդեցիկ  մի պատկեր,և երբ հայրը տեսնում ու սարսափում է որդու նկարածիցդա չի հանձնում իր ծանոթին այլ վաճառում է Ֆլորենցիայում:Վահանը  հետագայում հայտնվում է Մեդիչիների արքունիքում:
 Իր տրակտատում հեղինակը բերում է պատանի Ջոտտոյի օրինակը,ով ծնվել էր գյուղական ընտանիքում,և դեռ փոքրուց  քարերի վրա նկարում էր իրեն շրջապատող կենդանիներին`փորձելով ստանալ նրանց շարժումները: Արդյունքում Ջոտտոն գերազանցեց ոչ միայն իր ժամանակի արվեստագետներին, այլ նաև նախորդներին, փորձելով բացահայտել գեղանկարչության ընձեռած անսահման հնարավորությունները: Իսկ Ջոտտոյից հետո, գեղանկարչությունը որպես արվեստ ընկալեց  Մազաչչոն, ով իր աշխատանքներով ապացուցեց, որ այն բոլոր ստեղծագործությունները,որոնք զարդարում են հոգևոր շինությունները,կամ կատարված են ինչ որ պատվիրատուի համար, զուր են արված, եթե դրանց ստեղծման համար որպես ուսուցիչ չի եղել բնությունը:
Պատկերների համամասնությունները,հեռանկարը,մարդու կառուցվածքը և առհասարակ կոմպոզիացիան ստանալու համար անհրաժեշտ են մաթեմատիկական և երկրաչափական  հաշվարկներ,որոնք կատարելու դեպքում կարելի է նկարել շրջակա երևույթները այնպես ինչպես դրանք կան,իհարկե,նախապես դրանք գրաֆիկորեն ճիշտ կառուցելով:
Համեմատոլեվ գեղանկարչությունը արվեստի այլ տեսակների հետ,օրինակ`պոեզիայի, Դա  Վինչին նշում է այն առավելությունը, որ  գեղանկարը անմիջապես է ներկայացնում իր բովանդակությունը,այլ ոչ մաս առ մաս,ինպես պոեզիայի դեպքում`բառեըը: Բացի  դրանից, բառը արտասանվում է  և վերջանում,դրան հաջորդում է մյուս բառը,սրան հակառակ գեղանկարը ապրում է ավելի երկար: Այն իր գույներով,կերպարներով հանդերձ միանգամից և ամբողջությամբ է ներկայանում,ավելի մեծ տպավորություն թողնելով,և ավելի շատ հաղորդակից լինելով դիտորդի հետ:Գեղանկարը զգացմունքները ավելի անկեղծ է  արտահայտում քան բառերն ու տառերը, սակայն տառերն էլ,ի տարբերություն գեղանկարի ,բառերն են ավելի անկեղծ  արտահայտում: Եվ եթե գեղանկարչությունը կարող է անվանվել համր պոեզիա, ապա պոեզիան էլ հեշտությամբ կարող է լինել կույր գեղանկարչություն:
Համեմատ տպագրական գրաֆիկայի ` գեղանկարչությունը կատարյալ է նրանով,որ այն հնարավոր չէ կրկնօրինակել, գրքային գրաֆիկայի պես այն չի կարող բազմաթիվ կրկնօրինակներ ունենալ, և  հենց դրանով է գեղանկարը դառնում անփոխարինելի: Գեղանկարչության դերը Դա Վինչին կարևերում է նրանով, որ մարդու միտքը ավելի շատ է սխալվում, քան տեսողությունը, և գեղանկարն է այն կետը,որը անմիջականորեն կապված է մարդու տեսողության հետ,առաջնահերթ տեսողության շնորհիվ է շրջակա միջավայրի գեղեցկությունը ներթափանցում մարդու ներաշխարհ, հետո նոր լսողության շնորհիվ,:Իսկ  քանդակագործության և գեղանկարչության տարբերությունն այն է, որ առաջինի գործողությունները ավելի սահմանափակ ենքանդակագործությունը չի կարող պատկերել բնության բազմաթիվ երևույթներ,օրինակ`անձրևը կամ քամին: Գեղանկարի պարագայում,նկարիչը ինքն է ստեղծում լույսն ու ստվերը,իսկ քանդակը այն ստանում է անմիջապես բնությունից:
Դա Վինչին պնդում է, որ նկարիչը պետք է հասկանա իր հերոսների ներաշխարհը, զգա նրանց հույզերը և դրանք փոխանցի դիտորդին, ոչ թե մեխանիկորեն ստեղծի պատկերներ,որոնք նախատեսված են ինչ որ թեմա ներկայացնելու համար: Այսինքն գեղանկարչությունը չպետք է ծառայի նկարչին,և այն չպիտի ընկալվի որպես արհեստ: Դա Վինչին,այն բոլոր նկարիչներին ովքեր մեխանիկորեն նկարում են,հենվելով իրենց փորձի և տեսողության վրա,համեմատում էր հայելիների հետ,որոնք միայն արտացոլում են իրենց տեսած առարկաները,առանց դրանց մեջ ներթափանցելու : Ըստ նրա նկարիչը թույլ է, եթե նրա մոտ լավ է ստացվում նկարել մեկ ուղոությամբ,օրինակ`մերկ մարմին,կամ բնանկար և այլն: Դա Վինչին պնդում էր, որ մեկ ուղու վրա կենտրանանալն ամենաանխելք բանն է աշխարհում, և նկարչի տաղանդը պետք է դրսևորվի ոչ թե նկարչական մեկ ուղղության մեջ,այլ շատ ուղությունների: Խոսելով գեղանկարչության մեջ լույսի և ստվերի մասին,հեղինակը կարևորում է ստվերը,քանի որ այն ամբողջությամբ կարող է ծածկել մարմինը,իսկ լույսը ոչ:
Դա Վինչիի համար սպիտակը բոլոր մնացած գույների առաջացման աղբյուրն էր, իսկ սևը` հակառակը: Սևին և սպիտակին  հաջորդում են կապույտը, դեղինը և կանաչը:

Իր Տրակտատում Դա Վինչին առանձին գլուխներում խոսում է,և մանրամասն ներկայացնում է թե ինչպես պետք է նկարել մերկ մարմին,բնանկար,ինչպես նկարում պետք է դասավորել կոմպոզիցիան: Տրակտատը ավարտվում է համաշխարհային ջրհեղեղի նկարագրման տեսարանով,և թե ինչպես այն պետք է արտահայտել գեղանկարչության մեջ: