воскресенье, 29 декабря 2013 г.

Սանտան արվեստի գլուխգործոցներում. Էդ Վիլեր



Ամերիկացի նկարիչ Էդ Վիլերը որոշել է Ամանորին մոտենալ կրեատիվ լուծումներով: Նա դասական արվեստի գլուխգործոցները մեկնաբանել է այլ կերպ, դրանց մեջ տեղադրել է Սանտա Կլաուսի կերպարը: Նկարիչը անդրադարձել է վան Գոգի, Մալևիչի, Վասնեցովի, Դեգայի, Միքելանջելոյի ստեղծագործություններին:
Դեկտեմբերի 6-ից 21-ը Վիլերի կտավները ցուցադրվեցին Ֆիլադելֆիայում` արվեստի և դիզայնի Բադիբադու կենտրոնում: Այցելուները տեսան միանգամայն նոր Կարավաջո, Մոնե և Սեզան….Ձմեռ Պապին ամենուր է` և՛ բալետի ստուդիայում, և՛ կամուրջին` ջրաշուշանների մոտ, և՛ աշխարհի արարման ժամանակ…
Շատերի կարծիքով սա արվեստի աղավաղում է, դասական արժեքների ոտնահարում, սակայն Ամանորին ամեն ինչ կարելի է...
Ներկայացնում ենք ձևափոխված նկարներից մի քանիսը.








Պառկած եղևնին կամ սարի տոնածառը

Ամանորյա եղևնին թերևս արվեստի լավագույն և պրակտիկ ձևերից մեկն է: Նախատոնական օրերին աշխարհի շուրջ 200 երկրներ պետության գլխավոր հրապարակում, ինչպես նաև կարևոր և երկրորդական քաղաքներում զարդարում են տոնական եղևնիներ: Գեղեցիկ տոնածառներ ստեղծելը դիզայներների պարտականությունն է: Ամանորյա եղևնիները միմյանցից տարբերվում են իրենց դիզայնով, լույսերով, շքեղությամբ և բարձրությամբ: Այժմ շատ երկրներում կանաչ եղևնին իրենից պարզապես  աբստրակտ ձևավորում է ներկայացնում` ֆոսֆորե լույսերից պատրաստված ծառ, կանաչ խորանարդներ և այլն: 
Արդեն 30 տարի է, ինչ Իտալիայի Ինջինո լեռան վրա լույսերով նկարում, հավաքում են երկրի խորհրդանիշ դարձած տոնածառը:
Սա իրենից ներկայացնում է Ինջինո լեռան վրա փռված տոնածառի ՛՛նկար՛՛, որը զարդարված է լույսերով և խաղալիքներով:

Եղևնին պատրաստված է 1040 նեոնային լույսերից, որոնց երկարությունը հասնում է շուրջ 20կմ-ի: Այն ունի 950մ բարձրություն և 450մ լայնություն: Սա իր նման երկրորդը չունեցող տոնական եղևնի է ամբողջ աշխարհում և ունիկալ է ինչպես իր չափերով, այնպես էլ արտաքինով: Տոնածառի գագաթի աստղի գույները փոխվում են 5 րոպեն մեկ անգամ:
1991թ. այս եղևնին նույնիսկ գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում` որպես աշխարհի ամենամեծ եղևնի:





Հայտնաբերվել է Մոնա Լիզայի գերեզմանը


Լեոնարդո Դա Վինչիի ՛՛Մոնա Լիզայի՛՛ շուրջ շատ վարկածներ կան, որոնցից մեկն էլ այն է, որ Ջոկոնդան իրական բնորդ չէ, և նկարիչը ստեղծել է նրա կերպարը երևակայորեն: Բոլորովին վերջերս հերքվեց այս վարկածը ևս: Իտալացի գիտնականները պեղել են ֆլորենտացի վաճառական Ֆրանչեսկո դել Ջոկոնդոյի ընտանեկան դամբարանը:







Ջոկոնդան /Մոնա Լիզան/, ինչպես գիտենք, վերջինիս կինն էր` Լիզա Ջերարդինի անունով: Դամբարանը գտնվել է Սանտիսիմո Անունցիատի եկեղեցու խորքում: Դամբարանից հայտնաբերվել են ոսկորներ, տարբեր իրեր: Հնագետները ոսկորները հանձնել են ԴՆԹ փորձաքննության, որը պետք է համեմատի արդյունքները Ջերարդինի ընտանիքի ներկայիս անդամների արյան և այն ոսկորների հետ, որոնք գտնվել են նախորդ տարի Ֆլորենցիայի Սբ. Ուրսուլա վանական համալիրից: 



Հայտնի է, որ Լիզան կյանքի վերջին տարիներն ապրել է այս մենաստանում և մահացել է 1542թ.:Փորձագետները կարծում են, որ հայտնաբերված ոսկորների մի մասը Լիզայի որդու` Պիերոյի ոսկորներն են:

Դե եսիմ` Գ.Ն. աղբյուրը`  henaran.am

понедельник, 23 декабря 2013 г.

Մատենադարան


Շատ ուսումնասիրողներ Երևանի Մատենադարանը համարում են աշխարհի 100 թանգարաններից մեկը, որն ունի հսկայական ձեռագրերի պահոց և վաղ ժամանակներից պահպանված մուշներ: Երևանի Մատենադարանը հին ձեռագրերի և փաստաթղթերի պահպանման և ուսումնասիրման կենտրոն է։ Գտնվում է Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանում և կրում է հայ գրերի ստեղծող Մեսրոպ Մաշտոցի անունը։ Ունի ձեռագրերի և միջնադարյան գրքերի աշխարհի ամենախոշոր հավաքածուներից մեկը։ Այն հայերեն ձեռագիր մատյանների ամենախոշոր պահոցն է (հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ-թանգարան)։ 

 


  










Ստեղծվել է 1921 թ-ին՝ Էջմիածնի մատենադարանի հիմքի վրա, և առաջին գիտահետազոտական հաստատությունն է Հայաստանում։ Նախկինում այն կոչվել է Կուլտուր-պատմական ինստիտուտ Մատենադարանի մասին առաջին տեղեկությունները մեզ են հասել V դարից։ Ըստ Ղազար Փարպեցու` Էջմիածնի կաթողիկոսությանը կից գործել է գրատուն, որտեղ պահվել են հայերեն ու հունարեն մատյաններ։ V դարի սկզբից Հայաստանում և հայաշատ վայրերում գրվել և ընդօրինակվել են հազարավոր ձեռագիր (գրչագիր) մատյաններ, որոնք պահվել են վանքերի ու մենաստանների գրատներում ու մատենադարաններում։ Միջնադարում ձեռագիր մատյաններին մշտապես սպառնացել է օտար նվաճողների ավարառության ու ոչնչացման վտանգը։ 

 













Ստեփանոս Օրբելյանի վկայությամբ՝ 1170թ. սելջուկ-թուրքերը գրավել են Բաղաբերդ ամրոցը և կողոպտել Տաթևից ու շրջակա այլ վանքերից այնտեղ հավաքված շուրջ 10.000 ձեռագիր, իսկ Կիրակոս Գան ձակեցին պատմում է, որ օտար նվաճողները 1242թ. Կարին քաղաքի մատենադարանից հափշտակել են բազմաթիվ մատյաններ։ 1298թ. եգիպտական մամլուքների արշավանքների հետևանքով ավերվել է Կիլիկիայի մայրաքաղաք Սսի պետական գանձատունը։ Վերջին անգամ Էջմիածնի մատենադարանն ավերվել է 1804 թ-ին, որի մասին վկայություն ունի Ներսես Ե Աշտարակեցին: Ցեղասպանության տարիներին ոչնչացվել են Արևմտյան Հայաստանի ոչ միայն մշակութային կենտրոնները, այլև հազարավոր ձեռագիր մատյաններ։ Հատկապես մեծ վնաս է կրել Կտուց Անապատը, որտեղ մինչև 1915 թվականը պահվում էր մոտ 500 կտոր ձեռագիր, սակայն միայն 202-ն է հաջողվել տեղափոխել Մատենադարան։

Բազմաթիվ ձեռագրեր փրկվել են եղեռնից մազապուրծ հայերի շնորհիվ։ Այդուհանդերձ, Երևանի, Էջմիածնի և աշխարհի բազմաթիվ քաղաքների Երուսաղեմ, Վենետիկ, Վիեննա, Նոր Ջուղա, Բեյրութ, Մոսկվա, Ս. Պետերբուրգ, Թիֆլիս, Փարիզ, Լոնդոն, Նյու Յորք, Լոս Անջելես և այլն) գրադարաններում ու թանգարաններում պահվում են շուրջ 31.000 հայերեն ձեռագրեր։ 1920–30-ական թվականներին Մատենադարանի հավաքածուն համալրվում է բերված,Վասպուրականից և Տարոնից ԽՍՀՄ տարածքի հայկական վանքերից ու եկեղեցիներից հավաքված, Մոսկվայի հայոց ազգագրական ընկերությունից ու Ներսիսյան դպրոցից, Նոր Նախիջևանից, Նոր Բայազետից, Կարինից, Թավրիզի առաջնորդարանից, Երևանի պետական թանգարանից և այլ վայրերից ստացված, ինչպես նաև զանազան անհատների նվիրած կամ վաճառած ձեռագրերով, որոնք ցուցակագրվել ու նկարագրվել են։ 1939 թ-ին Մատենադարանն Էջմիածնից տեղափոխվել է Երևան` Հանրային գրադարան։ 1945 թ-ին ճարտարապետ Մարկ Գրիգորյանի նախագծով Երևանում սկսվել է Մատենադարանի շենքի կառուցումը և ավարտվել 1957 թ-ին։ 1959 թ-ին Մատենադարանը տեղափոխվել է նորակառույց շենքը. արտաքուստ կիրառված են հայկական ճարտարապետությանը բնորոշ, իսկ ներսում՝ հիմնականում միջնադարյան ճարտարապետության ձևերն ու լուծումները։ Գլխավոր ճակատի խորշերի միջնապատերի առջև Մ. Խորենացու, Ա. Շիրակացու, Մխ. Գոշի, Թ. Ռոսլինի, Ֆրիկի, Գ. Տաթևացու բազալտե արձաններն են, իսկ ներքևի փոքրիկ հրապարակում՝ Մ. Մաշտոցի և Կորյունի: