понедельник, 15 июля 2013 г.

Թութանհամոնի դամբարանը (1347 - 1339 թթ. մ.թ.ա.)



Ամենհոտեպ  IV  փարավոնի թագավորության ժամանակ  (1419—1400թթ. մ.թ.ա.) Եգիպտոսում մեծ ճգնաժամ սկսվեց: Փարավոնն արեց կրոնական բարեփոխումներ, հռչակեց Ատոնի` Արևի սկավառակի  պաշտամունքը: Ինքը` փարավոնը ևս, փոխում է իր անունը` այսուհետ հանդես գալով Էխնատոն անվամբ: Նա հիմնում է նոր մայրաքաղաք Ախետատոնը, որը գտնվում էր ներկայիս Թել-Էլ-Ամառ-նա քաղաքի հարևանությամբ: Սակայն փարավոնի մահից հետո քաղաքն աստիճանաբար դատարկվում է, իսկ Ատոնի պաշտամունքը գոյատևեց ոչ երկար, բայց Էխնատոնին հաջորդած փարավոնները ևս առաջ բերեցին Ամոնի պաշտամունքը: Հենց այս պատճառով է Թութանհամոնն (1347—1339թթ. մ.թ.ա.) ընտրում հենց այս անունը: Փարավոնի նստավայր դառնում է Մեմֆիսը:
Թութանհամոնի դամբարանը հայտնաբերվել է 1922 թ. նոյեմբերին: Ամեն ինչի պատճառը աստիճաններն էին, որոնք տանում էին դեպի մուտք: 

 Արդեն բացված տարածքում կենդանիների տարօրինակ ֆիգուրներ էին, քանդակներ և ոսկի, ամենուրեք ոսկի էր….., -այսպես է ներկայացնում իր տպավորությունները դամբարանը պեղած հնագետ Կարտերը: Դամբարանում փարավոնի երկրային կյանքում օգտագործած իրերն էին` կառքեր, նետ ու աղեղ, ձեռնոցներ, բոլորը ոսկեզօծված, փղոսկրե բազկաթոռներ, կենցաղային իրեր, տարբեր դեկորատիվ առարկաներ և այլն: Կային նաև սնունդով լի արկղեր և գինիներ, որոնք վաղուց սնվելու համար պիտանի չէին: Սենյակների կողքին փոքրիկ մառան էր, որը տակնուվրա էր արված. պարզ էր, որ ավազակներն այստեղ հեշտ թալանվող գանձեր են փնտրել: Պատերին ամենուրեք հիերոգլիֆներ և նկարներ էին:
Հնագետների ուշադրությանն էր արժանացել կառույցի արևմտյան պատը, որի դիմաց կանգնած էին փարավոնի երկու փայտե արձանները, որի դետալները  պատված էին ոսկով: Սրանք ասես հսկիչներ լինեին և դժվար չէր եզրակացնելը, որ նրանց կողքի սենյակը հենց այն վայրն էր, որտեղ դրված է փարավոնի զմռսված մարմինը: Այս սենյակն անվանվում է «Ոսկե դահլիճ»: Այն գտնվում է մյուս երկու սենյակներից ավելի ներքև: Սենյակը գրեթե  ամբողջովին զբաղեցնում է փարավոնի մահիճը /балдахин/` զարդարված վարագույրով, ոսկով և Օսիրիսի ու Իսսիդայի սիմվոլներով: Սա ավելի շուտ մեծ արկղի նմանվող հարմարանք էր, որի մեջ ապահով պահվում էր փարավոնի մարմինը:

Մահիճը պահում է փարավոնի սարկոֆագը, որի մեջ և մումիան է: Մահիճն ունի 5 մ երկարություն և 3մ լայնություն: Նրանից մինչև սենյակի պատը մնում է ընդամենը 65սմ տարածություն: Դամբարանը չէր բացվել ավելի քան 33 դար և առաջին անգամ էր հնագետներին հնարավորություն ընձեռնվում տեսնել փարավոնին ուղեկցող նյութը, հանդերձներն ու շքեղությունը: Դամբարանի տարբեր կողմերում դրված էին տարբեր խորհուրդներ ունեցող արձանիկներ: Սրանցից էր մեռյալների աստված Անուբիսի արձանը:  Արևելյան պատի տակ դրված էր Անուբիսի բորենու սև փայտե քանդակը: Սրա կողքից մուտք կար դեպի փոքր սենյակ, որտեղ հետագայում պարզվեց, որ պահվում են թաղման և հուղարկավորության ժամանակ կիրառվող իրերը: 




Բավականին հետաքրքիր էր մահիճի պարունակությունը: Սա իր մեջ ուներ ևս չորսը, որոնք բացելուց հետո միայն երևաց սարկոֆագը` պատված դեղին քվարցով և աստվածների թևերի նկարներով: Սարկոֆագը դժվարությամբ և զգուշությամբ բացելուց հետո երևում են Թութանհամոնի մեծ ոսկե աչքերը…Սարկոֆագում դրված էր փարավոնի ոսկեպատ փայտե դագաղը` Թութանհամոնի արտաքինով: 

  Աչքերը, հոնքերը, շուրթերը ներկված էին բնական ծագում ունեցող ներկերով, մարմինը պատված էր ոսկու հաստ և մաքուր շերտով: Նկատելի էին կրծքին խաչված ձեռքերը, որոնցում սանձ և մտրակ է: Դրանց տակ ոգու ոսկե պատկերն է` թռչունի մարմնով և մարդկային գլխով, ապա ոսկե հատվածներ են` աղոթքների տեքստերով: 
Բավականին դժվար և երկարատև գործընթաց էր մումիան հանդերձից ազատելը: Փարավոնի վրայից հանվեց շուրջ 143 զարդարանք: Մումիան արդեն գտնվում էր վատ վիճակում, սակայն փարավոնի տարիքը որոշել հնարավոր եղավ: Նա մահացել էր 18-20 տարեկան հասակում, ինչը համապատասխում էր աղբյուրներում տարածված թվականների հետ: Մահվան պատճառը ճշտել հնարավոր չեղավ: 


Դամբարանից հայտնաբերված շատ առարկաների կիրառությունը այդպես էլ հայտնի չդարձավ, շատ արձանների «տերերի» իսկությունը չպարզվեց, սակայն փաստը մնում է փաստ, որ Թութանհամոնի դամբարանը` փարավոնի սարկոֆագով և ուղեկցող նյութով հանդերձ, հանդիսանում է եգիպտական մշակույթի ինքնատիպ նկարագիր:

Դամբարանում գտնվող նմուշները կարող ենք տեսնել Մյունխենում կայացած «Թութանհամոն» ցուցահանդեսի շնորհիվ, որտեղ ցուցադրվել են թե' փարավոնի մարմինը, թե' նրան ուղեկցող նյութն ու դամբարանի կահավորանքը: Նկարները ներկայացված են ստորև.
 


 
  


Դե եսիմ` Գ. Ն.

407 տարի անց....Ռեմբրանդտ վան Ռեյն


407 տարի առաջ այս օրը հոլանդական Լեյդեն փոքրիկ քաղաքում ծնվեց մեծ հոլանդացի Ռեմբրանդտ Հերմես վան Ռեյնը, ում նկարչական տաղանդը զգացվում էր դեռևս վաղ հասակից և ով իրեն էր ենթարկելու ոչ միայն դարի, այլև գալիք հարյուրամյակները արվեստը: Այս նկարիչն իր առաջին քայլերն արել է դիմանկարի ժանրում, նկարել է իր հարազատներին: Սակայն հետագայում աշխատել է տարբեր ժանրերում` զարգացնելով բարոկկո ոճը: Ռեմբրանդտի ամուսնական կյանքը ևս` իր ստեղծագործության նման, զարգանում է տարբեր էտապներով: Նա ամուսնանում է Սասկիա վան Ուլենբուրգի հետ, որին անչափ սիրելու է և ով դառնալու նկարչի մուսան և հիմնկն բնորդը: Սասկիայի կերպարին հանդիպում ենք Ռեմբրանդտի այս շրջանի գրեթե բոլոր ստեղծագործություններում: Կնոջ վաղահաս մահը մեծ հետք է թողնում նկարչի կյանքի և ստեղծագործության վրա: Նրա և նորածին Տիտուսի մասին հոգ է տանում սպասուհի Հենդրիկեն: Նա ևս մեծ դեր է ունենում արվեստագետի կյանքում: Որոշ ժամանակ Ռեմբրանդտը շարունակում է ստեղծագործել, սակայն նախկին թափը այլևս չկար: Սասկիայի մահվանից 20 տարի անց մահանում է նաև Հենդրիկեն: Ռեմբրանդտը մնում է միայնակ: Գնալով պատվերները քչանում են: Ամստերդամը երես է թեքում ժամանակի առաջին նկարչին: Հուսահատության գագաթնակետը 27-ամյան որդու մահն էր, ինչը վերջնականապես տապալում է հանճարին: Ռեմբրանդտը սնանկանում է, մնում առանց ունեցվածքի և ամբողջովին միայնակ: Մեծ արվեստագետը մահանում է 1650 թվականին` իր սերունդներին թողնելով հսկայական ստեղծագործական ժառանգություն:

   
 
      


воскресенье, 14 июля 2013 г.

Ռեմարկ...Հաղթական կամար




Նա Նայում էր աղջկա դեմքին, որը ստվերել էր ողջ աշխարհը: Նայում և հասկանում էր, որ միայն սիրահարվածի ֆանտազիան կարող է այդ դեմքում տեսնել այդքան խորհրդավորություն: Նա գիտեր, որ ավելի գեղեցիկ դեմքեր էլ կան, ավելի խելացի, ավելի մաքուր, բայց գիտեր նաև, որ չկա աշխարհում ուրիշ մի դեմք, որը այդքան իշխանություն ունենար իր վրա: Եվ մի՞թե նա ինքը իշխանությամբ չէր օժտել նրան…

- Ես քեզ սիրում եմ: - Չէ որ դու ինձ գրեթե չգիտես: - Դա ի՞նչ կապ ունի սիրո հետ: -Շատ կապ ունի: Սիրել նշանակում է ցանկանալ ինչ-որ մեկի հետ ծերանալ: - Դրա մասին ես ոչինչ չգիտեմ: Իսկ երբ ինչ-որ մեկը կա, առանց որի մարդ չի կարող ապրել, դա արդեն ես գիտեմ…


 Մարդը մեծ է իր մտահղացումներով, սակայն թույլ է դրանք իրականացնելու մեջ: Դրանում է և' մեր դժբախտությունը, և' հմայքը:
 

Առհասարակ մարդ ոչինչ էլ չգիտե: Ոչինչ միևնույն ձևով չի լինում: Ամեն ինչ միշտ փոփոխվում է:

Ինչ մարդ մոռանում է, հետագայում դրա կարիքը զգում է ամբողջ կյանքում:

Եթե մտադրվել ես որևէ բան անել, երբեք մի հարցնի հետևանքների մասին: Այլապես ուզածդ երբեք չես անի:

Մարդ կյանքից շատ բան է բաց թողնում քնելու հետևանքով…
 

Շախմատն ավելի կատարյալ է, քան թղթախաղը: Թղթախաղում ամեն ինչ բախտը բերելուց ու չբերելուց է կախված: Եվ մարդու չի ցրում ինչպես պետքն է: Շախմատն ինքն իր մեջ մի ամբողջ աշխարհ է: Քանի դեռ մարդ խաղում է, դրսի աշխարհը մոռացության է մատնվում: Իսկ դրսի աշխարհը այնքան էլ կատարյալ չէ:

Մարդը երբեք չի կարող կոփվել. նա կարող է շատ բաների միայն ընտելանալ…


Երբ մարդ կյանքում գրեթե ոչինչ չի ունենում, ամեն չնչին բանին սկսում է մեծ կարևորություն տալ:

Մարդ ինքը չի էլ պատկերացնում, թե ինչքան շատ բան կարող է մոռանալ: Դա և' մեծ բարիք է, և' սոսկալի չարիք…


Աշխարհի դժբախտությունը հենց նրա մեջ է, որ մենք չենք զգում մեր գործողությունենրի հետևանքները…

Իշխանությունը աշխարհի երեսին ամենավարակիչ հիվանդությունն է:

Մարդ կարող է վիրավորանքից պաշտպանվել, բայց կարեկցանքից հնարավոր չէ պաշտպանվել:
Մարդկության պատմությունը արյունով ու արցունքով է գրած, և այս աշխարհի հզորների համար կանգնեցված անցյալի հազարավոր արյունածածկ հուշարձանների միջև հազվադեպ է պատահում մեկը, որը ողողված լինի բարության արծաթյա լույսով:

Մարդն ազատ է զգում իրեն միայն այն ժամանակ, երբ այլևս չկա այն, ինչի համար ինքն ապրում էր...

Եվ ինչ էլ որ պատահել է կարևորություն մի տվեք: Կյանքում քիչ բան կա, որ իր կարևորությունը երկար է պահում:

Այն, ինչ մարդ փողով կարող է գլուխ բերել, շատ էժան է:

Զղջումը աշխարհում ամենաանօգուտ բանն է: Մարդ ոչինչ չի կարող վերադարձնել, դա անհնար է: Ոչինչ առհասարակ հնարավոր չէ շտկել: Այլապես մենք բոլորս սրբեր կլինեինք: Կյանքը նկատի չի ունեցել մեզ կատարյալ դարդձնել: Ով կատարյալ է, նա պատկանում է թանգարանին:

Մարդ պետք է ծաղիկը սիրի, բայց ավելորդ նրբախնդրություններ չպետք է ցուցաբերի ծաղկի նկատմամբ…



Տարօրինակ է, թե կինը որքան սքանչելի կարող է մնալ նույնիսկ իր ստորությունների մեջ:

Սերը մարդ չպետք է կեղտոտի բարեկամությամբ: Վերջը վերջ է:

Սերը ոչ չափ է ճանաչում և ոչ էլ գին…

Միշտ գտնվում է մի վարագույր, որի հետևում մարդիկ թաքնվում են…

Սերը լճակի հայելի չէ, որի մեջ մարդ կարող է միշտ իր արտացոլանքը տեսնել:
 
Մարդ կյանքից շատ բան է բաց թողնում քնելու հետևանքով…



մնացածը կարդալ arxangelo.info -յում Մեջբերում Ռեմարկից http://arxangelo.info/?p=12675

Ապոլոն



Ապոլոնը Հանաստանի հնագույն աստվածներից է։ Նրա պաշտամունքի մեջ պարզորոշ պահպանվել են տոտեմիզմի հետքերը։ Այսպես, օրինակ, Արկադիայում երկրպագում էին Ապոլոնին, որ պատկերվում էր ոչխարի կերպարանքով։ Սկզբում Ապլոնը հոտերի պահապան աստվածն էր: Հետո աստիճանաբար դառնում է լույսի աստված։ Ավելի ուշ, նրան սկսեցին համարել գաղթողների հովանավորը, հիմնադրվող հունական գաղութների հովանավորը, իսկ հետո՝ արվեստի, պոեզիայի ու երաժշտության հովանավորը։ Ահա թե ինչու Մոսկվայի Ակադեմիական մեծ թատրոնի վրա կանգնեցված է Ապոլոնի արձանը՝ քնարը ձեռքին, քառաձի երկանվով սուրալիս։ Բացի այդ, Ապոլոնը դարձավ ապագան կանխատեսող աստված։ Հին աշխարհում հռչակված էր նրա սրբավայրը Դելփիքում, որտեղ քուրմը գուշակություններ էր անում։ Անշուշտ, այդ գաշակությունները սարքում էին Հունաստանի անցուդարձին լավատեղյակ քուրմերը և այնպես էին անում, որ հնարավոր լիներ գուշակությունը մեկնաբանել և՛ մեկ, և՛ մյուս ձևով։ Հնում հայտնի էր Դելփիքում Լիդիայի արքային՝ Կրեսոսին, հայտնված գուշակությունը, երբ նա պատերազմում էր Պարսկաստանի դեմ։ Նրան ասել էին. «Եթե դու անցնես Հալիս գետը, ապա կորստյան կմատնես մի մեծ թագավորություն», բայց թե ո՞ր թագավորությունը՝ իրենը, թե պարսկականը՝ այդ չէր ասված։
Լույսի աստված ոսկեգանգուր Ապոլոնը ծնվել է Դելոս կղզում։ Նրա մայրը՝ Լետոն, հալածված Հերայի ցասումից, ոչ մի տեղ չէր կարող ապաստան գտնել։ Հետապնդվելով Հերայի ուղարկած Պիթոն հրեշից՝ նա թափառեց աշխարհով մեկ և, վերջապես, թաքնվեց Դելոս կղզում, որ այն ժամանակ լողում էր մոլեգնած ծովի ալիքների վրա:
Երբ Լետոն ոտք դրեց Դելոս՝ ծովի հորձանուտի միջից վեր խոյացան վիթխարի սյուները և կանգնեցրին այդ ամայի կղզին։ Եվ կղզին անսասան քարացավ այն տեղում, ուր կանգնած է մինչև օրս։ Դելոսի շուրջբոլորը շառաչում է ծովը։ Անձուկ տեսքով բարձրացել էին Դելոսի ժայռերը` մերկ ու ամայի, առանց նվազագայն բուսականության։ Միայն ծովային ճայերն էին, որ ապաստան էին գտնում այդ ժայռերի վրա և իրենց տխուր կանչերով լցնում կղզին։ Բայց ահա ծնվեց լույսի աստված Ապոլոնը և ամենուրեք հորդաց պայծառ լույսի հեղեղը։ Լույսը, որպես ոսկի, ողողեց Դելոսի ժայռերը։ Շուրջբոլորն ամեն ինչ ծաղկեց ու շողշողաց, և՛ մոտակա ժայռերը, և Կինթոս սարը, և՛ հովիտը, և՛ ծովը։ Նորածին աստծուն բարձրագոչ փառաբանեցին Դելոս կղզում հավաքված աստվածները՝ նրան ամբոսիա և նեկտար մատուցելով։ Ամբողջ բնությունը, աստվածուհիների հետ մեկտեղ, ցնծության մեջ էր։

 

Ապոլոնի կռիվը Պիթոնի հետ և Դելփիքյան գուշակավայրի հիմնադրումը

Լուսաշող պատանի Ապոլոնը ճախրում է լազուր երկնքում քնարը ձեռքին, արծաթաձույլ աղեղն ուսը գցած։ Ոսկեղեն նետերը զրնգում են նրա կապարճի մեջ։ Հպարտ ու ցնծագին՝ ճախրում է Ապոլոնը երկրից բարձր ու վեր՝ սպառնալով ամենայն չարի, այն ամենին, ինչ խավարի ծնունդ է։ Նա ձգտում է այնտեղ, ուր ապրում էր իր մորը՝ Լետոյին հետապնդող դժխեմ Պիթոնը: Ապոլոնն ուզում է վրեժխնդիր լինել Պիթոնից՝ մորը պատճառած բոլոր չարիքների համար։
Ապոլոնը շուտ հասավ մթամած կիրճը՝ Պիթոնի կացարանը։ Չորսբոլորը վեր էին խոյանում ժայռերը՝ մխրճվելով բարձր երկնքի մեջ։ Խավարն էր թագավորում կիրճում։ Կիրճի խորքով սրընթաց հոսում էր լեռնային հեղեղը՝ փրփուրից ճերմակած, իսկ հեղեղի վրա քուլա-քուլա կուտակվել էին ամպերը։ Դուրս սողաց իր որջից սոսկալի Պիթոնը։ Նրա վիթխարի թեփուկապատ մարմինը ժայռերի միջև գալարվում էր անհամար օղակներով։ Ժայռերն ու սարերը ցնցվում էին նրա մարմնի ծանրությունից ու շարժվամ էին իրենց տեղերից։ Կատաղի Պիթոնը ամեն ինչ ամայացնում էր, մահ էր սփռում շուրջը։ Նրանից սարսափահար փախչում էին հավերժահարսերը և ամենայն կենդանի արարած։ Ելավ Պիթոնը՝ հզոր ու կատաղի, բաց արեց իր սոսկալի երախը և արդեն ուզում էր կլանել ոսկեգանգուր Ապոլոնին։ Այդ պահին լսվեց պրկվող աղեղնալարի զնգոցը, կայծակի պես փայլատակեց անվրեպ ոսկեղեն նետը, որին հաջորդեցին երկրորդը, երրորդը... Նետերն անձրևի պես թափվում էին Պիթոնի վրա, և նա անշնչացած գետին տապալվեց։ Բարձրագոչ հնչեց Պիթոնին հաղթող ոսկեգանգուր Ապոլոնի ցնծագին հաղթական երգը (պեան) և այդ երգը կրկնեցին նրա քնարի ոսկեղեն լարերը։ Ապոլոնը թողեց Պիթոնի մարմինն այնտեղ, ուր սրբազան Դելփիքն էր և հենց Դելփիքում էլ հիմնադրեց սրբավայր ու գուշակավայր, որպեսզ՚ի այնտեղ կանխագուշակվի իր հոր՝ Զևսի կամքը մարդկանց համար։
 
Դելփիկի ավերակները
Բարձրադիր ափից Ապոլոնը ծովի մեջ հեռու հեռվում նկատեց Կրետեի ծովագնացների նավը։ Դելփինի կերպարանքով նա իրեն կապուտակ ծովը նետեց, հասավ նավին և լուսաշող աստղի պես ծովի ալիքներից թռավ նավախելի վրա։ Ապոլոնը նավը բերեց հասցրեց Կրիսա քաղաքի նավահանգիստը և Կրետեի ծովայիններին, արգավանդ հովտի միջով, իր ոսկեհուռ քնարը նվագելով, տարավ Դելփիք։ Եվ նրանց դարձրեց իր սրբավայրի աոաջին քուրմերը։

Ն. Կունի <<Հին Հունաստանի լեգենդներն ու առասպելները>> գրքից