четверг, 22 августа 2013 г.

Սարտրի "Սրտխառնոց"-ից...

Ես զգում էի մի այնպիսի հուսահատ մենակություն, որ ուզում էի ինքնասպան լինել: Ինձ հետ կանգնեցրեց այն միտքը, որ իմ մահը ոչ ոքի չի տխրեցնի, աշխարհում ոչ ոքի, և մահվան մեջ ես կդառնամ ավելի միայնակ, քան կյանքում:

Միգուցե պատահում է ամեն ինչ, ամեն ինչ կարող է պատահել…

Որպեսզի ամենահասարակ միջադեպը վերածվի արկածի, բավական է միայն պատմել այն ինչ-որ մեկին:

Գոյատևում` ահա թե ինչից եմ ես վախենում:

Մարդը, ով դատապարտված է ազատ լինելու, աշխարհի ծանրությունը վերցնում է իր ուսերին:

Ես գիտեմ նախօրոք-այսօրը կորսված է....

Միայնակ մարդուն հազվադեպ է ծիծաղը ձգում...

Իմ կարծիքով մարդկանց անհնար է ատել ճիշտ այնպես, ինչպես և սիրել:

Քեզ տեսնելու անհրաժեշտություն ես, իհարկե չունեմ,եթե խոսքը դրա մասին է: Հասկանում ես,քո մեջ չկա այնպիսի մի բան,որն առանձնահատուկ հաճելի կլինի աչքերիս համար: Բայց ինձ անհրաժեշտ է ,որ դու լինես աշխարհում և որ չփոխվես:

Չէ որ ես գերազանց գիտեմ, որ ոչինչ անել չեմ ուզում. ինչ-որ բան անել նշանակում է գոյ ստեղծել, իսկ սրանից արդեն իսկ շատ կա:

Գոյություն չունեն ոչ երկուշաբթիներ, ոչ կիրակիներ...միայն օրեր են, որոնք հրմշտում են իրար խառնաշփոթի մեջ...

Ես ազատ եմ. իմ կյանքում այլևս ոչ մի իմաստ չկա, այն ամենը, ինչի համար ես փորձել եմ ապրել, փլուզվել է, և ես արդեն ոչինչ մտածել չեմ կարող:

Ավելի շուտ ես զարմացած եմ կյանքի վրա, որը տրված է ինձ հանուն...հանուն ոչնչի....

Այն ամենը, ինչ ես գիտեմ իմ կյանքի մասին, ինձ թվում է. որ կարդացել եմ գրքերից....

Ես այլևս ինձ միայնակ չեմ զգում, բայց ինքնըստինքյան որևէ  մեկի հետ հանդիպելու կարիքը չկա...

Ինձ շրջապատող բոլոր առարկաները պատրաստված էին այն նույն նյութից, ինչից որ ես էի-մի տեսակ տհաճ տառապանքներից....