пятница, 25 апреля 2014 г.

Հայկական եկեղեցական ճարտարապետություն



Հայկական վաղ միջնադարյան ճարտարապետությունը, առաջին հերթին եկեղեցական, բացառիկ կարևոր նշանակություն ունեցավ։ Այս փուլում էր, որ դրվեցին նրա հորինվածքային, գեղարվեստական և կառուցողական-կոնստրուկտիվ սկզբունքների հիմքերը, որոնց վրա խարսխվեց ողջ միջնադարյան հայ ճարտարապետությունը, դառնալով այն կենսատու արմատը, որից սնվեց հայ ճարտարապետության հաստաբուն ծառը։ Նոր հավատքի՝ քրիստոնեության համար Հայաստանում աղոթատներ կառուցելու համատարած շարժումը անձամբ գլխավորում էր Հայոց առաջին կաթողիկոս Գրիգոր Պարթևը (Լուսավորիչը), որի շինարարական բուռն գործունեությունը ցավոք մոլեռանդաբար զուգակցվեց հեթանոսական տաճարների նույնպիսի բուռն ավերման հետ։
Հայաստանի 4-5-րդ դդ. եկեղեցիները անգմբեթ էին, բսպիլիկատիպ՝ միանավ և եռանավ։ Դրանց ձները որոշ ընդհանրություն ունեն հարևան Սիրիայի (Ասորիքի) վաղ քրիստոնեական շրջանի առանձին եկեղեցիների ձևերի հետ, որոնք Հայաստան մտան քրիստոնեության հետ միասին։ Հայ ճարտարապետության մի շարք հետազոտողների (Թ. Թորամանյանի, Ն. Մառի, Հ. Ստրիժիգովսկու և այլոց) այդ կարծիքը հիմնավոր է ինչպես պատմական փաստերով (քրիստոնեության մուտքը Սիրիայից, առաջին սուրբ գրքերի թարգմանությունը սիրիերենից, ազգությամբ սիրի՛ացի հոգևորականների գործունեությունը Հայաստանում) այնպես էլ Սիրիայի վաղ-քրիստոնեական եկեղեցիների (Տուրմանինի, Կալպ-Լուզեի, էսրայի և այլն) հայկական նույն շրջանի բազիլիկ եկեղեցիների, հատկապես Ծրերույքի տաճարի հետ համեմատական ուսումնասիրության տվյալներով։
Ընդհանրությունները վերաբերում են ինչպես հատակագծային և ծավալատարածական հորինվածքին, այնպես էլ ճարտարապետական մանրամասներին, զարդամոտիվներին։ Բացի կենտրոնական ու հարավային Սիրիայից, նույն ժամանակներում բազիլիկ եկեղեցիներ տարածված էին Փոքր Ասիայում և Հյուսիսային Միջագետքում։ Այդ տարածքի վրա է (ներառյալ Հայաստանը), հելլենիստական ավանդույթների նկատելի ազդեցությամբ, կազմավորվում արևելյան բազիլիկ տիպը՝ յուրաքանչյուր երկրռւմ հանդես բերելով զուտ տեղական հատկանիշներ։ Արևելյան բազիլիկը տարբերվում է արևմտյանից նրանով, որ արևելյանում հեծանային ծածկը փոխարինվում է կամարայինով, կտուրի փայտածածկը՝ թաղածածկով։ Ծածկերի այդպիսի մոնումենտալ կառուցվածքը թելադրել է կիրառել հաստահեղույս հենարաններ՝ պատեր, մույթեր (վերջինս՝ եռանավ բազիլիկներում) :
Հայաստանի վաղ քրիստոնեական շրջանի որոշ բազիլիկ եկեղեցիների վերագրվում է հեթանոսական ծագում։ Գուցե հավանական է այդ վարկածը, սակայն կարիք ունի հիմնավորելու փաստացի տվյալներով, որովհետև առայժմ միակ պահպանված Գառնիի հեթանոսական տաճարը այդ համոզմանը չի բերում։ Տարբեր է նրա հորինվածքը, դիրքը երկրի կողմերի նկատմամբ։
Թե՛ միանավ և թե՛ եռանավ բազիլիկները Հայաստանում հանդիպում են երկու հիմնական տարբերակներով՝ առանց արտաքին սրահների և արտաքին սրահներով (մեկ կամ երեք կողմերից): Բազիլիկ եկեղեցիները երկարավուն շենքեր են՝ ձգված արևմուտքից-արևելք։ վերջինիս կողմից է տեղավորված կիսաշրջան (հազվադեպ հանդիպում է նաև ուղղանկյուն) աբսիդը, որի մեկ (միանավ բազիլիկներում) կամ երկու կողմերում ամփոփված են ավանդատներ։
Հայաստանի միանավ եկեղեցիները (որոնց բազիլիկ անվանումը պայմանական է) բավականաչափ շատ են։ Դրանք սովորաբար փոքրաչափ են ու համեստ իրենց արտաքին ու ներքին ճարտարապետությամբ։ Հետազոտոդներից մի քանիսը առաջ են քաշել այն հավանական կարծիքը, որ միանավ եկեղեցիների հորինվածքը սերվում է վաղ քրիստոնեական շրջանի վկայարաններից, որոնք բավականաչափ տարածված Էին Սիրիայում (Հայաստանում՝ Աղցի դամբարան): Միանավ եկեղեցիներում արևմուտքից-արևելք ձգված ու կիսաշրջան աբսիդով ավարտվող (կողքին մեկ, հազվադեպ երկու ականդատներ) աղոթասրահը ծածկվում Էր երկթեք կտուրի տակ առնված գլանաձև թաղով։ Կտուրի երկթեքությունը արևմտյան և արևելյան ճակէստներում ընդգծվում Էին եռանկյունաձև ճակտոններով։ Այդ խմբի եկեղեցիների թվին են պատկանում Գառնիի, Դվինի, Թանահատի, Օձունի, Շիրվանջուղի (այժմ Լեռնակերտի), Դիրաքլարի (այժմ Կառնուտի), Արուճի, Թալինի, Հովհաննավանքի, Բջնիի և ուրիշ շատ հուշարձաններ։ Դրանցից մի քանիսը (Դվինի, Կսանոափ, Թանահատի, Կողբի և այլն), ունեցել են սյունազարդ մեկ սրահ (գլխավորապես հարավային կողմից), իսկ Կողբի և Հյուսիսային Հայաստանի մի քանի հուշարձաններում սրահներ հանդիպում են նաև հյուսիսային կողմից։
Եղվարդի Սբ. Զորավար եկեղեցի
 Եռանավ բազիլիկները ճարտարապետական ավելի բարդ հորինվածք ունեն։ Նրանցում արևմուտքից-արևելք ձգված բավականաչափ ընդարձակ աղոթասրահը 3-7 զույգ մույթերով բաժանվում է երկայնական նավերի (կողքերինը նեղ, միջինը՝ լայն) : Միջին նավի առանցքով արևելյան կողմից տեղավորվում է կիսաշրջան խորանը (աբսիդը), որի մեկ կամ երկու կողմերին կից են ավանդատներ։ Բոլոր երեք նավերը ծածկվում էին գլանաձև թաղով (թաղակիր կամարների վրա), միասին տեղավորվելով կղմինդրով ծածկված երկթեք կտուրի տակ։ Երերույքի, Աշտարակի ու Ծիծեռնավանքի բազիլիկներում կտուրը միջին նավի վրա ավելի բարձր է կոդքինների համեմատությամբ, այսինքն ունեն «բազիլիկային կտրվածք»։ Նկարագրված հատակագծային պարզ հորինվածքը հայկական եռանավ բազիլիկ եկեղեցիներում ստացել է բացառիկ ճշմարտացի ծավալատարածական լուծում։


Հայաստանի եռանավ բազիլիկ եկեղեցիները որոշակի թվագրված չեն. նրանց կառուցման ժամանակը սահմանվում է 4-6-րդ դդԱյդ խմբի հուշարձանների թվին են պատկանում Դվինի և Տեկորի (նախքան վերակառուցումը), Քասախի, Ծրերույքի, Աշտարակի, Եղվարդի, Աղցի, Ծիծեռնա վանքի և Կողբի եկեղեցիները։ Հետագա վերակառուցումների հետևանքով 5-րդ դարի վերջին Տեկորի բազիլիկը վերածվել է գմբեթավոր բազիլիկի։ 7-րդ դարի սկզբին հիմնական վերակառուցման է ենթարկվել Դվինի ս. Գրիգոր կաթողիկե եկեղեցին, վերածվելով եռախորան գմբեթավոր բազիլիկիՆշված խմբում իր հատակագծային և ծավալատարածական կուռ և հստակ հորինվածքով, համաչափական համակարգով ու ճարտարապետական մանրամասների բարձրարվեստ մշակմամբ աչքի է ընկնում Հայաստանի վաղ քրիստոնեական շըր֊ ջանի ճարտարապետության գոհարներից մեկը՝ Երերույքի տաճարը։

Երերույքի տաճարի ավերակները

Հայաստանի բազիլիկ եկեղեցիները որոշակի ընդհանրություններ ունեն նաև Վրաստանի նույն ժամանակաշրջանի բազիլիկ եկեղեցիների հետ (Բոլնիսի Սիոն, Նեկրէսի), որը արդյունք է Հայաստանի և Վրաստանի բազիլիկ եկեղեցիների վրա սիրիական ճարտարապետության ազդեցության։
6-րդ դարից հետո Հայաստանում դադարում են բազիլիկ տիպի եկեղեցիներ կառուցել։ Հայ ճարտարապետները ստեղծագործական համառ որոնումներ են կատարում նոր, զուտ տեղական գմբեթավոր եկեղեցիների հորինվածքներ մշակելու ուղղությամբ, զուգահեռաբար յուրացնելով գմբեթի ճարտարապետական-կառուցոդական թեման։ Գմբեթավոր եկեղեցիների տարբեր հորինվածքները դառնում են առաջատար Հայաստանի 6-7-րդ դդ. ճարտարապետության մեջ ու նրա զարգացման հետագա շրջափուլերում։ Հայ ճարտարապետների ստեղծագործական մտքի հարստության և բարձր վարպետության մասին են վկայում եկեղեցիների այն բազմազան տիպերն ու նրանց տարբերակները, որոնք ստեղծվեցին այս ժամանակաշրջանում։ Հայաստանում գմբեթավոր եկեղեցիների թեման՝ համապատասխան իրենց ֆունկցիոնալ նշանակության, զարմանալիորեն հարուստ ու բազմազան լուծումներ ստացավ։ Զուգահեռաբար մշակվեց ու կատարելագործվեց գմբեթի կոնստրուկտիվ ձևերի ողջ համակարգը։
Այն հանգամանքը, որ Հայաստանում նախաքրիստոնեական շրջանում գմբեթավոր շենքեր չեն հանդիպում, բնականաբար հարց է առաջանում, թե որտեղի՞ց ներմուծվեցին գմբեթի ձևերը։ Տարբեր են կարծիքներն այդ կարևոր հարցի վերաբերյալ։ Ըստ Հ. Ստրիժիգովսկու Հայաստանում գմբեթը որդեգրվեց հարևան Պարսկաստանից։ Այլ հետազոտոդների կարծիքով գմբեթի մոնումենտայ ձևերի առաջացման ակունքները տեղական են և սերվում են հայկական ժողովրդական .բնակելի տան՝ գլխատան հազարաշեն կոչված փայտագմբեթ ծածկի ձևերից։ Չբացառելով առաջին կարծիքի հավանական լինելը, քանզի հայտնի է նաև, որ գմբեթների կատարյալ ձևերը լայնորեն կիրառվել են անտիկ Հռոմում և Բալկանյան թերակղզում, հատկապես Սերբիայի դամբարանային կառուցվածքներում (օրինակ՝ Ցարիցինգրադի, 6-րդ դ. սկիւլբ) ընդգծենք, որ անշուշտ տեղական ավանդույթները նույնպես կազմավորիչ մասնակցություն են ունեցել։ Հայտնի է պատմիչների տեղեկություններն այն մասին, որ Հայաստանի վաղագույն եկեղեցիներից մի քանիսը, առաջին հերթին Էջմիածնի Մայր տաճարը, սկզբնապես փայտածածկ են եղել Ա միայն վերակառուցման հետևանքով են փոխարինվել քարաշեն գմբեթներով։ Տեկորի բազիլիկի (որն ըստ Թ. Թորամանյանի վերակառուցվելով գմբեթավոր բազիլիկի է վերածվել 5-7-րդ դդ.), գմբեթի ձևերը չեն հիշեցնում ոչ պարսկական և ոչ էլ հռոմեական գմբեթներին, նրանց կապը փայտագմբեթ ծածկի ձևերի հետ կասկած չի հարուցում։
Գմբեթավոր եկեղեցիների հորինվածքային նոր ձևերի որոնումները (5-6 դդ.) ընթացել են երկու հիմնական ուղղությամբ։ Առաջին դեպքում բազիլիկ տիպը ելակետ է հանդիսացել գմբեթով պսակված և արևմուտքից-արեելք ձգված հատակագծով եկեղեցիների մի քանի տարբերակների (գմբեթավոր բազիլիկ, եռախորան գմբեթավոր բազիլիկ, գմբեթավոր սրահ կամ դահլիճ) ստեղծման, իսկ երկրորդ դեպքում՝ մշակվել է կենտրոնաձիգ խաչագմբեթ եկեղեցիների տիպը՝ իր բազմաթիվ տարբերակներով։
Երկու դեպքում էլ ընդհանուրը եղել է գմբեթը, որն իշխելով ծավալատարածական հորինվածքի մեջ, արմատավորել է եկեղեցական շենքի արտաքին (էքստերիեր) և ներքին (ինտերիեր) ճարտարապետության սկզբունքորեն նոր արտահայտություններ։ Բազիլիկ եկեղեցիներից անցումը դեպի գմբեթավորի տարբերակները ուղեկցվել է հորինվածքային-կառուցողական տեսակետից տրամաբանական լուծումներով՝ կապված գմբեթի առկայության, նրա թմբուկի միջոցով ներքին տարածությունը լուսավորելու հնարավորության, գմբեթից ու թմբուկից առաջացած ճիգերի նպատակահարմար տեղաբաշխման և ընդհանրապես՝ կառուցվածքին պատճառաբանված ու ճշմարտացի լուծումներով օժտելու հետ։
Գմբեթավոր բազիլիկ տիպի ստեղծման ուղղությամբ նախնական փորձերից մեկը, ըստ Թ. Թորամանյանի, իրականացվել է Տեկորի տաճարի վերակառուցման և գմբեթով պսակելու միջոցով։ Ըստ որում, գմբեթի ձևերն այս հուշարձանում վարանոտ են, զգացվում է փորձի պակասություն, անցման միջոցները թեև պատճառաբանված են, բայց նրանցում պակասում է այն կուռ կատարելությունը, որին ականատես ենք լինում 6-7-րդ դդ. հուշարձաններում։
Հաջորդաբար քննության առնենք բազիլիկներից սերվող գմբեթավոր եկեղեցիների հատակագծային և ծավալատարածական հորինվածքները։

Տեկորի տաճարը

Գմբեթավոր բազիլիկ տիպին պատկանող եկեղեցիներում գմբեթակիր չորս անջատ մույթերի տեղադրությամբ աղոթասրահը երկայնական ուղղությամբ բաժանվում է երեք նավերի, որոնցից կենտրոնականը՝ ավելի լայնը (գմբեթի տրամագծի չափով) , արևելյան կողմից ավարտվում է ավագ խո֊ րանով, իսկ կողմնայինները՝ ավանդատներով։ Գմբեթակիր մույթերը միմյանց ու հանդիպակաց պատերի հետ կապված են կամարներով, առաջացնելով կենտրոնական տարածություն՝ գմբեթատակ քառակուսին։ Սրա ու իր հարավային Ա հյուսիսային կողմերի տարածություններով կազմւս՛ վորվում է ադոթասրահի լայնական ուղղությունը։ Հատակագծում առաջացած երկու ուղղություններն իրենց ճշմարտացի դրսևորումն են ստանում նաև աղոթասրահի թաղածածկի համակարգով առաջացած կտուրի ձևերում։ Միջին և լայնական նավերի թաղածածկի վրայի երկլանջ կտուրները ուղիղ անկյան տակ հատում են կենտրոնում գտնվող գմբեթի թմբուկի հիմքը, որի վրա բարձրանում է վեղարով պսակված գմբեթի թմբուկի ութնիստ ծավալը։ Կենտրոնական նավի թաղածածկի բարձր լինելու շնորհիվ գմբեթավոր բազիլիկների (ինչպես նաև բազիլիկներից սերված մյուս տիպի եկեղեցիների) լայնական կտրվածքը բազիլիկային է (Երերույքի և Ծիծեռնավանքի պես):
Գմբեթավոր բազիլիկի տիպին են պատկանում (սակայն որոշ տարբերությամբ միմյանցից) Օձուլփ (6–7-րդ դդ.), Գայանեի՝ էջմիածնում (630 թ.), Մրենի (638—640 թթ.), Բագարանի (639—640 թթ.) ու Կումայրիի (կիսավեր վիճակում) եկեղեցիները, իսկ հարևան Վրաստանում՝ Օրոմիի եկեղեցին (630 թ.):
Գմբեթավոր բազիլիկի տարբերակ պիտի դիտվեն Դվինի ս. Գրիգոր Ա Թալինի (մեծ) եռախորան կաթողիկեները։ Եթե դրանցից առաջինում նախնական փորձ է արված այդ տարբերակը ստեղծելու ուղղությամբ (բազիլիկ տաճարի 608 թ. կատարված վերակառուցման հետևանքով երկայնական պատերին արտաքուստ կցելով ներսից կիսաշրջան, դրսից բազմանիստ աբսիդներ), ապա Թալինի մեծ տաճարում (նույն դարի երկրորդ կես), այդ տարբերակը ստացել է իր համաչափ և ավարտուն լուծումը։
Բազիլիկ և խաչաձև կենտրոնաձիգ հորինվածքների զուգակցման ճանապարհով ստացված այս տարբերակում եկեղեցու ձգված ծավալի արևելյան, հարավային և հյուսիսային կողմերից, աղոթասրահի երկայնական և լայնական առանցքներին համաչափ տեղադրված մեկական աբսիդները (ներսից կիսաշրջան, դրսից բազմանիստ) ծավալատարածական հավասարակշռություն ստեղծելով հանդերձ, նպաստում են տարածական ընդհանուր հորինվածքում գմբեթի գերիշխող դիրքի ընդգծմանը։
Բազիլիկ եկեղեցիների հետ ծագումնաբանական կապ ունեցող տարբերակներից մեկն էլ այսպես կոչված գմբեթավոր դահլիճն է։ Սրա գաղափարը նույնպես առաջացել է հին եկեղեցու՝ Զովունու միանավ բազիլիկը 6-րդ դարի սկզբին վերակառուցելու, այն գմբեթով պսակելու հետևանքով։

Զովունու միանավ բազիլիկը

Գմբեթավոր բազիլիկների սկզբունքային տարբերությունը գմբեթավոր դահլիճներից այն է, որ վերջինում գմբեթը կրող չորս մույթերը աղոթասրահում կանգնած են ոչ թե առանձնակի, այլ որմնամույթերի ձևով կից են հարավային և հյուսիսային պատերին (ներսի կողմից): Դրա շնորհիվ եկեղեցիներում առաջանում է միասնական ու անբաժան տարածություն, անկաշկանդ տեսք դեպի ավագ խորանը։ Պատերն այստեղ ոչ այնքան կրող են, որքան ծառայում են ներքին տարածությունը արտաքինից անջատելուն, որովհետև գմբեթի հիմնական բեռի կրողները որմնամույթերն են։ Թերևս նշված ռացիոնալ հատկանիշներն են պատճառը, որ առաջանալով 6-7-րդ դդ., գմբեթավոր դահլիճները հայ ճարտարապետության զարգացման հետագա փուլերում, որոշ փոփոխություններով, դառնում են ամենատարածվածը
Վաղ միջնադարյան գմբեթավոր դահլիճների թվին են պատկանում Պտղնիի (6-րդ դարի վերջ, 7-րդ դարի սկիզբ), Արուճի (7-րդ դարի 70—80 թթ.) և Դդմաշենի (7-րդ դար) եկեղեցիները։

Նյութը պատրաստեց Զառա Սիմոնյանը
Վարազդատ Հարությունյանի <<Հայկական ճարտարապետության պատմություն>> գրքից