понедельник, 1 декабря 2014 г.

Հարավաֆրիկացի նկարչուհու յուղանկարները. Էլբե վան Ռույեն



Շատերի համար գուցե և տարօրինակ թվա, որ հարավաֆրիկյան երկրներում կան այնպիսի ստեղծագործողներ, որոնց աշխատանքներին նայելիս զգացվում է Եվրոպայի ժամանակակից շունչը: Հարավային Աֆրիկայի Գրեյթաուն քաղաքում ծնված նկարչուհի Էլբե Վան Ռույենն առաջին անգամ իր նկարները հանդիսատեսին ներկայացրել է 14 տարեկան հասակում: Ուսումն ավարտելուց հետո նա մի քանի տարի աշխատել է գովազդային կազմակերպությունում, սակայն երբեք բաց չի թողել նկարչուհի դառնալու երազանքը: Գեղանկարչությունը Էլբեի տարերքն էր: Նա նորից սկսում է ստեղծագործել: Նրա ճանաչումը որպես նկարչուհի գնալով մեծանում էր, և վերջապես 1999 թվականին, նա ամբողջությամբ որոշեց նվիրվել արվեստին: Էլբան ունեցել է մի շարք ցուցահանդեսներ: Այս նկարչուհին պատկերում է բնություն և հանգիստ: Հիմնականում նրա կատվներում կանայք են ու երեխաներ: Նրա հերոսները մեծ ամսամբ ծովի ափին են, ջրերի մեջ, սաղարթների տակ...բնության գրկում: Ռույենի գեղանկարներն այնքան հետաքրքիր են, այնքան գրավիչ ու գունեղ, որ դժվար է պատկերացնել, որ դրանք ստեղծվել է հարավաֆրիկական մի փոքրիկ քաղաքում: Դիտեք ինքներդ.









 Նյութը պատրաստեց Անետ Ռիդլը

Комментариев нет:

Отправить комментарий