понедельник, 22 декабря 2014 г.

Հոլիվուդյան ֆիլմերը LEGO-ի աշխարհում. Մորգան Սփենս



 15 ամյա  Մորգան Սփենսը հայտնի է դարձել իր աշխատանքների մի շարքով, որը իր մեջ ներառում է նաև 2 րոպեանոց տեսանյութ: Շարքում LEGO խաղալիքների շնորհիվ հեղինակը ներկայացնում է հայտնի ֆիլմերից տեսարաններ: Նրա այս պրոյեկտը, շարունակում է սիրվել հասարակության կողմից, և օրեցօր ավելի շատ մարդկանց ուշադրությունն է գրավում: Այն մեծ ճանաչում է ձեռք բերել նաև համացանցում:
Մորգանը LEGO խաղալիքների միջոցով ստացել է հայտնի ֆիլմերից վերցված տեսարաններ: Նրա հերոսներն են  «Տիտանիկ», «Նախաճաշ Տիֆֆանիի մոտ», «Պիի կյանքը» , «Ջեյմս Բոնդ» և այլ ֆիլմերի դերակատարները:
Լրագրողներին, Սփենսը ասել է, որ իր մասնագիտությունը անպայման կապված է լինելու կինոարվեստի հետ: Նա նույնիսկ իր սենյակն է զարդարել իր իսկ նկարահանած կարճամետրաժ ֆիլմերով և LEGO խաղալիքներով ստեղծված հոլիվուդյան դերասանների մակետներով:





 Նյութը պատրաստեց Անետ Ռիդլը

Комментариев нет:

Отправить комментарий