Այսօր լրանում է մոսկովյան Տրետյակովյան պատկերասրահի ստեղծման 157-րդ տարելիցը: Արդեն մոտ մեկ ու կես դար է, ինչ պատկերասրահի հավաքածուն սիրով ընդունում և ճանապարհում է իր արվեստասեր այցելուներին.....
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEiOzNBzQ3HDdum_KM3vwpW7aNiQO_T2EFHXo2vPgU3LOO1vGqpB-AwujugMINDRyEU0GlRCT_L9JDHec2-gO-8BjRPpVrRP7O80atFqgzRQ-Gy1_q0jmUS_vZGTRBvJDilSQ1g8pXhYGIo/s400/180px-Ilja_Jefimowitsch_Repin_011.jpg) |
Իլյա Ռեպին-Պավել Տրետյակով |
Տրետյակովյան պատկերասրահն աշխարհի ամենախոշոր թանգարաններից է, որտեղ պահվում է ռուսական գեղանկարչության հարուստ հավաքածուն: Այն հիմնադրվել է 1856թ. Մոսկվայում:Տրետյակովյան պատկերասրահն անվանվել է ի պատիվ նրա հիմնադիր, վաճառական Պավել Տրետյակովի, որը 1850-ական թվականների կեսից հավաքել է նկարներ՝ ազգային արվեստի հանրամատչելի թանգարան ստեղծելու նպատակով: 1867 թ-ին նրա հավաքածուում եղել է արվեստի 1841 գործ: Պավել Տրետյակովն իր և եղբոր՝ Սերգեյի հավաքածուները 1892 թ-ին նվիրել է Մոսկվային:
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEhp5FMD4HdkN5JxpYe0DAPGd2sTcLOpEqKs7OFXXSgPcKshyphenhyphenPpdd8GpRMWX-sr9CLd2gsuC4S4_WcHQU5WGdmz3d_MwG-BbrKd9HDCESrYZpIx4jQywNS9aiWfo9VLvf4BcoCHPFP5lFkQ/s640/Moscow_05-2012_TretyakovGallery.jpg) |
Պակերասրահի էքստերիերը |
Պատկերասրահը պաշտոնապես բացվել է 1893 թ.-ին և կոչվել Պավել ու Սերգեյ Տրետյակովների՝ Մոսկվայի քաղաքային գեղարվեստական պատկերասրահ: 1900–03 թթ-ին ճարտարապետ Վասիլի Բաշկիրովը թանգարանի գլխավոր ճակատը վերակառուցել է նկարիչ Վիկտոր Վասնեցովի գծանկարներով:
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEioZKKvi3uaMZAWlP7P_6QVUoT7J4hS4-rmwiBnT_FqFHuUyVHO1wzruUNfWgJmnXHeWRa4CqENQtvx4bDmwmbPFp8eyfcTo0OSEt_V0kWXjYDnSdPf_1INqbhw_3qpIHMVbXVUe9T04YY/s640/thumb_3781_atlas_atlasW613.jpeg) |
Բրյուլովի սրահը |
1918 թ-ին Ռուսաստանի Ժողկոմխորհի որոշումով Տրետյակովյան պատկերասրահն ազգայնացվել և վերանվանվել է Տրետյակովյան պետական պատկերասրահ: Խորհրդային տարիներին այն մեծապես ընդլայնվել է (1975 թ.-ին ուներ 55 հզ. ցուցանմուշ): .Պատկերասրահն զբաղեցնում է Պ. Տրետյակովի վերակառուցված տունը և այլ շինություններ: 1928 թ-ին շենքը վերանորոգվել է, 1932 թ-ին կառուցվել է 3 ցուցասրահ:
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEh45xm-wMnlaj4u6eK04F_mT3DvyI92E8kUb_pC0Sf9c9aMbLiL6ShelTLcujPrcKkVgdjqvwjd3IOnX1UuBvGbjLpIw54luDoxlEMGzpx-ICH2U32GSx2MutS7G3Rd-uhSv1dqv_hpuec/s640/thumb_3787_atlas_atlasW613.jpeg) |
Պուկիրյով-"Անհավասար ամուսնություն" |
Հայրենական մեծ պատերազմի (1941– 1945
թթ.) տարիներին պատկերասրահի հավաքածուն (17 վագոն) Մոսկվայից տեղափոխվել է Նովոսիբիրսկ: Պատկերասրահը վերաբացվել է 1945 թ-ի մայիսի 17-ին: Նրան միացվել են Սրբանկարչության և գեղանկարչության թանգարանի՝ Իլյա Օստրոուխովի, Ցվետկովսկայա պատկերասրահի՝ ռուսական գծանկարի մեծարժեք, Ռումյանցևի թանգարանի` ռուս նկարիչների գործերի, նաև ազգայնացված մի քանի մասնավոր հավաքածուներ: Հետագայում պատկերասրահը մշտապես հարստացել է պետական գնումներով:
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEikNQ5rg2aJe9KbW4Jgv_DMoTKX5Km5qP1vKziUGXLL-i0qksTpjLf9-jN7dEh5gsP_SAGGNTfNQHC-bRjQ5IPa4PDlX8_ZAGNkI01xLeAb27Rh_6bZPtKJ9KUgmfLl70TMWNuZQ7YBekY/s640/thumb_3785_atlas_atlasW613.jpeg) |
Հատված Կիպրենսկու սրահից |
XI– XVII դարերի հին ռուսական արվեստի հանրահայտ ստեղծագործություններ՝ Անդրեյ Ռուբլյովի «Երրորդությունը», Դիոնիսիի «Խաչելությունը», Սեմյոն Ուշակովի «Վլադիմիրյան Տիրամայրը» և այլն: Առավել ամբողջական է ներկայացված XVIII դարի (նկարիչներ՝ Ֆեոդոր Ռոկոտով, Դմիտրի Լևիցկի, Վլադիմիր Բորովիկովսկի, քանդակագործ՝ Ֆեդոտ Շուբին և ուրիշներ), XIX դարի 1-ին կեսի (Օրեստ Կիպրենսկի, Կարլ Բրյուլով, Վասիլի Տրոպինին, Պավել Ֆեդոտով, Ալեքսանդր Իվանով և ուրիշներ) ռուսական արվեստը:
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEhdA_vQBnXWkXupRbvSOUsPpkbMzKqmVKML8KCstCMPVG7k0S9tfU5DoCiHfWbri0uXB_HkbQpkT8Tq_TlM4AmKLhqxBIHv366o2I8SRUCujG7jM0aDbGVpPxMf1j9EcNkstou5RWQkaGw/s640/thumb_3782_atlas_atlasW613.jpeg) |
Իվանով-"Քրիստոսի հայտնությունը ժողովրդին" |
Պատկերասրահում են պահվում նաև XIX դարի 2-րդ կեսի գեղանկարչության, մասնավորապես պերեդվիժնիկների (Վասիլի Պերով, Իվան Կրամսկոյ, Վիկտոր Վասնեցով, Իվան Շիշկին և ուրիշներ), XIX դարի վերջի–XX դարի սկզբի ռուս նկարիչների (Իսահակ Լևիտան, Միխայիլ Վռուբել, Վալենտին Սերով, Բորիս Կուստոդիև և ուրիշներ), ինչպես և «Միր իսկուսստվա», «Ռուս նկարիչների միություն», «Գոլուբայա ռոզա», «Բուբնովի վալետ» միավորումների վարպետների գործերի հարուստ հավաքածուն:
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEgOgg8OHXkm-8AnCI_XAensnyn-Q_g5knmUbBL26YklviY0eZ3MWdGameBK5650z_qgo9xI7p6y2_JDvlgpzYgphrZCKPsdg_fri26aqBkyS26-oVS1x0nwgeqHyk0WdecPxA0y8efA88A/s640/thumb_3788_atlas_atlasW613.jpeg) |
Բարավիկովսկի-Լոպուխինայի դիմանկարը |
Պատկերասրահում ցուցադրվում են Իլյա Ռեպինի («Չէին սպասում», «Իվան Ահեղը և նրա որդի Իվանը», «Սոֆյա թագուհին» և այլն), Վասիլի Սուրիկովի («Ստրելեցների մահապատժի առավոտը», «Մենշիկովը Բերյոզովոյում», «Բոյարուհի Մորոզովան» և այլն), Վասիլի Վերեշչագինի, քանդակագործ Մարկ Անտոկոլսկու հայտնի գործերից:
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEgwQAAmSV7bewfCWyhAygYtkM3lhjitLlGHQrM64Z0hTtWmBaLXzNC3Z62g_Ga3xFlShhA8HqlnnCSn-nbRaTY9dvN1CDT8NLsfntIJh3nWyuB6CgZhrZ2eMuPZfSkhHt00qgqSHUYjiJ8/s640/thumb_3783_atlas_atlasW613.jpeg) |
Սուրիկովի սրահը/"Բոյարուհի Մարոզովան", "Ստրելեցների մահապատժի առավոտը"/ |
Տրետյակովյան պատկերասրահում ներկայացված են նաև այլազգի արվեստագետների գեղանկարչական, գրաֆիկական և քանդակագործական աշխատանքներից, այդ թվում՝ Եղիշե Թադևոսյանի, Մարտիրոս Սարյանի, Հակոբ Կոջոյանի, Մինաս Ավետիսյանի, Մհեր Աբեղյանի, Հովհաննես Զարդարյանի, Մարիամ և Երանուհի Ասլամազյանների, Գրիգոր Խանջյանի, քանդակագործներ՝ Գրիգոր Քեպինովի, Արա Սարգսյանի, Ղուկաս Չուբարյանի, Նիկողայոս Նիկողոսյանի և ուրիշների գործերից:
Դե եսիմ` Գ.Ն.