среда, 8 мая 2013 г.

Վան Գոգն իրականում չի կտրել ականջը

 Վան Գոգն իրականում չի կտրել իր ականջը.....տարածված տեղեկության անհեթեթությունը կայանում է նրանում, որ նա պարզապես իր <<Ինքնադիմանկարում>> չի կարողացել պատկերել կտրված ականջի ծայրը, որը վիրակապի մեջ է: Նկարչական թերությունը կամ  պարզապես բացթողումը տարբեր խոսակցությունների առիթ է դարձել: Սա  բոլորին գցում է թյուրիմացության մեջ, թե մեծ նկարիչը կտրել է ականջը: 

1888թ-ը շատ կարևորվեց Վան Գոգի կյանքում. Առլ ժամանեց Պոլ Գոգենը, ում բազմիցս էր հրավիրել Վինսենտը (վերջիվերջո Գոգենին Թեոն համոզեց): Հյուրը համաձայնեց հանգրվանել Դեղին տնակում: Ոգևորված և բեղմնավոր գոյության սկզբնական շրջանից հետո, երկու արվեստագետների` երկու հակապատկեր էությունների հարաբերությունները կվատթարանան, ընդհուպ մինչև բաժանում: Ողբերգական վերջաբանը ինչպես պատմում է Գոգենը` դառնում է Սբ. Ծնունդի նախօրեն, երբ բուռն վեճից հետո, Վինսենտը վերցնում է սրիչը, որ հարձակվի ընկերոջ վրա: Վերջինս վախենում, փախնում է տնից: Գիշերը, ընկնելով կատաղության մեջ, Վինսենտը կտրում է իր ականջի բլթակը, փաթաթում թղթի մեջ ու նվեր տանում Ռաշել անունով մարմնավաճառի: Վան Գոգին անկողնում` արյան լճակի մեջ գտնում է ընկեր Ռուլենը և նկարչին տեղափոխում են հիվանդանոց: Բոլոր մտավախություններին հակառակ, նա մի քանի օրից ապաքինվում է ու տուն գնում, չնայած նորանոր նոպաները բազմիցս նրան վերադարձնում են հիվանդանոց: Նրա տարօրինակությունները սկսում են վախեցնել առլեզիացիներին այն աստիճան, որ 1889թ. 30 քաղաքացիներ խնդրագիր են գրում քաղաքը ազատագրել “շիկահեր խելագարից”: