Գոյություն ունեն արվեստագետներ, ովքեր իրենց գործերով ստիպում են մարդկանց մտածել և չգտնել շատ հարցերի պատասխաններ: Այս խմբի նկարիչները իրենց հանելուկ-կտավներով մարդկանց գցում են մտածմունքների մեջ..... Նշված երևույթը բնորոշ է առավելապես սյուրռեալիզմին: Այս ոճում արված նկարներից շատերն են հանրությանը անհասկանալի, շատերն են ստիպում "կարդալ" իրենց, սակայն այնուամենայնիվ, մնում են անհասկանալի: Նմանատիպ ստեղծագործությունների երկար շարք ունի ռուսական սյուրռեալիզմի ներկայացուցիչ Վլադիմիր Կուշը:
Կուշը ծնվել է 1965թ. Մոսկվայում: Կրթությունը ստացել է հայրենի քաղաքում, սակայն սյուրռեալիզմը խորապես ուսումնասիրել և զարգացրել է ԱՄՆ-ում, որտեղ ապրում էր որպես փախստական: Տարիներ անց մի ֆրանսիացի գործարար, նկատելով Վլադիմիրի տաղանդը, Հոնկոնգում կազմակերպում է նրա անհատական ցուցահանդեսը, ինչից հետո էլ նկարիչը դառնում է հայտնի: Այժմ Կուշի անվամբ ԱՄՆ-ում գործում են չորս պատկերասրահներ:
Ստորև ներկայացնում ենք Կուշի առավել հայտնի ստեղծագործությունները: Կտավներից յուրաքանչյուրն ունի իր գաղափարը, սակայն դրանց ամբողջացնում է մեկ ընդհանուր փիլիսոփայություն, որը պատկանում է միայն սյուրռեալիստ Վ. Կուշին:
 |
Գիշերվա սպասման մեջ |
 |
Լուսաբացը օվկիանոսում |
 |
Լուսնի սոնատը |
 |
Երեկոյան թռիչք |
 |
Ընկնող աստղ |
 |
Ոսկյա տարելից |
 |
Մոռացված ակնոց |
 |
Տոն |
 |
Հիշողության կղզի |
 |
Անտառի մեղեդին
Նյութը պատրաստեց Զառա Սիմոնյանը
|