Գյոբեկլի թեփեն /Պորտաբլուր, Ցմփոր բլուր կամ Պորտասար/ ամենահին հայտնի կրոնական կառույցն է, գտնվում է Արևմտյան Հայաստանում, այժմ Թուրքիայի տարածքում է` հարավ-արևելյան հատվածում` Ուրֆա քաղաքից 15կմ հեռավորության վրա:
Ամենայն հավանականությամբ այն կառուցվել է մ․թ․ա․ 10-րդ հազարամյակում։ Պեղումների եզրակացությունների համաձայն՝ համալիրը ոչ թե լքվել է, այլ դիտավորյալ կերպով ամբողջովին հողով է ծածկվել մ․թ․ա․ 8-րդ հազարամյակից հետո։
1994թ․-ից ի վեր հետազոտվում է գերմանական և թուրքական հնեաբանների կողմից։ Համարվում է, որ առայժմ հետազոտված է տարածքի ընդամենը 5%-ը։
Մինչև պեղումները նման մասշտաբի համալիրը անհնարին էր համարվում այդքան հին և պարզունակ գործիքներ ունեցող համայնքի համար (նաև հասարակության կազմակերպման ասպեկտով․ միայն 10-20 տոննա ծանրությամբ սյուների պատրաստման և 100-500մ տեղափոխման համար ենթադրաբար անհրաժեշտ է մոտ 500 հոգու մասնակցություն)։ Աստիճանակարգի շերտերի զանգվածային հաջորդականությունը ենթադրում է հազարամյակների գործունեություն ընդհուպ մինչև թերևս Մեզոլիթ։
Ժամանակակից ընտանի ցորենի ԴՆԹ վերլուծության համեմատությունը վայրի ցորենի հետ ցույց է տվել ամենամոտ կապը մոտ 32կմ հեռու գտնվող Կարաչա դաղ լեռան տարածքի հետ, ինչից կարելի է ենթադրել, որ ժամանակակից ցորենի ընտելացումը (Նեոլիթիկ հեղափոխություն) առաջին անգամ այստեղ է կազմակերպվել։
Համահունչ է նաև Հայկական հիպոթեզի հետ, ըստ որի հնդեվրոպական ժողովուրդների հայրենիքը Հայկական լեռնաշխարհն է։
1960-ից մինչև 2007 թթ. կատարված հնէաբանական աշխատանքների մասնակի ամփոփումը տեղի ունեցավ Գերմանիայի Կարլսռուհե քաղաքում։ Այն տեղի ունեցավ 2007 թվականի հունվարի 20-ից մինչև 2007-ի հունիսի 17-ը և նվիրված էր Գյոբեկլի թեփեի տարածքում կատարված հնէաբանական հայտնագործություններին։ 500-ից ավել նյութերը ներկայացնում էին Գյոբեկլի թեփեի 12.000 տարվա մշակույթը։
Հետաքրքիր են հնավայրից հայտնաբերված կենդանիների քանդակները` բառելիեֆի ու գոռելիեֆի տեխնիկայով արված: Բնականաբար տեխնիկան այն ժամանակներում ֆիքսված անվանում չուներ, սակայն նախամարդու պատկերացումները քանդակի, նույնիսկ արդեն կենդանիների անատոմիական կառուցվածքի մասին անժխտելի են:
հիմնական աղբյուրը` http://hy.wikipedia.org/wiki
հիմնական աղբյուրը` http://hy.wikipedia.org/wiki