пятница, 26 сентября 2014 г.

Լոտոսի ծաղիկը Չինաստանի Վուջին շրջանում


Վերջերս Չինաստանի Վուջին շրջանում կառուցվեց ջրային ծաղիկ լոտոսի տեսքով մի շինություն: Lotus Building-ն ունի յուրահատուկ ճարտարապետական հորիվածք: Սրա կառուցման համար ստեղծվել է արհեստական ջրամբար, որի մեջ ամրացված է շինությունը, և ջրից վեր են խոյանում ծաղկի տերևները: Դրանցից ներս կոնֆերանսների և ցուցադրությունների սրահներն են: Լոտոսի կողքին տարածվում է զբոսայգի, որտեղ ցանկացողները կարող են հանգստանալ, լինելով բնության գրկում:
Շինության տերևները կարծես թափանցիկ լինեն, ներսից և դրսից դրանք զարդարված են խճանկարներով: Ձևավորողները հատուկ են ընտրել վարդագույնի և սպիտակի երանգները, որպեսզի ծաղիկը հնարավորինս չափ նման լինի իրականին: Շինության կենտրոնում մեծ ջահ է, որ կարծես ծաղկի առէջը լինի: Գիշերվա ժամերին այս շինությունն էլ ավելի հիասքանչ է: Այն իր գունավոր լուսյերով լուսավորում է շրջակայքը:







Նյութը պատրաստեց Անետ Ռիդլը

Комментариев нет:

Отправить комментарий