воскресенье, 28 сентября 2014 г.

Հայ-թեք ոճ. Նորման Ֆոստեր

Նորման Ֆոստերը հայ-թեք ոճի բրիտանացի ճարտարապետ է: Նա ծնվել է 1935թ. Մանչեսթերում աշխատավորի ընտանիքում: Սովորել է Մանչեսթերի քաղաքաշինության և ճարտարապետության համալսարանում, ինչպես նաև Յելսկի համալսարանի ճարտարապետության դպրոցում, որտեղ և ստացել է մագիստրոսի աստիճանԱյս դպրոցում է նա ծանոթացել Ռիչարդ Ռոջերսի հետ, որի հետ հիմնել է “4-ի կազմակերպությունը”, ինչից էլ հետագայում ծնվելու էր ներկայումս բավականին մեծ տարածում ստացած հայ-թեք ոճը: Նախ, ինչ է իրենից ներկայացնում այս ոճը և ինչ ներդրում է ունեցել Նորմանը վերջինիս զարգացման գործում:
Ցուցասրահ Սինգապուրում

Հայ-թեքը (անգլ.՝ hi-tech, high technology-բարձր տեխնոլոգիաներուշ մոդեռնիզմի ժամանակներում ճարտարապետության և դիզայնի ասպարեզում ձևավորված ուղղություն է, որն իր զարգացման գագաթնակետին հասել է 1980-ականներին: Հայ-թեքի տեսաբաններն ու ճարտարապետները հիմնականում անգլիացիներ են՝ հանձինս Ռիչարդ Ռոջերսի, Նիկոլաս Գրիմշոուի, և իհարկե, Նորման Ֆոստերի: Իրենց ստեղծագործության որոշակիշրջաններում հայ-թեք ոճին են հարել նաև Ջեյմս Ստիրլինգը և իտալացի Ռենցո Պիանոն:
Ֆոստերի աշտարակները Ալմա-Ատայում

Քեմբրիջի համալսարանի իրավունքի ֆակուլտետը
Հայ-թեքի գաղափարների կայացման գործում մեծ է եղել  «Արկիգրէմ» խմբի ազդեցությունը: Վերջինս ճարտարապետության մեջ կիրառում էր պոպ-արտի ու գիտական ֆանտաստիկայի տարրեր: Տեխնոլոգիական տեսանկյունից կարևոր են Բ. Ֆուլլերի գեոդեղիական /երկրաբաշխական/ գմբեթները, ինչպես նաև Օ. Ֆրեյի կինետիկ ստրուկտուրաները:

Չ. Ջենքսի դասակարգմամբ՝ հայ-թեքը վերաբերում է պոստմոդեռնիզմին: Վերջինիս բնորոշ են պրագմատիզմը, ճարտարապետին՝ որպես էլիտար արհեստավարժ  մասնագետ ներկայացնելը, ճարտարապետական ծառայողականության ապահովումը, բարդ պարզունակությունը, քանդակային ֆորմաները,հիպեբոլները, տեխոլոգիականությունը, կառույցը՝ իբրև օռնամենտ-զարդանախշ ներկայացնելու տարբերակը, ինչպես նաև հակապատմականությունն ու մոնումենտալությունը:

Հայ-թեք ոճի առաջին կառույցներից ընդունված է համարել Ժորժ Պոմպիդուի կենտրոնը Փարիզում (1977)՝ կառուցված Ռ. Ռոջերսի և Ռենցո Պիանոյի կողմից:
Հըրսթ աշտարակը
Հյուրանոց Ռիմինայի ափամերձին

Հայ-թեքը 80-ականներից սկիսած վայելում է մեծ ճանաչում: Այս ոճում կառուցված բոլոր շինությունները մի ամբողջ կարողություն արժեն: Չ. Ջենքսը դրանք անվանում է «բանկային տաճարներ»: Կարելի է ասել, որ նման շինությունները տարբեր գործակալությունների բարձր  իմիջի ապահովման երաշխիքն են: 1990-ականներին տարածում են գտնում նաև բիո-թեք և էկո-թեք ոճեը,  որոնք, ի հակադրություն հայ-թեքի, միաձուլվում են բնության հետ: Հայ-թեքին բնորոշ  տարրերն են ինժեներության և շինարարության մեջ բարձր տեխնոլոգիաների կիրառումը, ուղիղ գծերի և ֆորմաների օգտագործումը, անդրադարձը կուբիստական և կոնստրուկտիվիստական տարրերին, ապակում մետաղի, պլաստիկ տարրերի,ինչպես նաև ֆունկցիոնալ էլեմենտների՝ վերելակների, աստիճանների, օդափոխման համակարգի լայն կիրառումը:
Ռատուշա կամ City hall

Բեռլինի Ազատ համալսարանի գրադարանը
Ֆոստերի գրեթե բոլոր շինություններում առկա են այս տարրերը: Նա համարվում է ճարտարապետության մեջ  հայ-թեքի լավագույն ներկայացուցիչներից մեկըՖոստերի հիմնական նպատակը տարածքի ճիշտ օգտագործումն էր: Իր ճարտարապետական շինություններում նա կիրառել է ցանցային կեղևներ, սև ապակի և թեթև կոնստրուկցիաներ: Նորմանը կառուցել է գործարանային, գրասենյակային, արդյունաբերական և բնակելի շինություններ: Հայտնի կառույցներից է բրիտանական վարունգը` Կորնիշոնը, որն անվանում են Մերի-Էքս երկնաքեր:

Կոռնիշոն. շվեյցարական ապահովագրական ընկերություն

Սեյջ Գեյթսհեդ համերգասրահը
Բավականին մեծ ճանաչում ունի Աբու Դաբիում գտնվող Մասդար Սիթին, Բայտերեկ հուշակոթողը, որն իրենից ներկայացնում է 300 տոննայանոց գունդ: Այն հաճախ անվանում են նաև “Քամելեոն”: Ուշադրության են արժանի նաև երեխաների համար ստեղծված “Ձուկ”,  Ապակե սառնաշաքար”, ինչպես նաևՆարինջշինություններըՖոստերը այն  եզակի եվրոպացի ճարտարապետներից մեկն է, ով մեծ թվով շինությունն է կառուցել ԱՊՀ-ում: Սրանցից են  ԱստանայիԽաղաղության և համաձայնության պալատը  (2006), առևտրական-ժամանցային կենտրոնԽան-Շատիրը” (2010), ինչպես նաև առաջին նախագահի գրադարանը (2013):  
ճենապակե կղզու մանրակերտը
Խան-Շատիր. Աստանա
Մոսկվայում Ֆոստերն ու իր ճարտարապետական թիմն աշխատում են Ռոսսիյաաշտարակի վրա: Վերջինս ուներ 612 մ  բարձրություն: Մոսկվայում Ֆոստերը վերանորոգում է Ազնվական ժողովների շինությունը և այն միացնում Պուշկինի թանգարանի մասնաշենքի հետ: Նախագծվում էր Մոսկվայում կառուցել Ճենապակե կղզի” /Хрустальный остров/, որը դառնալու էր աշխարհի ամենաբարձր շինությունը, իսկ Խանտի-Մանսիյսկում կառուցվելու էր ադամանդի ֆորմայով երկնաքեր:   Սանկտ-Պետերբուրգում նրանց թիմը վերականգնում է Նոր Հոլանդիա կղզին և կառուցում Ապրակսինառևտրի համալիրը:
Դե եսիմ՝ Գ.Ն.

Комментариев нет:

Отправить комментарий